Մայքլ Հոլ
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 1, 1971[1][1] (52 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Ռոլի, Հյուսիսային Կարոլինա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0355910 |
Մայքլ Հոլ (անգլ.՝ Michael Carlyle Hall, փետրվարի 1, 1971[1][1], Ռոլի, Հյուսիսային Կարոլինա), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր և «Էմմի» յոթակիր մրցանակիր։ Առավել հայտնի է «Դեքստեր» (2006-2013) հեռուստասերիալում Դեքստեր Մորգանի և «Հաճախորդը միշտ մահացած է» հեռուստասեիալում Դևիդ Ֆիշերի դերով (2001-2005)։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում։ Նրա մայրը՝ Ջենիս Հոլը (ի ծնե՝ Սթայոնս), Լիս Մաքրեյ քոլեջի հոգեկան առողջության հարցերով խորհրդականն է, իսկ հայրը՝ Ուիլյամ Հոլը, աշխատել է «IBM» ընկերությունում[2]։ Հոլը ընտանիքի միակ զավակն է եղել; նրա քույրը մահացել է մանուկ հասակում իր ծնվելուց առաջ։ Նրա հայրը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից 1982 թվականին, երբ Հոլը 11 տարեկան էր[3]։
Հոլը ավարտել է Ռեյվենսկրոֆտ դպրոցը 1989 թվականին, ինչպես նաև 1993 թվականին՝ Էրլեմ քոլեջը, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան[4]։ 1996 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցը, որտեղից ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան[5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլի դերասանական կարիերան սկսվել է 1999 թվականին, երբ Սեմ Մենդեսը նրան հրավիրեց «Կաբարե» մյուզիքլում խաղալու համար։ Այնուհետև Հոլը Դեվիդ Ֆիշերի հետ խաղաց «Հաճախորդը միշտ մեռած է» հեռուստասերիալում։ Հեռուստաերիալի առաջին եթերաշրջանի վրա աշխատելու համար նա առաջադրվեց «Էմմի» մրցանակի։
2003 թվականին նա նկարահանվել է «Հատուցման ժամ» ֆիլմում։
2009 թվականի սեպտեմբերին թողարկվեց նրա մասնակցությամբ «Գեյմեր» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանված է մոտ ապագայի մասին, որտեղ մարդկությունը խրված է առցանց խաղերի մեջ։
2010 թվականին «Դեքստեր» սերիալում կատարած աշխատանքի համար Մայքլ Հոլը ստանում է «Ոսկե գլոբուս», իսկ 2008 թվականից առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ Նա նաև դարձել է սերիալի վերջին եթերաշրջանների պրոդյուսեր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Հոլն ամուսնացել է դերասանուհի Էմի Սպանգերի հետ։ Նրանք բաժանվել են 2006 թվականին[6]։
2007 թվականին Հոլը սկսեց հանդիպել դերասանուհի Ջենիֆեր Կարպենտերի հետ, ով «Դեքստեր» սերիալի խաղակիցն էր։ Նրանք ամուսնացել են 2008 թվականի դեկտեմբերին[7]։ 2010 թվականի դեկտեմբերին Հոլն ու Կարպենտերը հայտարարեցին բաժանման մասին[8]։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2011 թվականի դեկտեմբերին[9]։
2012 թվականին Հոլը սկսեց հանդիպել գրող և գրական քննադատ Մորգան Մաքգրեգորի հետ։ Նրանք ամուսնացան 2016 թվականի փետրվարի 29-ին Նյու Յորքում[10]։
Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարին Հոլի ներկայացուցիչը հաստատեց այն տեղեկությունը, որ նա բուժման կուրս է անցնում Հոջկինի լիմֆոմա հիվանդության համար[11]։ Նույն տարվա ապրիլին Կարպենտերը հայտարարեց, որ Հոլը բուժվել է[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Գրառում |
---|---|---|---|
2003 | Հատուցում | Գործակալ Քլեյն | |
2004 | Զրկված | Ջոնաթան | |
2009 | Խաղացող | Քեն Քասթլ | |
2011 | Peep աշխարհ | Ջեք Մեյերվիտթ | |
2012 | Երջանկության հետ կապված դժվարությունը | Մորիս Բլիս | |
2013 | Սպանել քո սիրելիին | Դավիթ Կամերեր | |
2014 | Անտարբեր հուլիս | Ռիչարդ Դեյն | |
2015 | Արդարության լիգա, Աստվածներ և հրեշներ | Քիրք Լանգստրոմ/Մարդ-Չղջիկ | Ձայն, Տեսանյութ խմբագրող |
2016 | Քրիստինե | Ջորջ Փիթեր Ռայա | |
2016 | Լրացումից հետո | Տնօրեն | |
2017 | Մարկ Ֆելտ․ Մարդ ով բերեց սպիտակ տուն | Ջոն Դին | |
2017 | Գետիսբերգի հասցեն | Լոենարդ Սվիթ | Ձայն |
2018 | Գիշերային խաղ | Բուլղարացին | |
2019 | Զեկույց | Թոմաս Իսթմեն | |
2019 | Լուսնի ստվերում | Հոլթ | |
2020 | Ջոն և խուլ անկյուն | Բրադ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ Tallmer, Jerry (2005-10-26)։ «Take a girl in a tutu, a man in a suit, and just add writer»։ The Villager (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-31-ին։ Վերցված է 2019-01-19
- ↑ Stockwell, Anne (2004-06-08)։ «Hall of love and death»։ The Advocate (անգլերեն)
- ↑ Sayers, Robin (2010)։ «Q + LA Michael C. Hall»։ Los Angeles Times Magazine (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2019-01-19
- ↑ «Alumni Bios»։ Արխիվացված է օրիգինալից 2004-05-16-ին։ Վերցված է 2019-01-19
- ↑ Delbyck, Cole (2016-03-01)։ «‘Dexter’ Star Michael C. Hall Marries Longtime Girlfriend In City Hall Ceremony»։ The Huffington Post (անգլերեն)
- ↑ «Dexter Siblings Michael C. Hall and Jennifer Carpenter Are Now Real-Life Spouses»։ People (անգլերեն)։ 2009-01-09
- ↑ Snierson, Dan (2010-12-13)։ «'Dexter' stars Michael C. Hall, Jennifer Carpenter file for divorce (EW exclusive)»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին։ Վերցված է 2020-07-21
- ↑ «Jennifer Carpenter, Michael C. Hall Finalize Divorce»։ People (անգլերեն)։ 2011-12-06
- ↑ Nessif, Bruna (2016-02-29)։ «Surprise! Dexter's Michael C. Hall Marries Longtime Girlfriend Morgan Macgregor»։ E! News (անգլերեն)
- ↑ Hale, Mike (2010-09-19)։ «Michael C. Hall, Newly Invigorated After Life Changes»։ The New York Times (անգլերեն)
- ↑ «Dexter star Michael C Hall 'fully recovered' from cancer»։ The Telegraph (անգլերեն)։ 2010-04-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացիներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- 1979 ծնունդներ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ