Jump to content

Մանթոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանթոու
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակհիմնական սննդամթերք և flour-based food?
Առաջացման երկիրՉինաստան
 Mantou Վիքիպահեստում

Մանթոու (չին. 饅頭, փինյին mántou), ավանդական չինական սնունդ, պատրաստվում է ցորենի ալյուրից:

Ալյուրը և ջուրը խառնում են որոշակի համամասնությամբ, խմորվում ապա գոլորշու վրա պատրաստվում։ Մանթուն լինում է կիսագնդաձև կամ ուղղանկյուն, չափսերով՝ մոտ 4 սմ-ից մինչև 15 սմ տրամագծով: Դրանք հիմնականում հյուսիսային Չինաստանի բնակիչների համար համարվում են հիմնական սնունդ։ Չինաստանում դրանք կոչվում են «պոպո», մինչդեռ Գուանճոուի որոշ հատվածներում, Կենտրոնական հարթավայրերում և Ծյանհուայ շրջանում դրանք կոչվում են «մո», իսկ Ծինի և Մինի որոշ բարբառաներում դրանք կոչվում են նաև «մոմո» և այլն:

Տապակված մանթոու
Ոսկեգույն և սպիտակ մանթոու
Ձեռքով պատրաստված մանթոու

Հան դինաստիայի ժամանակաշրջանում, երբ աղացներն արդեն լայնորեն կիրառվում էին, մանթոն նույնպես տարածվեց ամբողջ Չինաստանում։ Այդ ժամանակ դրանք անվանվեցին «պին» (չինարեն՝

«Մանթոու» բառն առաջին անգամ հիշատակվում է Արևմտյան Ցին դինաստիայի շրջանի հեղինակ Շու Գուանվեի աշխատություններում[1],նաև անվանվում էր «շոգեխաշած հաց»[2][3]։

Մանթոու բառը, ըստ ավանդության, ծագել է Երեք թագավորությունների ժամանակաշրջանի Շու Հան նահանգի պետական գործիչ Ճու Գը Լյանի անունից[4]։

Այդ ժամանակ Ճու Գըլյանը իր բանակը տարավ հարավ՝ Լու գետի վրայով՝ Մըն Հուոի վրա հարձակվելու համար։ Երբ Ճու Գըլյանը իր բանակը տարավ գետը հատելուն նախապատրաստվելու, հանկարծ ամպեր կուտակվեցին և ուժեղ քամի բարձրացավ։ Տարածքում գտնվող մի ծերունի նրան ասաց, որ դա զոհված զինվորների ուրվականներն են, որ խնդիրներ են առաջացնում, և որ նրանց հանգստացնելու համար անհրաժեշտ է 49 մարդկային գլուխ զոհաբերել։

Ճու Գըլյանը չցանկացավ վնասել իր զինվորներին, ուստի հրամայեց մորթել ցուլեր ու ոչխարներ, դրանց միսը մանրացնել, ապա խառնել ալյուրի հետ և պատրաստել մարդու գլխի ձև ունեցող իրեր՝ որպես զոհաբերություն։ Հին ժամանակներում զոհաբերությունների համար հաճախ օգտագործում էին հարավային ցեղերի մարդկանց գլուխներ։ Քանի որ «մանթոու» բառում «մարդ» բառի արտասանությունը նման է «հարավային բարբարոսներ» բառում «մարդ» բառի արտասանությանը, Ճու Գըլյանը այս զոհաբերությունն անվանել է «մանշոու»։ Հետագայում «մանշոու» ​​բառը հաճախ օգտագործվել է զոհաբերության գործողություններում։ Քանի որ «շոու» ​​(գլուխ) և «թոու» (գլուխ) բառերը նույն իմաստն ունեն, «մանշոու»-ն կոչվում է նաև «մանթոու»։ Կա նաև բացատրություն, ըստ որի «մանթոու» բառը կարող է նշանակել «խաբելու գլուխ» (այսինքն՝ գետի աստծուն խաբելու համար պատրաստված կեղծ գլուխ), սակայն այս վարկածը որևէ պատմական կամ գրավոր աղբյուրով հաստատված չէ։ Այս բառի հնարավոր ծագման մասին հիշատակվում է նաև «Շուո Ֆու» գրքում, որտեղ ասվում է.

«Մանթոուն ի սկզբանե Շու երկրի կերակուր էր։ Ժողովրդական ավանդության համաձայն՝ երբ Կոնմինը (այսինքն՝ Ճու Գըլյանը) հարավում արշավում էր, այնտեղ ընդունված էր մարդկանց գլուխներ զոհաբերել աստվածներին։ Կոնմինը ցանկացավ դադարեցնել այդ սպանությունները և սովորեցրեց մսից ու խմորից մարդու գլխի նման բան պատրաստել։ Հետագայում այն սկսեցին գրել (ման) «չինարեն՝ » նշանով։ Չգիտենք, թե այն ժամանակ բառի հնչյունն ու իմաստը ինչպիսին էին, պարզապես այն համընկնում էր «խաբել» բառի հնչյունին»[5]։

Դրանից հետո՝ անկախ նրանից ներսում լցոն կար, թե ոչ, բոլորը ընդհանուր անվանվում էին «մանթոու»։ Միայն Հյուսիսային Սոն դարաշրջանում (10–12-րդ դարեր) է ի հայտ եկել «պաո ծը» անվանումը, որով սկսեցին կոչել լցոնված մանթոուները՝ այսինքն ներսում միս կամ բանջարեղեն ունեցող խմորեղենները (օրինակ՝ կաղամբի կամ այլ կանաչու մեջ փաթաթված լցոնով պատրաստված տեսակները)[6],իսկ «մանթոու» բառը ժամանակի ընթացքում սկսեց նշանակել միայն առանց լցոնի պատրաստված խմորեղենը։ Սակայն այսօր էլ Չինաստանի հարավային Ծյան Սուի և հյուսիսային Ճը Ծյանի շրջաններում՝ օրինակ Շանհայ, Սիչուան և Հանճոու քաղաքներում, «մանթոու» բառը շարունակում են օգտագործել թե՛ լցոնով, թե՛ առանց լցոնի տեսակների համար։ Օրինակ՝ մսով լցոնված ուտեստը կոչվում է «մսով մանթոու»[7]։

Հոնկոնգի ռեստորաններում մատուցվող մանթոուները չափերով ավելի փոքր են, քան Չինաստանի հյուսիսային շրջաններում պատրաստվողները։ Դրանք ավելի շատ համարվում են խորտիկ, այսինքն՝ թեթև ուտեստ, և ոչ թե հիմնական սնունդ։

2007 թվականի դեկտեմբերի 20-ին Չինաստանի Ազգային հավաստագրման և ստանդարտների հանձնաժողովը, որը գտնվում է Ազգային որակի վերահսկման գլխավոր վարչության վերահսկողության ներքո հայտարարեց ազգային ստանդարտը՝ «Ցորենի ալյուրից պատրաստված մանթոու» (GB/T 21118-2007)։

Այս ստանդարտով մանթոուները, որոնք պատրաստվում են ցորենի ալյուրից, բաժանվում են երկու հիմնական կատեգորիայի

  1. Թարմ փաթեթավորված մանթոու (ջերմային փաթեթավորում),
  2. Սառեցված կամ սառած փաթեթավորման մանթոու (ցրտային փաթեթավորում)։

Սննդի անվտանգության վերաբերյալ մտահոգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ օգտագործելով այնպիսի մանթոու, որի պատրաստման ընթացքում ավելացվել են ալյումին պարունակող փքեցնող նյութեր, կարող են առաջանալ առողջական խնդիրներ։ Ալյումինը կարող է կուտակվել օրգանիզմում՝ հատկապես ուղեղում, թոքերում, լյարդում, ոսկորներում, ամորձիներում և արգանդում։ Երբ դրա քանակը հասնում է որոշակի մակարդակի, կարող է առաջացնել թունավորում։

Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց և աճի փուլում գտնվող երեխաների համար[8]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանթոուն հանդիպում է Մեծ Չինաստանի տարածքում, Վիետնամում, Կորեայի թերակղզում և Ճապոնիայում, բայց ձևերն ու պատրաստման տարբերակները տարբեր են։

  • Չինաստանի Հանրապետության Ազգային բանակում տարիներ շարունակ նախաճաշի հիմնական ուտեստը մանթոուն։ Այդ պատճառով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորները իրենց բանակային օրերը հաճախ հաշվում էին կերած մանթուների թվով։ Այս յուրահատուկ արտահայտությունը կոչվում էր «մանթոու հաշվել»։ Խոհանոցում մանթոու պատրաստելը մի ամբողջ արարողություն էր։ Նախորդ օրվա ընթրիքից հետո խմորը հունցում էին և թողնում ամբողջ գիշեր, որ այն խմորվի ու փքվի։ Սակայն ամենամեծ մտահոգությունը սառնամանիքն էր. եթե հանկարծ ցուրտ ալիք հասներ, խմորը կարող էր չխմորվել։ Այդպիսի վտանգից խուսափելու համար խմորի երկաթյա ցանցապատ տարաները ծածկում էին վերմակներով, երբեմն նույնիսկ կողքին էլեկտրական տաքացուցիչ էին դնում, միայն թե խմորը չսառչի և առավոտյան զինվորները չմնան առանց իրենց մանթոուի։ Եթե, այնուամենայնիվ, խմորը չփքվեր և մանթոուն չստացվեր, խոհանոցում ծառայող զինվորներին կարող էին պատժել՝ մինչև անգամ փակելով կարգապահական խցում։ Մանթոուն ոչ միայն առօրյա սնունդ էր, այլև զինվորական կյանքի խորհրդանիշ ու ժամանակի չափման յուրահատուկ միավոր։
  • Կենտրոնական Ասիայում մանթը (թյուրքական մանթի) նշանակում է մսով ուտեստ, իսկ կորեերենում մանթոուն համապատասխանում է չինարենի պելմենիին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 《饼赋》:三春之初,阴阳交际,寒气既消,温不至热,于时享宴,则曼头宜设。
  2. 《晋书》卷三十三列传第三《何曾传》:“(何曾)性奢豪,务在华侈。帷帐车服,穷极绮丽,厨膳滋味,过于王者。每燕见,不食太官所设,帝辄命取其食。蒸饼上不坼作十字不食。食日万钱,犹曰无下箸处。
  3. 《名义考》:“以面蒸而食者曰‘蒸饼’,又曰‘笼饼’,即今馒头。”
  4. 《诚斋杂记》“孔明征孟获。人曰:蛮地多邪,用人首祭神,则出兵利。孔明杂以羊豕之内,以面包之,以像人头。此为馒头之始。”
  5. 説郛 (四庫全書本)
  6. 王栐《燕翼冶谋录》“仁宗诞日,赐群臣包子。”包子下注“即馒头别名。”、“今俗屑发酵,或有馅,或无馅,蒸食之者,都谓之馒头。”
  7. «菜包占比超过肉馒头 苏州人吃包子口味紧跟时尚_【快资讯】». Արխիվացված օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2019-10-22-ին. Արխիվացված է Ապրիլ 12, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  8. 曾美惠 (2012-04-07). «甜甜圈、油條含超量鋁 恐造成智力退化». 新聞引據:中國時報、聯合報. 中央廣播電台. «……聯合國糧食及農業組織|聯合國糧農組織與世界衛生組織所成立的食品添加劑|食品添加物委員會,已將鋁每週可容許攝取量,暫定每人每公斤為2毫克;大陸則直接規範食物鋁殘留量,不超過100ppm……預防之道就是多喝水,將鋁盡速代謝出來。»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանթոու» հոդվածին։