Jump to content

Մանիգամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս փիղը թղթադրամով պատրաստված օրիգամիի օրինակ է

Մանիգամի (հայտնի է նաև որպես մանի-գամի)[1], թղթադրամները, օրինակ, հնդկական ռուփին կամ ԱՄՆ դոլարը, արվեստի գործերի վերածելը: Բառը ստեղծվել է money փող և օրիգամի բառերի համադրությամբ:

Այս հայեցակարգը տարածվել է այնպիսի անհատների կողմից, ինչպիսին է ճապոնացի փոփ արտ ստեղծագործող Յոսուկե Հասեգավան, որի աշխատանքները ներկայացվել են Տադու արվեստի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսում, և դրա ստեղծումը կարող է ծառայել որպես մշակութային մեկնաբանություն այն արժեքի վերաբերյալ, որը մատերիալիստական հասարակությունները տալիս են փողին։ Օրինակ՝ Հասեգավայի մի ստեղծագործությունում պատկերված է Չինաստանի առաջնորդ Մաո Ծեդոնի գլուխը՝ կովբոյական գլխարկով, կրկնակի պատկերով, որի հիմքում Էնդի Ուորհոլի Էլվիս Փրեսլիի հայտնի նկարն է[2]։

Արվեստի այս տեսակի անվանումը հղում է ավանդական օրիգամիին, որը հարթ նյութերը, սովորաբար թուղթը, ծալելով տարբեր առարկաների նմանվող պատկերների վերածելու ճապոնական արվեստ է։ Մանիգամիի այլ օրինակներից են թղթադրամները ծալելով հագուստի մասերի վերածելը, օրինակ՝ դոլարային թղթադրամները վերածվում են թիթեռնիկ փողկապների[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Carnegie boy, 12, teaches origami». Pittsburgh Post-Gazette. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. Pholdhampalit, Khetsirin (2015 թ․ օգոստոսի 2). «Money changes everything». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.