Մանդիկ մսագույն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանդիկ մսագույն (անգլ.՝ Polygonum carneum)- Հովվի գավազան, օձագալար, օձտակ։ Մատիտեղազգիների կամ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույս է։
Մանդիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Polygonum carneum
| ||||||||
|
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոտաբույս է՝ օձաձև գալարներով, ուժեղ տտիպ համի կոճղարմատներով։ 30-100 սմ բարձրություն ունի։ Ցողունը մեկն է կամ բազմաթիվ, ուղղաձիգ, արմատամերձ տերևները երկարավուն են կամ նշտարաձև։ Ցողունային տերևները հերթադիր են, փոքր, ծաղիկները դալուկ հոտով։ Պտուղը լինում եմ ձվաձև, գորշավուն կամ կանաչ դարչնագույն սերմիկ է։ Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղը հասունանում է հունիս-հուլիս ամիսներին։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույսի արմատը պարունակում է 25% դաբաղանյութ, գալաթթու, էլլագաթթու, կատեխին, օքսիմեթիլանտախինոն, մինչև 26% օսլա, կարոտին, ներկող նյութեր, օքսալատներ, քիմիական տարրերից՝ կոլիում, կալցիում, քրոմ, մանգան, երկաթ, ալյումին։ Ծաղիկներում կա C վիտամին՝ մինչև 747, տերևներում՝ 722, կոճղարմատում՝ 132 մգ%։ Վերգետնյա մասում հայտնաբերված են ֆլավոնային գլիկոզիդներ, հիպերոզիդ, կոֆեինաթթու, քլորոգենաթթու, պրոտոկատեխաթթու։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական բժշկության մեջ օգտագործվում են օձակերպ և մսագույն մանդիկները։ Բուժական նպատակով օգտագործվում է կոճղարմատը։ Վաղ շրջանում, տերևների եփուկը խառնելով դեղամիջոցների հետ, օգտագործել են գլխացավերի համար՝ ներքին ընդունման և գլխի փաթաթումների ձևով։ Կոճղարմատը լայնորեն կիրառվում է անքնության, աչքերի որոշ հիվանդությունների, թոքային պալարախտի, ականջի և լեզվի սուր բորբոքումների, անգինայի, քթային արյունահոսության, արյունային փսխման ժամանակ։ Մխիթար Հերացին բույսի կոճղարմատն օգտագործել է լուծերի, բազմաթիվ արյունահոսությունների, արգանդի, ականջի և այլ օրգանների թարախային բորբոքումների ժամանան։ Այն բուժել է բորբոքային ուռուցքները։
Այլ օգտակար հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի տերևները և նուրբ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած չորացրած և թթու դրած վիճակում։ Դեղաբույսը մեղրատու է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդիկ մսագույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդիկ մսագույն» հոդվածին։ |
|