Մայք Սինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Սինգեր
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 20, 2000
Քել, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
ԵրկիրՔել, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2012-առ այսօր
ԼեյբլWarner Music Group
Կայքmikesinger.de
 Mike Singer Վիքիպահեստում

Մայք Սինգեր (հունվարի 20, 2000(2000-01-20)[1], Քել, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի փոփ երգիչ և երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգերը մեծացել է Օֆենբուրգ քաղաքում՝ ռուս ծնողների ընտանիքում։ 12 տարեկան հասակից սկսել է զբաղվել երաժշտական գործունեությամբ։ Ինքնուս է, տանը ինքնուրույն ստեղծագործել և գրել է հեղինակային երգեր, հայտնի հիթերի քավր տարբերակներ։ 2013 թվականին մասնակցել է «The Voice Kids» հեռուստամրցույթի գերմանական տարբերակի լսումների փուլին և միացել Լենա Մայերի թիմին, բայց «մարտական» փուլից հետո դուրս է մնացել հետագա պայքարից[2]։

2014 թվականին թողարկել է «Only You» ալբոմը, որը ներառում էր հիմնականում անգլերեն երգեր, մեկ գերմաներեն երգ և 2 ռեմիքս։ 2015 թվականին հետևելով օնլայն հարթակում ունեցած շարունակական հաջողություններին[3]՝ նա թողարկել է իր «EP Nur mit Dir» ալբոմը, որտեղ զետեղված էր գերմաներեն 6 երգ։ Սինգերն ունի շուրջ 1,4 միլիոն երկրպագու Ինստագրամում, 360 000 հերտևորդ Ֆեյսբուքում և 580 000-ից ավելի հետևորդ իր ՅուԹյուբյան ալիքում[3]։

2017 թվականի փետրվարին նա պայմանագիր է ստորագրել «Warner Music Group»-ի հետ[4]։ Նրա առաջին ալբոմը «Karma» լեյբլում և հաջորդ «Deja Vu» ալբոմը 2018 թվականի հունվարին զբաղեցրել են առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների շքերթում[3], ինչպես նաև Ավստրիայի և Շվեյցարիայի շքերթներում։ Գերմանական «Die Welt» ամսագիրը նրան անվանել է «գերմանական Ջասթին Բիբեր»[5]։ 2017 թվականին Մայքը նկարահանվել է «Spotlight» սերիալում՝ Լյուկի դերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Գլխավոր դիրք շքերթներում Նոթեր
GER
[6]
AUT
[7]
SWI
[8]
2014 Only You  –  –  –
2017 Karma 1 5 12
2018 Deja Vu 1 2 2

EP-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Գլխավոր դիրք շքերթներում Նոթեր
GER
[6]
2015 Nur mit Dir  –

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Գլխավոր դիրք շքերթներում Ալբոմ
GER
[6]
AUT
[7]
SWI
[8]
2016 Karma 73 64  – Karma
2017 Deja Vu 65 56  – Deja Vu
2018 Բելա չաո 44 59 80

Ցուցադրություն

Տարեթիվ Վերնագիր Գլխավոր դիրք շքերթներում Ալբոմ
GER
[6]
AUT
[7]
SWI
[8]
2018 Netflix & Chill
(Kay One feat. Mike Singer)
11 15 54 Makers Gonna Make

Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 - «Heal»
  • 2016 - «Bring mich zum Singen»
  • 2017 - «Egal»
  • 2017 - «Nein»
  • 2017 - «Galaxie» (Sierra Kidd-ի հետ)
  • 2017 - «FlashBacks»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - «Spotlight» (օնլայն սերիալ) - Լյուկի դերակատար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Աշխատանք Արդյունք Նոթեր
2018 MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն գերմանացի երգիչ Մայք Սինգեր
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Sat1: The Voice Kids - Mike page Արխիվացված 2017-05-07 Wayback Machine (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 RP Online: Youtube-Star Mike Singer stürmt auf Platz 1 der Charts (գերմ.)
  4. Warner Music: Mike Singer page
  5. Marcel Reich (2017 թ․ մարտի 6). «Ritzende Fans, eigener Bodyguard - wer ist Mike Singer?» (գերմաներեն). Die Welt. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին..
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mike Singer discography». germancharts.com. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Mike Singer discography». austriancharts.at. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Mike Singer discography». hitparade.ch. Hung Medien. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]