Jump to content

Մանգյոնդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաքի շրջան
Մանգյոնդե
38°59′28″N 125°39′36″E / 38.99111°N 125.66000°E / 38.99111; 125.66000
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ՀամայնքMangyongdae District?
Մանգյոնդե (Հյուսիսային Կորեա)##
Մանգյոնդե (Հյուսիսային Կորեա)

Մանգյոնդե (կոր.՝ 만경대, 萬景臺, ճապոնական իշխանության ժամանակ՝ Մանկեյդայ)[1], Փհենյանից 12 կմ հարավ-արևմուտքում գտնվող փոքր բնակավայր (գյուղ)։ Վարչականորեն մտնում է Փհենյան նահանգի կազմի մեջ։ Գյուղի անվանումը կազմված է «տասը հազար» (ման), «բնապատկեր» (գյոն), «կանաչ բլուր» (դե) տարրերից, և կապված է Տեդոգան գետի տեղի բլուրներից տեսարանների հետ։

Կիմ Իլ Սոնգի տուն-թանգարանը։
Կիմ Իլ Սոնգի հարազատ տան ներքին տեսքը

Մանգյոնդեն ողջ աշխարհում հայտնի է որպես Կիմ Իլ Սոնգի հարազատ գյուղը։ Այստեղ նա անց է կացրել իր կյանքի առաջին ութ տարիները[2]։ Ներկայիս ԿԺԴՀ Մանգյոնդեն համարվում է քաղաքական ուխտագնացության համար բոլորի կողմից ամենասիրված վայրը։ Տունը, որտեղ ծնվել է Կիմ Իլ Սոնգը, դարձել է թանգարան։

Թանգարանի նմուշների մեջ ներկայացված են Կիմ Իլ Սոնգի թանքամանը և գրասեղանը։ Տնից ոչ հեռու գտնվում է ջրհորը, որի ջուրը մանկության ժամանակ խմել է Կիմ Իլ Սոնգը։

Մանգյոնդեի ամենաբարձր թաղամասում տեղակայված է տաղավարով դիտորդական հրապարակ, որտեղից բացվում է Փհենյանի բնապատկերը։ 1982 թվականին այստեղ բացվել է մշակույթի ու աշխատավորների հանգստի այգի։ Մոտակայքում տեղակայված է Մանգյոնդեսյան հեղափոխական ուսումնարանը։

Մշակույթում արտացոլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենասիրական երիտասարդական «Միրյոնայի կլոր լուսին» երգի մեջ հիշատակվում է Մանգյոնդեն։ Մանգյոնդեսյան հեղափոխական ուսումնարանում երգվում է «Երկու ծառ» երգի մեջ[3]։ Մանգյոնդեն Կիմ Իլ Սոնգի պատկերի հետ պատկերված են եղել 100, 1000, 5000 վոն թղթադրամների վրա՝ ներառյալ մինչև 2009 թվականը[4]։

2016 թվականի ապրիլին Փհենյանում տեղի ունեցավ 70-ական և 80-ական թվականների Կիմ Իլ Սոնգին նվիրված նկարները։ Դրանց թվում էին «Մանգոյնդեն նախագահ Կիմ Իլ Սոնգի ծննդավայր» և «Մանգյոնդեն գարնանը» նկարները[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Также встречаются ошибочные русские написания Мангандэ, Мангендэ, Мангенде
  2. ↑ «Ланьков А. Н. Ким Ир Сен: Попытка биографического очерка». Արխիվացված օրիգինալից 2009-05-10-ին. Վերցված է 2009-05-10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  3. ↑ Похолкова Е. А. Анализ северокорейских молодежных патриотических песен: традиции и современность // Россия и Корея в меняющемся мире. —М., 2014. — ISBN 978-5-8381-0286-7.
  4. ↑ Чеснокова Н. А. К проблеме формирования национальной идентичности в КНДР и РК // Корейский полуостров: история и современность. — 2020. — С. 257-267. — ISBN 978-5-8381-0370-3.
  5. ↑ «В КНДР проходит выставка известных картин 70-х и 80-х годов прошлого века». ТАСС. 2016-04-27. Արխիվացված օրիգինալից 2021-09-07-ին. Վերցված է 2021-09-07-ին.

Աղբյուներ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]