Մանանդյան փողոց (Երևան)
Արտաքին տեսք
| Մանանդյան փողոց | |
|---|---|
| Քաղաք | |
| Համայնք(ներ) | Շենգավիթ վարչական շրջան |
| Սկիզբ | Մայիսի 9-ի փողոց |
| Ավարտ | Հայկ Հովսեփյան փողոց |
| Մետրո | |
Մանանդյան փողոց, փողոց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասում։ Անվանվել է ի պատիվ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդյանի։ Նախկինում կրում էր Թալմանի փողոց անունը։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է Մայիսի 9-ի փողոցից, հատում Գարեգին Նժդեհի հրապարակը և ձգվում մինչև Արարատյան 10-րդ բարաք փողոց։ Հատում է Նիզամու, Մանթաշյան, Հայկ Հովսեփյան փողոցները և Բագրատունյաց պողոտան։
Դեպի փողոց կարելի է դուրս գալ «Գարեգին Նժդեհի հրապարակ» մետրո կայարանից։
Նշանակալի օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարեգին Նժդեհի հրապարակ
- Երևանի թիվ 46 դպրոց
- Շենգավիթ բժշկական կենտրոն
- Երևանի պետական արդյունաբերական քոլեջ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
