Jump to content

Մանդելայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդելայի օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀուլիսի 18[1]
սկսած2010[2]
Հաստատվածնոյեմբերի 10, 2009[3][4]
Անվանված էՆելսոն Մանդելա
Ի հիշատակՆելսոն Մանդելա[5]
Կայքun.org/en/events/mandeladay/index.shtml(անգլ.)

Նելսոն Մանդելայի միջազգային օր (անգլ.՝ Nelson Mandela International Day կամ Մանդելայի օր անգլ.՝ Mandela Day'), ամենամյա միջազգային օր, որն ի պատիվ Նելսոն Մանդելայի ամեն տարի նշվում է նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ին[6]։ Օրը ՄԱԿ-ի կողմից պաշոնապես հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերին[7]։ 2010 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ը նշել է Մանդելայի առաջին միջազգային օրը։ Այլ խմբերը Մանդելայի օրը նշել են սկսած 2009 թվականի հուլիսի 18-ից։

MONUSCO-ի աշխատակիցները 2012 թվականի հուլիսի 18-ին մաքրում են Գոմայի գլխավոր հիվանդանոցի հատվածը` որպես հարգանքի տուրք Նելսոն Մանդելայի

2009 թվականի ապրիլի 27-ին 46664-ի համերգները և Նելսոն Մանդելա հիմնադրամը հրավիրեցին համաշխարհային հանրությանը միավորվելու և աջակցելու Մանդելայի պաշտոնական օրվա կապակցությամբ[8]։ Մանդելայի օրը պաշտոնական հանրային տոն չէ, այլ կամավորական և համայնքային ծառայության միջոցով Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ժառանգությունը և նրա արժեքները հիշելու օր[6][9]։

Մանդելայի օրը գլոբալ կոչ է, որի հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր անհատ ունի աշխարհը փոխելու ուժ, ազդեցություն գործելու կարողություն։

Մանդելայի օրվա քարոզարշավը հետևյալն է`

Նելսոն Մանդելան 67 տարի պայքարել է սոցիալական արդարության համար։ Մենք խնդրում ենք ձեզ սկսել 67 րոպեից[10]։
«Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե այս օրը կարողանա համախմբել ամբողջ աշխարհի մարդկանց պայքարելու աղքատության դեմ, խթանելու խաղաղությանը, հաշտեցմանն ու մշակութային բազմազանությանը», - ասված է Մանդելայի անունից տարածված հայտարարության մեջ[11]։

2009 թվականի հուլիսի 18-ին Մանդելայի առաջին համաշխարհային տոնակատարությունը նշելու համար 46664 համերգաշարը և Նելսոն Մանդելա հիմնադրամը Մանդելայի 91-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպել է մի շարք կրթական, կամավորական միջոցառումներ, արվեստի ցուցահանդեսներ, դրամահավաք և համերգ Ռադիո սիթի մյուզիք հոլում[10]։ 2009 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հուլիսի 18-ը պաշտոնապես հայտարարել է «Նելսոն Մանդելայի միջազգային օրը»[12]։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԳործել,
ոգեշնչվել փոփոխությամբ
2018Իրադարձություններ 2018
2017Իրադարձություններ 2017
2016Իրադարձություններ 2016
2015Իրադարձություններ 2015
2014Իրադարձություններ 2014
2013Իրադարձություններ 2013
2012Իրադարձություններ 2012
2011Իրադարձություններ 2011
2010Իրադարձություններ 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.un.org/en/events/mandeladay/
  2. https://www.un.org/en/events/mandeladay/events_2010.shtml
  3. http://www.un.org/News/fr-press/docs/2009/AG10885.doc.htm (ֆր.)
  4. https://daccess-ods.un.org/access.nsf/Get?OpenAgent&DS=A/RES/64/13&Lang=S
  5. https://www.un.org/en/events/mandeladay/index.shtml
  6. 1 2 «Nelson Mandela International Day, July 18, For Freedom, Justice and Democracy». un.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-05-10-ին. Վերցված է 2018-10-14-ին.
  8. «The Nelson Mandela Foundation and 46664 call for the establishment of a global 'Mandela Day' – Nelson Mandela Foundation». www.nelsonmandela.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  9. «46664 and the Nelson Mandela Foundation Call for Establishment of Global 'Mandela...». Reuters. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  10. 1 2 «Mandela Day». Mandela Day. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  11. «World urged to mark 'Mandela Day'». BBC News. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  12. «UN gives backing to 'Mandela Day'». BBC News. 2009 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]