Մանգանի հանքաքար
Մանգանի հանքաքար բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մանգանի պարունակությունը բավարար է այդ մետաղի և նրա միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար։ Կարևորագույն հանք կազմող միներալներն են պիրոլյուզիտը՝ Mn02 (63, 2% Μn), պսիլոմելանը՝ m • ΜnΟ • Μn02 • •nΗ20 (45-60% Μη), մանգանիաը՝ Μn02•Μn (0Η)2 (62, 5% Μn), վերնադիտը՝ Μn02•Η20 (44-52% Μn), բրաունիտը՝ Μn203 (69, 5% Μn), ոոդոնիտը՝ (Μn, Ca) (Si309) (32-41% Μn) և այլն։ Մանգանի հանքաքարում գրեթե միշտ առկա են երկաթի միներալներ։ Ըստ ծագման առավել մեծ նշանակություն ունեն նստվածքային հանքավայրերը։ Դրանք ներկայացված են հին ծովերի կամ լճերի ավազաններում ձևավորված շերտավոր և ոսպնյակաձև կուտակներով։
Մետամորֆային հանքավայրերն առաջանում են Երկրի ընդերքում նստվածքային հանքավայրերի Փոփոխության հաշվիև՝ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցությամբ (Արևմտյան Սիբիր, Կենտրոնական Ղազախստան)։ Հողմահարման հանքավայրերը կազմված են հզոր հին և ժամանակակից հողմահարման կեղևներից՝ նրանց մեջ մանգանի երկրորդային կոնցենտրացիայով (Հնդկաստան, Բրազիլիա, Գանա)։ Արդի օվկիանոսների հատակում կան երկաթմանգանային կոնկրեցիաների կուտակումներ, որոնք Մանգանի հանքավայրի խոշոր ռեսուրսներ են։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 216)։ |
|