Մանասի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանասի դամբարանը Կիրգիզիայում

Մանասի դամբարան, 14-րդ դարի ճարտարապետական հուշարձան Կիրգիզիայում (Տալաս գետի վերին հոսանքի կողմերում)։ Կառուցվել է որպես Աբուկ Էմիրի աղջկա՝ Կյանիզյակ Խաթունի դամբարան, սակայն, ըստ լեգենդի Մանաս դյուցազնի դամբարանն է։ Մանասի դամբարանը Միջին Ասիայում տարածում գտած աղյուսաշեն, գմբեթավոր դամբարանի տիպարն է։ Հատակագծում ուղղանկյուն է, գմբեթի վրանանման կողավոր ծածկով (վերականգնվել է 1969-1970 թթ.)։ Գլխավոր ճակատը շքամուտքի տեսքով է, ներս ընկած սլաքաձև խորշով՝ երեսապատված նրբագեղ զարդանախշերով և արձանագրություններով փորագրված թրծակավե սալիկներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 214 CC-BY-SA-icon-80x15.png