Մայքլ Քոնելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Քոնելի
MConnelly.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1956(1956-07-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10] (63 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[11][12][13][6][8][9]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[14][15][12][4][7][8][10][16]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՖլորիդայի համալսարան
Մասնագիտությունգրող, լրագրող, detective writer, ժամանակագիր, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր և վիպասան
ԱշխատավայրLos Angeles Times
Պարգևներ և
մրցանակներ
Էդգար Ալան Պոյի մրցանակ Premio Bancarella? Grand Prix de Littérature Policière? Pulitzer Prize for Investigative Reporting? և Cartier Diamond Dagger?
Կայքmichaelconnelly.com[15]
Michael Connelly Վիքիպահեստում

Մայքլ Քոնելի (հուլիսի 21, 1956(1956-07-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[11][12][13][6][8][9])[17], ամերիկացի գրող, Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտում աշխատող հետախույզ Հարի Բոսխի մասին դետեկտիվ վեպերի հեղինակ։ Քոնելիի վեպերը թարգմանվել են աշխարհի 24 լեզուներով[18], իսկ Հարի Բոսխի վեպերի շարքը հրատարակվել է 7 միլիոն օրինակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայի համալսարանում ուսանելու ժամանակ հետաքրքրվելով Չանդլեր Ռեյմոնդի վեպերով՝ Մայքլ Քոնելին որոշեց դառնալ դետեկտիվ գրող։ Այս հետաքրքրությունը մեծ դեր խաղաց մասնագիտական կողմնորոշման ժամանակ․ Մայքլը դարձավ քրեական թղթակից։

1980 թվականից Քոնելին աշխատում էր Ֆլորիդայի «Դայթոն Բիչ» և «Ֆորտ Լոդերդեյլ» ամսագրերում։ Մայքլին հրավիրեցին աշխատել «Los Angeles Times»-ում, երբ նա ստացավ Պուլիցերյան մրցանակ Դալասում տեղի ունեցած L-1011 աղետից փրկվածների մասին հոդվածի համար[19]։

1992 թվականին լույս տեսած Քոնելիի առաջին «Սև արձագանք» գիրքը արժանացել է Էդգար Ալան Պոյի մրցանակին՝ ամերիկացի գրողի լավագույն առաջին վեպի համար։ Գրքի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն լոս անջելեսյան ոստիկան Հարի Բոսխի մասին պատմող շարքի առաջին գիրքն է։ Բացի այս շարքից, Քոնելիի վեպերը գլխավորել են նաև այլ հերոսներ, ինչպիսիք են՝ փաստաբան Միկի Հոլերն ու լրագրող Ջեկ Մաքէվոյը։ Հաճախ Հարի Բոսխը հայտնվում է նաև այն գրքերում, որտեղ գլխավոր դերերն այլ հերոսներ են կատարում։ Նրա վեպերից շատերը էկրանավորվել են[20]։

Մայքլ Քոնելին սուր զարգացող սյուժե ունեցող գրականության շրջանում տասնյակ հեղինակավոր մրցանակների է արժանացել։ Բացի Էդգար Պոյի մրցանակից, գրողի ստեղծագործություններն արժանացել են նաև այլ մրցանակների՝ Էնթոնի[21], Նիրո Վուլֆ, Macavity[22], Dilys[23], Մալթյան բազե (Ճապոնիա), 38-րդ մեծություն (Ֆրանսիա) և ֆրանսիական դետեկտիվի Գրան-Պրի[24]։ ԱՄՆ-ի Դետեկտիվ գրողների ասոցիացիայի նախագահն էր։ Ներկայումս Քոնելին ապրում է ընտանիքի հետ Ֆլորիդայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Բոսխ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սև արձագանք» (անգլ.՝ The Black Echo) (1992)
  2. «Սև սառույց» (անգլ.՝ The Black Ice) (1993)
  3. «Շիկահեր աղջիկը բետոնում» (անգլ.՝ The Concrete Blond) (1994)
  4. «Վերջին կոյոտը» (անգլ.՝ The Last Coyot) (1995)
  5. «Մաֆիայի սցենարով» (անգլ.՝ Trunk music) (1997)
  6. «Հրեշտակների թռիչքը» (անգլ.՝ Angels Flight) (1999)
  7. «Մշուշը գիշերվանից էլ սև է» (անգլ.՝ A Darkness More Than Night) (2001)
  8. «Ոսկրերի քաղաք» (անգլ.՝ City Of Bones) (2002)
  9. «Քողարկված լույս» (անգլ.՝ Lost Light) (2003)
  10. «Կիրճ» (անգլ.՝ The Narrows) (2004)
  11. «Մոռացված գործ» (անգլ.՝ The Closers) (2005)
  12. «Էկո-այգի» (անգլ.՝ Echo Park) (2006)
  13. «Դիտադաշտ» (անգլ.՝ The Overlook) (2007)
  14. «9 վիշապ» (անգլ.՝ 9 Dragons) (2009)
  15. «Վերականգնում» (Թակարդ փաստաբանի համար) (անգլ.՝ The Reversal) (2010)
  16. «Վերջին ժամկետ» (անգլ.՝ The Drop) (2011)
  17. «Սև արկղ» (անգլ.՝ The Black Box) (2012)
  18. «Ատրճանակ փաստաբանի համար» (անգլ.՝ The Gods of Guilt) (2013)
  19. «Այրվող սենյակը» (անգլ.՝ The Burning Room) (2014)
  20. «Խաչմերուկ» (անգլ.՝ The Crossing) (2015)
  21. «Հրաժեշտի սխալ կողմը» (անգլ.՝ The Wrong Side of Goodbye)» (2016)

Միկի Հոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փաստաբանը Լինքոլնով» (անգլ.՝ The Lincoln Lawyer) (2005)
  2. «Կապարե վճիռ» (Փամփուշտ փաստաբանի համար) (անգլ.՝ The Brass Verdict) (2008)
  3. «Ոչնչացում» (Թակարդ փաստաբանի համար) (անգլ.՝ The Reversal) (2010)
  4. «Հինգերորդ վկան» (անգլ.՝ The Fifth Witness) (2011)
  5. «Ատրճանակ փաստաբանի համար (Մեղքի աստվածները)» (անգլ.՝ The Gods of Guilt) (2013)
  6. «Խաչմերուկ» (անգլ.՝ The Crossing) (2015)

Ջեք Մաքէվոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պոետ» (անգլ.՝ The Poet) (1995)
  2. «Խրտվիլակ» (անգլ.՝ The Scarecrow) (2009)

Շարքից դուրս վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արյունոտ գործ» (անգլ.՝ Blood Work) (1998)
  2. «Անվավեր լուսին» (անգլ.՝ Void Moon) (1999)
  3. «Հաջողության համար վազքում» (անգլ.՝ Chasing The Dime) (2002)

Վեպերի ժամանակագրություն՝ հրատարկման տարեթվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Անգլերեն անուն Գլխավոր հերոսներ
1992 «Սև արձագանք» «The Black Echo» Հարի Բոսխ
1993 «Սև սառույց» «The Black Ice» Հարի Բոսխ
1994 «Շիկահեր աղջիկը բետոնում» «The Concrete Blonde» Հարի Բոսխ
1995 «Վերջին կոյոտը» «The Last Coyote» Հարի Բոսխ
1996 «Պոետ» «The Poet» Ջեք Մաքէվոյ, Ռեյչել Ուելլինգ
1997 «Մաֆիայի սցենարով» «Trunk Music» Հարի Բոսխ
1998 «Արյունոտ գործ» «Blood Work» Թերրի Մաքքալեբ
1999 «Հրեշտակների թռիչքը» «Angels Flight» Հարի Բոսխ
2000 «Անվավեր լուսին» «Void Moon» Կասի Բլեք
2001 «Գիշերից էլ սև մշուշը» «A Darkness More Than Night» Հարի Բոսխ
2002 «Ոսկրերի քաղաքը» «City Of Bones» Հարի Բոսխ
2002 «Հաջողության համար վազքում» «Chasing the Dime» Հենրի Պիրս
2003 «Քողարկված լույս» «Lost Light» Հարի Բոսխ
2004 «Կիրճ» «The Narrows» Հարի Բոսխ, Թերրի Մաքքալեբ, Ռեյչել Ուելլինգ, Կասի Բլեք
2005 «Մոռացված գործ» «The Closers» Հարի Բոսխ
2005 «Փաստաբանը Լինքոլնով» «The Lincoln Lawyer» Միկի Հոլեր
2006 «Էխո-այգի» «Echo Park» Հարի Բոսխ, Ռեյչել Ուելլինգ
2007 «Դիտադաշտ» «The Overlook» Հարի Բոսխ, Ռեյչել Ուելլինգ
2008 «Կապարե վճիռ (Փամփուշտ փաստաբանի համար)» «The Brass Verdict» Հարի Բոսխ, Միկի Հոլեր, Ջեք Մաքէվոյ (դրվագ)
2009 «9 վիշապ» «Nine Dragons» Հարի Բոսխ, Միկի Հոլեր (դրվագ)
2009 «Խրտվիլակ» «The Scarecrow» Հարի Բոսխ, Ջեք Մաքէվոյ
2010 «Վերականգնում» «The Reversal» Հարի Բոսխ, Միկի Հոլեր, Ռեյչել Ուելլինգ (դրվագ)
2011 «Վերջին ժամկետը» «The Drop» Հարի Բոսխ
2011 «Հինգերորդ վկան» «The Fifth Witness» Միկի Հոլեր, Հարի Բոսխ (դրվագ)
2012 «Սև արկղ» «The Black Box» Հարի Բոսխ, Ռեյչել Ուելլինգ (դրվագ)
2013 «Ատրճանակ փաստաբանի համար (Մեղքի աստվածները)» «The Gods of Guilt» Միկի Հոլեր, Հարի Բոսխ (դրվագ)
2014 «Այրվող սենյակը» «The Burning Room» Հարի Բոսխ, Ռեյչել Ուելլինգ (դրվագ)
2015 «Խաչմերուկ» «The Crossing» Հարի Բոսխ
2016 «Հրաժեշտ բառի սխալ կողմը» «The Wrong Side of Goodbye» Հարի Բոսխ

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարի Բոսխ՝ Լոս Անջելեսի ոստիկանության հետախույզ
  • Ռեյչել Ուելլինգ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ
  • Թերրի Մաքքալեբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ, սերիական մարդասպանների մասնագետ
  • Կասի Բլեք՝ թալանող
  • Ջեք Մաքէվոյ՝ քրեական ժամանակագրության լրագրող
  • Հենրի Պիրս՝ ձեռնարկատեր համակարգիչների բնագավառում
  • Միկի Հոլեր՝ քրեական գործերի փաստաբան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 Ֆիլմերի շվեդական շտեմարան
  5. 5,0 5,1 Swartz A. Open Library — 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD — 2001.
  7. 7,0 7,1 7,2 SNAC — 2010.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Babelio
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  10. 10,0 10,1 10,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,0 11,1 11,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123668352 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  12. 12,0 12,1 12,2 12,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123668352 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  13. 13,0 13,1 13,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  14. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  15. 15,0 15,1 MusicBrainz artist ID
  16. CONOR
  17. Connelly F. Michael, Connelly Gerry։ «Curriculum Policy»։ 2455 Teller Road,  Thousand Oaks  California  91320  United States: SAGE Publications, Inc.։ ISBN 9781412958837 
  18. «The Name “United States of America”<xref ref-type="fn" rid="fn1">1</xref>»։ The American Historical Review։ 1925-10։ ISSN 1937-5239։ doi:10.1086/ahr/31.1.79 
  19. «January magazine profile»։ Januarymagazine.com։ Վերցված է 2012-03-08 
  20. Dash S. S. (2015-12-01)։ «Notable Name Changes in Plants of Indian Puranas»։ Nelumbo 57 (0)։ ISSN 0976-5069։ doi:10.20324/nelumbo/v57/2015/87101 
  21. «Bouchercon World Mystery Convention : Anthony Awards Nominees»։ Bouchercon.info։ 2003-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-07-ին։ Վերցված է 2012-04-04 
  22. «Mystery Readers International's Macavity Awards»։ Mysteryreaders.org։ Վերցված է 2012-04-04 
  23. «The Dilys Award - (Imba)»։ Mysterybooksellers.com։ 2012-03-31։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-12-ին։ Վերցված է 2012-04-04 
  24. «Barnes and Nobles: Michael Connelly»։ Barnesandnoble.com։ 2012-02-24։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2012-ին։ Վերցված է 2012-03-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]