Մայք Բիբ
Մայք Բիբ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Արկանզասի համալսարան, Arkansas State University? և University of Arkansas School of Law? |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 28, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Amagon, Ջեքսոնի շրջան, Արկանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Ginger Beebe? |
Միկի Դեյլ «Մայք» Բիբ (անգլ.՝ Mickey Dale «Mike» Beebe, դեկտեմբերի 28, 1946, Amagon, Ջեքսոնի շրջան, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Արկանզասի 45-րդ նահանգապետը (2007-2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիբը ծնվել է Արկանզաս նահանգի Ջեքսոն շրջանի Ամագոն քաղաքում։ Նա մեծացել է մոր մոտ, որը աշխատել է որպես մատուցողուհի, և երբեք չի հանդիպել իր հորը։ Մանուկ հասակում նրանք հաճախ էին տեղափոխվում։ Նրանք ապրում էին Դեթրոյթում, Սենտ Լուիսում, Չիկագոյում, Հյուսթոնում և Ալամոգորդոյում (Նյու Մեքսիկա)։ Արդյունքում նրանք վերադարձել են Արկանզաս, որտեղ 1964 թվականին Բիբն ավարտել է Նյուպորտի միջնակարգ դպրոցը։
1968 թվականին Բիբը ստացել է բակալավրի աստիճան արվեստի քաղաքագիտության համալսարանում։ 1972 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան իրավունքի համալսարանում։ Բիբը եղել է ԱՄՆ բանակի պահեստազորը, որից հետո ավարտել է իրավաբանական դպրոցը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Բիբն ընտրվել է Արկանզաս նահանգի Սենատ, որտեղ աշխատել է 20 տարի։ 2002 թվականին նա ընտրվել է Արկանզաս նահանգի գլխավոր դատախազ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև նահանգապետ ընտրվելը։
2005 թվականի հունիսի 14-ին Բիբը առաջադրել է իր թեկնածությունը Արկանզասի նահանգապետի պաշտոնում։ 2006 թվականի նոյեմբերի 7-ի ընտրություններում Բիբը հաղթել է՝ հավաքելով ձայների 55 %-ը։ Նա առաջ է անցել նախկին կոնգրեսական և թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավար, հանրապետական Հասու Հաթչինսոնից և կանաչների կուսակցությունից անկախ թեկնածու Ռոյ Բրայանից։ 2007 թվականի հունվարի 9-ին Բիբը երդում է տվել[1]։ 2008-2009 թվականներին նրան ընտրել են դեմոկրատ նահանգապետերի ասոցիացիայի գործադիր կոմիտեում։
Մարզպետի պաշտոնում Բիբը փորձել է կրճատել հարկերը միջին դասի համար[2]։ Բայց հիմնականում Բիբը կենտրոնացած էր կրթության բարեփոխումների վրա։ Նա մշակել է մի ծրագիր, որը նպատակ ուներ բարձրացնել Արկանզասի ուսուցիչների որակավորումը։ Բացի այդ, նա արտադրողների համար կոմունալ հարկից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրեր է կազմել[3]։ Բիբը նաև ներկայացրել է 12 կետից բաղկացած ծրագիր, թե ինչպես առողջապահությունն ավելի մատչելի և էժան դարձնել[3]։
2010 թվականի նահանգապետի ընտրություններում Բիբը հաղթել է հանրապետական նահանգի Օրենսդիր ժողովի նախկին անդամ Ջիմ Կիտին՝ հավաքելով ձայների 64 %-ը մրցակցի 34 %-ի դեմ[4]։ Նա երդում է տվել 2011 թվականի հունվարի 11-ին Արկանզասի Կապիտոլիումի ռոտոնդում[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիբը և նրա կինը՝ Ջինջերը ունեն երեք երեխա և յոթ թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Beebe takes oath as governor, promises to be nonpartisan» (անգլերեն). Arkansas News. 2007 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Governor Beebe's Biography» (անգլերեն). State of Arkansas. 2007 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «Mike Beebe on the Issues» (անգլերեն). Ontheissues.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «2010 General Election & Non Partisan Judicial Runoff Election Statewide Results» (անգլերեն). Arkansas Secretary of State. 2010 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ ANDREW DeMILLO. (2011 թ․ հունվարի 6). «Beebe: Doubtful tax hike for roads could pass» (անգլերեն). businessweek.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mike Beebe Governor of Arkansas official state website
- Mike Beebe for Governor official campaign
- Follow the Money — Mike Beebe
- 2008 2006 Governor campaign contributions
- 2002 Attorney General campaign contributions
- 2007 Arkansas Gubernatorial Inauguration
- Mike Beebe at the Encyclopedia for Arkansas
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Բիբ» հոդվածին։ |
|