Jump to content

Մանաս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանասի մուտքը

Մանաս (մինչ 2025 թվականը՝ Ջալալ Աբադ), քաղաք Ղրղզստանի Ջալալաբադի մարզում։ Գտնվում է Կուգարտ գետի հովտում, Բիշքեկ–Օշ ավտոճանապարհին։ Բնակչությունը 129 400 մարդ է (ըստ 2025 թվականի հունվարի 1-ի տվյալների)։ Բացի ղրղզներից (64,7 %) և ուզբեկներից (28 %), Մանասում բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, ույղուրներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Կան երկաթուղային կայարան, թեթև, սննդի արդյունաբերություն, շինանյութերի կոմբինատ, ասֆալտ–բիտումի գործարան, մետաղամշակություն, անասնաբուծական–անասնաբուժական, կոոպերատիվ տեխնիկումներ, բժշկական, մանկավարժական ուսումնարաններ։ Մանասի մոտ կա բալնեոլոգիական առողջարան։

Քաղաքը հիմնադրվել է 1877-ին։ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց քաղաքը վերանվանել ղրղզական էպոսի հերոս Մանասի անվամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանաս (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 468)։