Մայք Միլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Միլզ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1958(1958-12-17)[1][2][3] (64 տարեկան)
Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք[4]
Մասնագիտությունբասիստ, ստեղնահար, երաժիշտ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար և կիթառահար
Գործիքներբաս կիթառ, երգեհոն, դաշնամուր, կիթառ[4], bass?[4] և երաժշտական ստեղնաշար[4]
ԿրթությունՋորջիայի համալսարան
ԱնդամակցությունR.E.M., Hindu Love Gods, The Baseball Project?, Automatic Baby? և The Backbeat Band?
 Mike Mills Վիքիպահեստում

Մայքլ Էդվարդ «Մայք» Միլզ (անգլ.՝ Michael Edward "Mike" Mills, դեկտեմբերի 17, 1958(1958-12-17)[1][2][3], Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների, կոմպոզիտոր, առավել հայտնի է որպես ալտերնատիվ ռոք խմբի՝ R.E.M.-ի հիմնադիրներից մեկը[5]։ Չնայած այն բանի, որ Մայքը առավել հայտնի է որպես Բաս կիթառիստ, բեկ վոկալ և դաշնակահար, նա իր երաժշտական ռեպերտուարում ընդգրկում է նաև կիթառ և հարվածային գործիքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլզը ծնվել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանում։ Պատանի տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեյկոն քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, որտեղ 1970 ական թվականների սկզբին սովորել է Հյուսիսիարևելյան միջնակարգ դպրոցում։ Միլզի հայրը՝ Ֆրենկը, նույնպես երգիչ է եղել, իսկ մայրը՝ Էդորան, եղել է դաշնամուրի ուսուցչուհի, նա օգնում էր երեխաներին սովորել նվագել դաշնամուր, սիրել և զգալ երաժշտությունը։ Մայքը նահանգի համալսարաններից մեկում ծանոթացել և իր նոր ընկերների՝ Փիթեր Բակի և Մայք Ստայպի հետ հիմնել է իր առաջին խումբը, որը ստացել է R.E.M. անվանումը։

R.E.M.[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլզը, Բերին, Բակը և Ստայպը որոշեցին թողնել ուսումը և ստեղծել իրենց երաժշտական կարիերան։ Առաջինը նրանք ստեղծեցին R.E.M. անվամբ մի խումբ։ Կոլեկտիվը շատ կարճ ժամանակահատվածում գտավ Լեյբլ (I.R.S. Records), որը օգնեց նրանց թողարկելու անդրանիկ ալբոմը։

Միլզը խմբի երգերի հեղինակն է՝ «Nightswimming»[6], «Find the River», «At My Most Beautiful», «Why Not Smile», «Let Me In», «Wendell Gee», «(Не Go Back To) Rockville»[6], «Beat a Drum», «Be Mine» և «What’s the Frequency, Kenneth?»: Նաև Միլզը հայտնի է որպես հիանալի բեկ վոկալիստ։ Նրա ամենատպավորիչ ալբոմները Lifes Rich Pageant (1986) և Accelerate (2008) են։ Ի լրումն բեկ վոկալի նա նաև կատարել է Լիդ վոկալային երգեր, որոնցից են «Texarkana», «Near Wild Heaven», «Superman» և The Clique խմբի «Love is All Around» երգի կավեր տարներակը։

Մայք Միլզը հայտնի է նաև իր կոստյումների հավաքածուով, որոնք նա հաճախ կրում էր բեմ դուրս գալու ժամանակ։ 1994 թվականին Մայքը առաջին անգամ բեմ դուրս եկավ իր կոստյումով, իսկ մեկ տարի անց՝ 1995 թվականին, կոստյումներով մասնակցեց խմբի համերգային հյուրախաղերին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլզը նաև եղել է Ատենս քաղաքի Greenhouse и Purr խմբի պրոդյուսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
  5. Ankeny Jason։ «Mike Mills Biography»։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2011 
  6. 6,0 6,1 Hyden Steven (նոյեմբերի 16, 2011)։ «R.E.M.’s Mike Mills»։ The A.V. Club։ Արխիվացված օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2011 
  7. «MIKE GUESTS ON JASON RINGENBERG'S NEW ALBUM NATURE JAMS»։ R.E.M.։ 2012-02-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2012-02-24 
  8. «WEEKEND UPDATE: RECORD STORE DAY, DRESDEN, WILL ROCK 4 FOOD, FUTUREBIRDS, FINSTER, AND FUTURE MUSIC»։ R.E.M.։ 2012-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2012-04-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]