Մանգո (հագուստեղեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանգո (այլ կիրառումներ)
Մանգո
Mango-logo.jpg
Տեսականշարժ գույքով ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1984
ՀիմնադիրIsak Andic?
ՎայրՊալաու Սոլիտա դե Պլեգամանս, Վալես Օքսիդենտալ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏնօրենIsak Andic?
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքshop.mango.com և shop.mango.com/tr
Mango (clothing) Վիքիպահեստում

Պունտո Էֆ Էյ, Էս.Էլ. (Punto Fa,S.L.), որոնք վաճառվում են Մանգո (MANGO) բրենդի անվան տակ, հագուստի ձևավորման և արտադրման ընկերություն է, որը հիմնել են եղբայրներ Իսահակ Անդիկը և Նահման Անդիկը Բարսելոնայում 1984 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի առաջին կայքը ստեղծվել է 1995 թվականին, իսկ արդեն 5 տարի հետո՝ 2000 թվականին այն բացել է իր առաջին առցանց խանութը։ Էյջ.Ի.-ն (H. E.) թողարկվում է Մանգոյի կողմից. տղամարդկանց հագուստի հավաքածու է։ Ստեղծվել է 2008 թվականին[2]։ Մանգոն ունի շուրջ 8600 աշխատող, որոնցից 1850-ը աշխատում է "Հանգար Դիզայն Կենտրոնում" (Hangar Design Centre)և Բարսելոնայում գտնվող իր գլխավոր գրասենյակներում։ Չնայած որ Մանգոն հանդիսանում է իսպանական ընկերություն և ունի թվով ամենաշատ խանութները Իսպանիայում, հատկապես Մադրիդում, Իստանբուլում են գտնվում Մանգոյի ամենաշատ խանութները[3]։ 2011 աշուն հավաքածույից սկսած Մանգոյի մուսան է հանդիսանում մոդել Քեյթ Մոսսը։ Նա առաջին անգամ հայտնվեց մի տեսահոլովակում Թերրի Ռիչարդսոնի հետ, ով հանդիսանում է գովազդի ռեժիսորը[4]։ Վերջերս Մոսսին փոխարինելու եկավ ավստրալացի մոդել Միրանդա Քերրը։ 2011 թվականի ապրիլին Աստուրիասի արքայադուստր Լետիցիան այցելեց ընկերության գլխավոր գրասենյակ՝ կրելով Մանգո զգեստ։ 2013 թվականի ապրիլի 24-ին Սավարում (Բանգլադեշ) գտնվող "Ռանա Պլազա" առևտրի կենտրոնի ութ հարկանի շենքը փլուզվեց։ Շուրջ 1129 մարդ մահացավ[5]։ Շենքը պատկանում էր Սոհել Ռանային[6]։ Այնտեղ էին գտնվում հագուստի մի շարք ֆաբրիկաներ, որտեղ աշխատում էին մոտավորապես 5000 մարդ, ինչպես նաև խանութներ և բանկեր։ Ֆաբրիկաներում արտադրում էին հագուստեղեն այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են՝ Բենեթոն Գրուպը, Կատոն, ԴրեսսԲարնը, Մանգոն, Մատալան և այլն։

Դատավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին դատական հայց հարուցվեց ֆրանսիական մասնաճյուղի նկատմամբ Աննե-Սեսիլ Կուետիլի կողմից (Վելվետին բրենդի հիմնադիր)։ Նա պնդում էր, որ Մանգոն կրկնօրինակել է իր պայուսակների երկու տեսակը։ Չնայած ամեն ինչի նա կորցրեց դատական գործը։ Նրան տուգանեցին 6000 եվրո հօգուտ Մանգոյի[7][8][9][10][11]։ Իր բլոգում Կուետիլին գրում է, որ ցանկանում է հայց ներկայացնել[12]։ Մի շարք բլոգերների զարմացրել էր դատավորի վճիռը. նրանք ասում էին, որ այն անարդար էր[13][14][15][16][17][18]։ Մանգոն այս ամենին պատասխանեց ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում և Կուետիլինի բլոգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jerusalem Post: "The world's 50 Richest Jews: 31-40: Isak Andic September 7, 2010
  2. Football Player Gerard Pique Being Model HE by Mango, sostyles.com, 25 February 2011
  3. http://shop.mango.com/ayuda2/index.faces?opcion=tiendaAyuda#
  4. Tina Isaac։ «Fresh Mango»։ First Style։ Վերցված է հունիսի 1, 2012 
  5. Sarah Butler, “Bangladeshi factory deaths spark action among high-street clothing chains,” The Observer (23 June 2013).
  6. “80 dead, 800 hurt in Savar high-rise collapse,” Staff Correspondent, bdnews24.com (2013-04-24).
  7. 6,000 € = about $ 8,500 USD (according to Xe.eu)
  8. Mango accused of copying Velvetine, Elise Hameau, 16 June 2011.
  9. « Mango accusé de contrefaçon », Katrin Acou-Bouaziz, L'Express Styles, 15 June 2011. (Ֆրանսերեն)
  10. « L'affaire Mango vs Velvetine », CD, Elle Belgique, 17 June 2011. (Ֆրանսերեն)
  11. « Mango accusé de contrefaçon : (in)justice et mauvaise foi », Hélène Decommer, Le Plus (Nouvel Observateur), 17 June 2011. (Ֆրանսերեն)
  12. spontaneous message « Le concept de Justice , VELVETINE vs MANGO » 9 June 2011, on the weblog of the brand Velvetine (Ֆրանսերեն).
  13. http://www.deedeeparis.com/blog/quand-les-grandes-marques-pillent-les-createurs. (Ֆրանսերեն)
  14. http://www.flanelleblog.com/?p=5437. (Ֆրանսերեն)
  15. http://www.madmoizelle.com/velvetine-mango-46664. (Ֆրանսերեն)
  16. http://www.mademoisellequincampoix.com/2011/06/16/soutien-a-velvetine/. (Ֆրանսերեն)
  17. http://www.transeet.fr/2011/06/14/quand-mango-zara-plagient-blogueuses-creatrices-mode.html. (Ֆրանսերեն)
  18. http://www.ykone.com/magazine/articles/mango-accuse-de-contrefacon-par-velvetine. (Ֆրանսերեն)

Մանգո Մանգո հագուստներ