Մանդելայի էֆեկտ
Մանդելայի էֆեկտ (անգլ.՝ Mandela effect), հիմնված է մի քանի անձանց իրականությանը հակասող հիշողությունների համընկման գաղափարի վրա, որը կապված է կեղծ կոլեկտիվ հիշողությամբ[1]։
Առաջացման նախապայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանները բացատրում են Մանդելայի էֆեկտը նրանով, որ մարդը, երբեմ, հիշելով ինչ որ իրադարձության մասին, ձևափոխում է այն իր գիտակցուցթյան մեջ կամ ի սկզբանե սխալ է ընկալվում[2]։ Գիտնականները հիմնավորում են Մանդելայի էֆեկտը կոնֆաբուլյացիայով, որի դեպքում հիշողության բացերը լցվում են հորինված և ֆանտաստիկ կեղծ հիշողություններով։ Ամենօրյա կյանքում կոնֆաբուլացիան հանդիպում է բավականին հաճախ։
Առաջացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին մեծ թվով մարդիկ համացանցում հանկարծ սկսել են քննարկել քաղաքական և պետական գործիչ Նելսոն Մանդելայի մահը։ Մարդիկ համոզված են եղել, որ քաղաքական գործիչը մահացել է բանտում 1980-ական թվականներին։ Բացի այդ, նրանք նույնիսկ հիշել են Նելսոն Մանդելայի մահվան մասին լուրերի թողարկումները։ Իրականում քաղաքական գործիչն ազատ է արձակվել 1990 թվականին և մահացել 2013 թվականին։ Այս կեղծ կոլլեկտիվ հիշողությունները, ինչպես նաև այլ օրինակներ բացատրելու համար Ֆիոնա Բրումը մտցրել է Մանդելայի էֆեկտ տերմինը։ Ֆիոնա Բրումը պնդում է, որ Մանդելայի էֆեկտը մարդու մոտ արտահայտվում է այլընտրանքային իրականություն տեղափոխելու արդյունքում[3]։
Մանդելայի էֆեկտի նկատմամբ հետաքրքրությունն աճել է առաջին հերթին համացանցում տեղեկատվության տարածման շնորհիվ[4]։ Ներկայումս գոյություն ունեն օրինակներ քաղաքականության, պատմության, արվեստի, զանգվածային մշակույթի մեջ, որտեղ նկատվում է Մանդելայի էֆեկտի ազդեցությունը[2]։
Մանդելայի էֆեկտի դրսևորման օրինակներից մեկը կապված է «Աում Սինրիկե» աղանդի ղեկավար Սեկո Ասահարայի մահվան հետ։ Նրա կողմնակիցների մի մասը վստահ է, որ առաջնորդն ինքնասպան է եղել խցում, մյուսներն էլ պնդում են, որ նա գնդակահարվել է։ Իրականում աղանդի ղեկավարը կախաղան է բարձրացվել 2018 թվականի հուլիսի 6-ին Ճապոնիայում[5]։
Քննադատություն և հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Դագնոլը և Կ. Դրինկուոթերը կարծում են, որ կեղծ հիշողությունը կապված չէ Մանդելայի էֆեկտի հետ։ Նրանք կոլեկտիվ կեղծ հիշողությունները բացատրում են մարդկանց ընկալման համար դժվար տեղեկատվության բեռը թեթևացնելու ձգտումով և իրական իրադարձությունները երևակայականներից տարբերելու անկարողությամբ[6]։
Դրա օրինակ է ամերիկացի հոգեբան Էլիզաբեթ Լոֆտուսի և հոգեբան Ջիմ Կոանի «Կորուսյալները մոլում» փորձը։ Կոգանն իր ընտանիքին պատմել է մանկությունից չորս պատմություն, որոնցից մեկն այն մասին է, թե ինչպես է Քոանի եղբայրը կորել առևտրի կենտրոնում, և ամբողջությամբ հորինված է եղել։ Քոանի եղբայրը հավատացել է գոյություն չունեցող պատմությանը և նույնիսկ ավելացրել մի քանի մանրամասներ[7]։
Մասնագետական կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական և դատական հոգեբան Ջոն Պոլ Հարիսոնը Մանդելայի էֆեկտի մասին զանգվածային մշակույթի մեջ նշում է հետևյալը. «Երբ մենք ընկալում ենք որոշակի տեղեկատվություն, մեզ կարող է թվալ, որ մենք միշտ էլ տիրապետել ենք դրան։ Այնուամենայնիվ, Մանդելայի էֆեկտը երկրորդական է մեր հիշողության անկատարության համեմատ»[8]։
Էֆեկտը մաթեմատիկական մեթոդներով վերլուծելու փորձեր են կատարվել[9]։
Էֆեկտի դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդեցություն հասարակության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդելայի էֆեկտի հետևանքով առաջացած ապատեղեկատվությունը կարող է ընկալվել որպես անհերքելի փաստ, եթե այն տարածվում է մեծ թվով մարդկանց կողմից։ Այսպիսով, մեկ անձի կեղծ հիշողություններն ազդում են այլ մարդկանց հիշողությունների վրա, և նրանք հիշում են փաստերը նույն ձևով։ Դա կարող է հանգեցնել հասարակության մոտ որոշակի երևույթի կեղծ ընկալմանը[10]։
Ապատեղեկատվության նման ազդեցության օրինակները շատ են՝ սկսած հասարակության վրա քաղաքական ազդեցությունից, վերջացրած հասարակության վրա ընդհանրապես չազդող աննշան դրսևորումներով։ Մանդելայի էֆեկտի նման օրինակներից մեկը «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմի ռուսերեն թարգմանությունն է, որից տարածվել է Դարթ Վեյդերի «Լյուկ, ես քո հայրն եմ» թևավոր արտահայտությունը։ Իրականում, ինչպես ռուսալեզու թարգմանությամբ, այնպես էլ բնօրինակ ֆիլմում Դարթ Վեյդերը նման արտահայտություն չի արել, փոխարենն ասել է «Ոչ, ես եմ քո հայրը», բայց Մանդելայի էֆեկտի պատճառով Ռուսաստանում և ԱՊՀ շատ երկրներում ամրապնդվել է առաջին արտահայտությունը։
Ազդեցություն քաղաքականության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ Մանդելայի էֆեկտն ազդել է քաղաքական իրադարձությունների զարգացման ընթացքի վրա։ Մարդիկ հենվել են կեղծ հիշողությունների վրա, որոնք ամրագրված են եղել իրենց գիտակցության մեջ, և որոնց հիման վրա կատարել են ընտրություն[11]։ Քվեարկելով ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ՝ ընտրողները հենվել են իրենց փորձի վրա, այսինքն՝ կեղծ հիշողությունները կարող են ազդել նրանց որոշման վրա։ Այս ամենի հետ կապված լայն տարածում է ստացել կեղծ լուրերի ֆենոմենը, որը նպաստում է թեկնածուի մասին զանգվածային կեղծ պատկերացումների ձևավորմանը[12]։
Կան բազմաթիվ օրինակներ, երբ հրապարակային մարդկանց մեջբերումները դարձել են թևավոր արտահայտություններ[13]։ Նույն արդյունքն է տվել Բորիս Ելցինի 1999 թվականի դեկտեմբերի 31-ին հնչեցրած խոսքերը. «Ես հրաժարական եմ տալիս։ Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի»[14]։ Բայց այդ դեպքում էլ աշխատել է Մանդելայի էֆեկտը և հասարակական գիտակցության մեջ ամրապնդվել է ՈՒՀԱ-ի 2002 թվականի պարոդիան՝ «Ես հոգնել եմ, ես հեռանում եմ», որն էլ դարձել է թևավոր խոսք[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What Does Mandela Effect Mean? | Slang by Dictionary.com» (անգլերեն). Everything After Z by Dictionary.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «Эффект Манделы: почему нельзя доверять своей памяти». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Two cognitive psychologists explain the mystery of the 'Mandela effect'» (անգլերեն). The Independent. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Эффект Манделы в играх и интернете» (ռուսերեն). PlayGround.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Эффект Манделы: что это, возможные объяснения и примеры | Башня континуума» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Ken Drinkwater, Neil Dagnall. «The 'Mandela Effect' and how your mind is playing tricks on you» (անգլերեն). The Conversation. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Francesco Tortora (2017 թ․ հունվարի 12). «Vi siedereste in mezzo a un gruppo di motociclisti? 28 modi per smascherare i pregiudizi» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Capital One Contributor. «The Mandela Effect -- Bad Memories Or An Alternate Universe?» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «К ВОПРОСУ ОБ ОДНОМ ФЕНОМЕНЕ КОЛЛЕКТИВНОЙ ПАМЯТИ». Восточно Европейский Научный Журнал (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ «All illustrations of the "Mandela effect"». The New York Times.
- ↑ «Fake news last for longer than you realise, may become a part of memories». The Economic Times. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Fake News Can Lead to False Memories» (անգլերեն). Association for Psychological Science - APS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Фразы известных людей, которые они на самом деле никогда не произносили» (ռուսերեն). AdMe — Творчество. Свобода. Жизнь. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Я ухожу, я сделал всё, что мог». 20 лет назад Ельцин объявил Путина преемником // ТАСС, 31.12.2019
- ↑ «Я принял решение. Я ухожу» (ռուսերեն). histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Эффект Манделы, или Воспоминания из параллельной реальности. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.