Մայքլ Ջեքսոն (ֆուտբոլիստուհի)
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Michael Jackson | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1963 (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Վալենսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մայքլ Ջեքսոն (անգլ.՝ Michael Jackson), իսկական անունը Մարիլեյա դուս Սանտուս (բրազ.-պորտ.՝ Mariléia dos Santos, նոյեմբերի 19, 1963, Վալենսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստուհի, հարձակվող։ 1991 և 1995 թվականների աշխարհի առաջնությունների, Ատլանտայի օլիմպիական խաղերի մասնակից։ Զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Հարավային Ամերիկայի 20-րդ դարի լավագույն կին ֆուտբոլիստների ցանկում՝ ըստ IFFHS-ի[1]։ Այդ մականունը ստացել է ազգային հավաքականի ընկերներից՝ փոփ երգչի հետ իր նմանության համար[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին ակումբը «Ռադար»-ն էր[3], որը ներկայացնում էր Բրազիլիան 1988 թվականին Չինաստանում կայացած կանանց միջազգային մրցաշարում, այն նախապատրաստական ակումբ էր պատմության մեջ առաջին կանանց աշխարհի առաջնությանը։ Բրազիլիայի հավաքականը մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։
Այնուհետև խաղացել է «Կորինթիանս», «Սանթոս», «Ինտերնասիոնալ», «Վասկո դա Գամա», «Սաադ» և «Սան Կաետանո դու Սուլ» ակումբներում։
1995 թվականին, աշխարհի առաջնությունում հանդես գալուց հետո, պայմանագիր է կնքում «Տորինոյի» հետ՝ դառնալով եվրոպական ակումբների առաջին բրազիլացի ֆուտբոլիստուհին[4]։
Կարիերան ավարտել է 46 տարեկանում։ 2011 թվականին ղեկավարել է Բրազիլիայի սպորտի նախարարության կանանց ֆուտբոլի բաժինը[5]։ Իր կարիերայի ընթացքում խփել է 1574 գոլ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «South America's best Women's Footballer of the Century». iffhs.de. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «WOMEN'S WORLD CUP '95 SWEDEN». washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Michael Jackson e Olimpíada juntos é tudo de bom». cbf.com.br. Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ 4,0 4,1 «Michael Jackson – Mariléia dos Santos». museudofutebol.org.br. Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Futebol Feminino». esporte.gov.br. Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը FIFA-ի կայքում Արխիվացված է Մարտ 9, 2018 Wayback Machine-ի միջոցով:
- Պրոֆիլը sports-reference.com-ում Արխիվացված է Դեկտեմբեր 16, 2012 Wayback Machine-ի միջոցով:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջեքսոն (ֆուտբոլիստուհի)» հոդվածին։ |
|