Մանաբիի տնտեսությունը մեծապես հիմնված է բնական ռեսուրսների և օրգանական արտադրանքի վրա. այդ թվում՝ կակաո, բանան, բամբակ ու ծովամթերք։ Նրա արդյունաբերական բազան հիմնված է թունաձկան, բարձրորակ ծխախոտի և իսպանական կոնյակների արտադրության վրա։ Տեղական արտադրանքներից են` Մոնտեկրիստի գլխարկներն ու ռաթթան կահույքը[4]։
Պրովինցիան բաժանված է 22 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի նստավայրը կամ մայրաքաղաքը։