Մայքլ Շերմեր
Մայքլ Շերմեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան և Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն | գրող, գիտության պատմություն, լրագրող, հեծանվորդ, հոգեբան և փիլիսոփա |
Աշխատատու | Քլերմոնթի հետբուհական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | intellectual dark web?[4] |
Կայք | michaelshermer.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մայքլ Բրենթ Շերմեր (անգլ.՝ Michael Brant Shermer, սեպտեմբերի 8, 1954[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան ու գիտության հանրահռչակողը, թերահավատների ընկերության հիմնադիրը, ինչպես նաև «Սկեպտիկ» ամսագրի գլխավոր խմբագիրը[5], որը հիմնականում նվիրված է կեղծ գիտական և գերբնական պնդումների հետաքննությանը։
2001 թվականի ապրիլից նաև ամսական սյունակ է վարում «Scientific American» ամսագրում։ Շերմերը պնդում է, որ մի ժամանակ քրիստոնյա ֆունդամենտալիստ է եղել, սակայն համալսարանում սովորելու ժամանակ հեռացել է հավատից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերմերը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում։ Ծնողները բաժանվել են երբ նա եղել է 4 տարեկան։ 1986 թվականին հայրը մահացել է սրտի կաթվածից, իսկ 2000 թվականին մահացել է մայրը ուղեղի ռակից։
Չնայած նրան, որ նա այցելել է կիրակնօրյա դպրոց, ըստ իր պնդումների, հարազատները կրոնական չեն եղել ու հազվադեպ են անդրադարձել այդ թեմային։ 1971 թվականին իր լավագույն ընկերոջ ազդեցությամբ նա դարձավ վերածնված քրիստոնյա և հաջորդ յոթ տարիներին տարածեց քրիստոնեությունը։
1972 թվականին ուսումը սկսել է Փեփերդայնի համալսարանում՝ ի սկզբանե քրիստոնեական աստվածաբանության կուրսում, սակայն հետագայում մասնագիտացումը փոխելով հոգեբանության հետ։ 1976 թվականին ստացել է բակալավրի աստիճան[6]։
Սկսել է փորձարարական հոգեբանություն սովորել Կալիֆորնիա նահանգի համալսարանում։ Պրոֆեսորների հետ զրույցները և ազգաբանության և մարդաբանության ուսումնասիրությունը նրան դրդեցին վերանայել իր կրոնական հայացքները։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն շատ գիտնականների, Շերմերը հասարակական ակտիվ քննարկումներ է վարում կեղծ գիտական տեսությունների ներկայացուցիչների, մասնավորապես, Հոլոքոստի հերքողների հետ[7]։ Այդ թեմայով Նա գրել է «Պատմության ժխտումը» գիրքը
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sport Cycling: A Guide to Training, Racing, and Endurance 1985 ISBN 0-8092-5244-9
- Cycling: Endurance and Speed (Sportsperformance) 1987 ISBN 0-8092-4775-5
- Teach Your Child Science 1989 ISBN 0-929923-08-1
- Why People Believe Weird Things: Pseudoscience, Superstition, and Other Confusions of Our Time[en]. (1997, 2nd Revision edition 2002) ISBN 0-8050-7089-3
- Teach Your Child Math and Mathemagics 1999 ISBN 0-7373-0134-1
- The Borderlands of Science: Where Sense Meets Nonsense 2001 ISBN 0-19-514326-4
- How We Believe: The Search for God in an Age of Science 2001 ISBN 0-613-35413-3
- The Skeptic Encyclopedia of Pseudoscience (ed.) 2002 ISBN 1-57607-653-9
- Denying History: Who Says the Holocaust Never Happened and Why Do They Say It? 2002 ISBN 0-520-23469-3
- In Darwin’s Shadow: The Life and Science of Alfred Russel Wallace: A Biographical Study on the Psychology of History 2002 ISBN 0-19-514830-4
- The Science of Good and Evil: Why People Cheat, Gossip, Care, Share, and Follow the Golden Rule 2004 ISBN 0-8050-7520-8
- Science Friction: Where the Known Meets the Unknown 2005 ISBN 0-8050-7708-1
- Secrets of Mental Math: The Mathemagician’s Guide to Lightning Calculation and Amazing Math Tricks 2006 ISBN 978-0-307-33840-2
- Why Darwin Matters: The Case Against Intelligent Design 2006 ISBN 978-0-8050-8121-3
- The Mind of The Market: Compassionate Apes, Competitive Humans, and Other Tales from Evolutionary Economics 2007 ISBN 978-0-8050-7832-9
- The History of Science: A Sweeping Visage of Science and its History 2009 audio lecture
- The Believing Brain: From Ghosts and Gods to Politics and Conspiracies—How We Construct Beliefs and Reinforce Them as Truths 2011 ISBN 978-0-8050-9125-0
- The Moral Arc: How Science and Reason Lead Humanity toward Truth, Justice, and Freedom 2015 ISBN 978-0-8050-9691-0.
- Skeptic: Viewing the World with a Rational Eye. 2016 ISBN 978-1627791380.
- Heavens on Earth: The Scientific Search for the Afterlife, Immortality, and Utopia. 2018 ISBN 978-1627798570.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FirstCycling(բազմ․)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #115435344 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.coruna.gal/mc2/es/detalle-contenido-texto/prismas-casa-de-las-ciencias-a-la-divulgacion/contenido/1453625646176?argIdioma=es
- ↑ Opinion | Meet the Renegades of the Intellectual Dark Web - The New York Times
- ↑ «Skeptic Masthead». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Skeptic — About us». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ A "Holocaust" Debate Mark Weber vs Michael Shermer part 6 ՅուԹյուբում (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Շերիմերի պաշտոնական կայքը(անգլ.)
- Թերահավատների միության կայքը(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Շերմեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գլենդեյլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թերահավատներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Կրոնների քննադատներ