Մայքլ Կիվանուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Կիվանուկա
MichaelKiwanuka2012werchter.jpg
Ծնվել էմայիսի 3, 1988(1988-05-03) (32 տարեկան)
Muswell Hill[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ և փոփ ռոք[1]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ և կիթառահար
Գործիքներկիթառ[1], դաշնամուր[1], ռոդես-պիանո[1], բաս կիթառ[1] և վոկալ
ԼեյբլPolydor Records[2], Third Man Records?[2] և Communion Records?[2]
ԿրթությունՎեստմինստերի համալսարան
Կայքmichaelkiwanuka.com
Michael Kiwanuka Վիքիպահեստում

Մայքլ Սամուել Կիվանուկա (Michael Samuel Kiwanuka; մայիսի 3, 1988(1988-05-03), Muswell Hill[1]), բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, ով պայմանագիր է կնքել Polydor Records-ի հետ[3]։ 2012 թվականին թողարկվել է նրա դեբյուտային ալբոմը՝ «Home Again»-ը, որը ոսկե է հավաստագրվել Մեծ Բրիտանիայում։ Կիվանուկայի երկրորդ ալբոմը՝ «Love & Hate»-ը, թողարկվել է 2016 թվականին և զբաղեցրել հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[4]։ Նա առաջադրվել է մի շարք մրցանակների, ներառյալ Brit Awards-ը, MTV Europe Music Awards-ը, Մերկուրիի պարգևը և BBC Music Awards-ը։ 2012 թվականի հունվարին նա հաղթել է BBC-ի Sound of 2012-ը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Կիվանուկան ծնվել և մեծացել է Լոնդոնի Մասուել Հիլ շրջանում։ Նրա ծնողները ուգանդացիներ են, որոնք խուսափել են Իդի Ամինի ռեժիմից[5][6]։ Նա հաճախել է Fortismere School-ը, որը լքել է 2005 թվականին[5]։ Նա սովորել է Վեսթմինսթերի համալսարանի մեդիայի, արվեստի և դիզայնի դպրոցում[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվանուկայի 2012 թվականի ելույթը Մոնրո ջազ փառատոնում

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվանուկան աշխատել է որպես սեսիոն կիթառահար, մինչ այդ նվագելով Chipmunk-ի և Bashy-ի հետ որպես սոլո արտիստ[5]։ Նրա առաջին իրական համերգը կայացել է Օքսֆորդի Kentish Town-ում 22 տարեկանում[8][9]։ Նա արժանացել է Communion Records-ի ուշադրությանը, որի հետ թողարկել է իր առաջին երկու մինի ալբոմները[5], ներառյալ իր դեբյուտային՝ «Tell Me A Tale» ալբոմը[10]։

2011-2016․ «Home Again» և «Love & Hate»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվանուկան աջակցել է Ադելին իր Adele Live 2011 թվականի շրջագայությանը, 2011 թվականի iTunes Festival-ում նրա համերգին[11] և ելույթ է ունեցել 2011 թվականի Hard Rock Calling-ում[12]։

2011 թվականին նա պայմանագիր է կնքել Polydor Records-ի հետ[5]։ Մայքլը ներառվել է BBC-ի Sound of 2012-ում և 2012 թվականի հունվարի 6-ին անվանվել է դրա հաղթող[13]։

Կիվանուկան թողարկել է իր դեբուտային ստուդիական ալբոմը՝ «Home Again»-ը, 2012 թվականին։ Այն քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Ալբոմը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականը, և 2012-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում վաճառել է 70,000 օրինակներ[14]։

2016 թվականին Կիվանուկան թողարկել է իր «Love & Hate» ալբոմը։ Ալբոմը քննադատների կողմից բարձր գնահատականներ է ստացել և առևտրային հաջողության հասել, զբաղեցնելով UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը։ Ալբոմի պրոդյուսերը Danger Mouse-ն էր։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվանուկայի երաժշտական ոճի վրա ազդեցություն են թողել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, Բիլ Ուիզերսը[5], Օթիս Ռեդինգը[5], Ջեք Ջոնսոնը, Ջոնի Միտչելլը, Pops Staples-ը, The Band-ը, Բոբ Դիլանը, Էրիկ Բիբը, Թոմի Սիմսը, Wham!-ը, Ռիչի Հավենսը և Funkadelic-ը[15]։ Նա նվագում էր Ջեյմս Գադսոնի հետ, ով Բիլ Ուիզերսի թմբկահարն էր[16]։

Հանրամատչելի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «Cold Little Heart» երգը ծառայել է որպես HBO«Մեծ փոքր ստեր» մինի սերիալի բացող թեմա[17][18]։ Նեթֆլիքսի «Յոթ վայրկյաններ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում օգտագործվել է նրա «Love & Hate» երգը։ Նեթֆլիքսի «Դե, իջիր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում օգտագործվել են «Rule the World» և «Black Man in a White World» երգերը։ TNT ալիքի «Կենդանիների թագավորություն» հեռուստասերիալում ներառվել է «Love & Hate» երգը։ «Կոստյումներ»-ի 7-րդ եթերաշրջանի 8-րդ դրվագում օգտագործվել է «Love & Hate»-ը։ «Ատլանտա» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 4-րդ դրվագում օգտագործվել է «Home Again» երգը։ Նեթֆլիքսի «Գրեյս և Ֆրանկի» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 3-րդ դրվագում օգտագործվել է «Rest» երգը[19]։ 2017 թվականին նրա «Love & Hate» երգը եթեր է թողարկվել «Հարգելի սպիտակ մարդիկ»-ի դրվագներից մեկում[19]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ Բարձրագույն դիրք Հավաստագրումներ
UK[20] AUS[21] AUT[22] BEL (FL)[23] IRE[24] NL[25] NOR[26] NZ[27] SWE[28] US[29]
Home Again 4 67 13 2 16 1 3 17 8 86
Love & Hate
  • Թողարկվել է՝ Հուլիսի 15, 2016
  • Լեյբլ՝ Polydor
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում, ձայնապնակ
1 35 11 9 15 8 170
Kiwanuka
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 1, 2019[34]
  • Լեյբլ՝ Polydor
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում, ձայնապնակ
2 39 31 4 11 6 12 37 59 142
  • BPI: Արծաթե[31]
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածաշրջանում։

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
Tell Me a Tale EP(Isle of Wight Sessions)
  • Թողարկվել է՝ Ապրիլի 24, 2011[35][36]
  • Լեյբլ՝ Communion Records
  • Format: թվային ներբեռնում, 10 ձայնապնակ
iTunes Festival: London 2011
  • Թողարկվել է՝ Հուլիսի 8, 2011[37]
  • Լեյբլ՝ Polydor Records
  • Format: թվային ներբեռնում
I'm Getting Ready EP
  • Թողարկվել է՝ Հուլիսի 24, 2011[38][39]
  • Լեյբլ՝ Communion Records
  • Format: թվային ներբեռնում, 10 ձայնապնակ
You've Got Nothing to Lose
  • Թողարկվել է՝ Փետրվարի 18, 2014[40]
  • Լեյբլ՝ Third Man Records
  • Format: թվային ներբեռնում, 7 ձայնապնակ

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Սինգլ Բարձրագույն դիրք Հավաստագրումներ Ալբոմ
UK[20] BEL (FL)[23] BEL (WA)[41] FRA[42] NL[25] SCO[43] USAAA[44]
2012 Home Again 29 3 21 59 34 29
  • IFPI NOR: Ոսկե[32]
Home Again
I'm Getting Ready 187 8
I'll Get Along
Bones
2013 Tell Me a Tale 159 10
2014 You've Got Nothing to Lose
2016 Black Man in a White World 104 Love & Hate
Love & Hate 8
One More Night 11
2017 Cold Little Heart[45] 174

[46]

4
2019 Money
You Ain't the Problem[48] Kiwanuka
Hero 3
2020 Light
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածաշրջանում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Աշխատանք Արդյունք
2011 BBC Sound of 2012 Հաղթանակ
2012 Brit Awards Քննադատների ընտրություն[50] Առաջադրված
Barclaycard Մերկուրիի պարգև[51] Home Again Առաջադրված
MTV Europe Music Awards Լավագույն ճեղքումային արտիստ[53] Առաջադրված
2016 Hyundai Մերկուրիի պարգև[54] Love & Hate Առաջադրված
Q Awards Լավագույն սոլո արտիստ[56] Առաջադրված
MOBO Awards Լավագույն ալբոմ[57] Love & Hate Առաջադրված
Լավագույն R&B / Սոուլ ելույթ Առաջադրված
LOS40 Music Awards Քննադատների ընտրություն Հաղթանակ
BBC Music Awards Տարվա ալբոմ[58] Love & Hate Առաջադրված
2017 Brit Awards Բրիտանական արտիստ Առաջադրված
Բրիտանական արվա ալբոմ Love & Hate Առաջադրված
Worldwide Awards Տարվա ալբոմ[60] Հաղթանակ
HiPipo Music Awards Լավագույն ելույթ Հաղթանակ
2019 Rough Trade Տարվա ալբոմ

[61][62]

Kiwanuka Ներառված է
BBC Radio 6 Music #3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. «Artists – Polydor Records»։ Polydor Records։ 12 February 2018։ Վերցված է 12 January 2018 
  4. «Michael Kiwanuka»։ Forbes.com։ Վերցված է 2019-02-03 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Doyle, Tom (2012) "The Soul Man", Mojo, February 2012, p. 68-9
  6. Charlotte Richardson Andrews (5 May 2011)։ «First sight: Michael Kiwanuka»։ Theguardian.co.uk։ Վերցված է 20 June 2011 
  7. «Alumnus tops BBC Sound of 2012 poll»։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2012-ին։ Վերցված է 12 January 2012 
  8. MichaelKiwanukaVEVO, Michael Kiwanuka – My Community – #SupportMusic – Sponsored By Levi’s® Music Project, https://www.youtube.com/watch?v=VUoWB8V3rfI, վերցված է 2019-02-03 
  9. April 29 Kentishtowner, 2014 (2014-04-29)։ «Ich Bin Kentishtowner: Michael Kiwanuka, singer-songwriter»։ Kentishtowner.co.uk։ Վերցված է 2019-02-03 
  10. «Introducing: Michael Kiwanuka»։ TwentyFourBit.com։ 18 April 2011։ Վերցված է 20 June 2011 
  11. «Agenda: Kat Maconie; Michael Kiwanuka; Limanation; Pan Am; Transform festival»։ The Independent։ 29 May 2011։ Վերցված է 20 June 2011 
  12. «Frankie And The Heartstrings, Michael Kiwanuka and Lissie added to Hard Rock Calling bill»։ Nme.com։ IPC Media։ 3 June 2011։ Վերցված է 20 June 2011 
  13. 13,0 13,1 «Sound of – 2012 – Michael Kiwanuka»։ BBC Music։ 22 November 2011։ Վերցված է 6 January 2012 
  14. «Charts EU Airplay Week 18 (p.32)»։ Music Week։ 17 May 2012։ Վերցված է 19 May 2012 
  15. «Soundtrack: Michael Kiwanuka»։ Port-magazine.com։ Վերցված է 21 April 2019 
  16. «Michael Kiwanuka: Singing with his soul on his sleeve»։ BBC News։ 16 June 2011 
  17. Macon Alexandra (March 29, 2017)։ «The Big Little Lies Music You've Been Waiting For Is About to Be Released»։ Vogue 
  18. Miller Matt (March 23, 2017)։ «The Big Little Lies Theme Song Is Actually an Awesome 10-Minute Soul Ballad»։ Esquire 
  19. 19,0 19,1 «Michael Kiwanuka»։ IMDb.com։ Վերցված է 2019-02-03 
  20. 20,0 20,1 Peak positions in the United Kingdom:
  21. Peak chart positions in Australia:
  22. «Discographie Michael Kiwanuka»։ Austrian Charts Portal։ Hung Medien 
  23. 23,0 23,1 «Discografie Michael Kiwanuka»։ Belgium Flanders Charts Portal։ Hung Medien 
  24. «Discography Michael Kiwanuka»։ Irish Charts Portal։ Hung Medien 
  25. 25,0 25,1 «Discografie Michael Kiwanuka»։ Dutch Charts Portal։ Hung Medien 
  26. «Discography Michael Kiwanuka»։ Norwegian Charts Portal։ Hung Medien 
  27. «Discography Michael Kiwanuka»։ New Zealand Charts Portal։ Hung Medien 
  28. «Discography Michael Kiwanuka»։ Swedish Charts Portal։ Hung Medien 
  29. «Michael Kiwanuka – Chart History: Billboard 200»։ Billboard։ Prometheus Global Media 
  30. «Michael Kiwanuka»։ Վերցված է 10 February 2012 
  31. 31,0 31,1 31,2 31,3 «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Michael Kiwanuka")։ British Phonographic Industry։ Վերցված է 23 August 2019 
  32. 32,0 32,1 32,2 «IFPI Norge – Michael Kiwanuka»։ International Federation of the Phonographic Industry։ Վերցված է February 3, 2020 
  33. «Gouden plaat voor Michael Kiwanuka»։ 3FM։ 25 November 2012։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 27 November 2012 
  34. «Kiwanuka by Michael Kiwanuka»։ iTunes։ Վերցված է 13 August 2019 
  35. «Michael Kiwanuka 'Tell Me a Tale: The Isle of Wight Sessions' – Digital EP»։ Amazon.co.uk։ 18 December 2011 
  36. «Michael Kiwanuka – Tell Me a Tale EP: Isle of Wight Sessions at Juno Records»։ Juno.co.uk։ 30 June 2011 
  37. «iTunes Festival: London 2011 – EP by Michael Kiwanuka»։ Itunes.apple.com 
  38. «Michael Kiwanuka 'I'm Getting Ready' – Digital EP»։ Amazon.co.uk։ 20 December 2011 
  39. «Michael Kiwanuka – I'm Getting Ready EP at Juno Records»։ Juno.co.uk։ 26 September 2011 
  40. «Michael Kiwanuka – You've Got Nothing To Lose»։ Indieshuffle.com։ 3 March 2014 
  41. «Discographie Michael Kiwanuka»։ Belgium Wallonia Charts Portal։ Hung Medien 
  42. «Discographie Michael Kiwanuka»։ French Charts Portal։ Hung Medien 
  43. Peak positions for singles in Scotland:
  44. «Michael Kiwanuka – Chart History: Adult Alternative Songs»։ Billboard։ Վերցված է 4 March 2020 
  45. «Cold Little Heart (Radio Edit) – Single by Michael Kiwanuka on Apple Music»։ Apple Inc.։ Վերցված է 8 April 2017 
  46. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 15, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է 15 April 2017 (չաշխատող հղում)
  47. «Gold & Platinum - RIAA»։ Recording Industry Association of America։ Վերցված է 16 July 2018 
  48. michaelkiwanuka (13 August 2019)։ «🔥🔥🔥 New single ‘You Ain’t The Problem’ is tonight’s #HottestRecord on @BBCR1 🔥🔥🔥 Tune in to @jackxsaunders in for Annie Mac 7:30pm. ALBUM NEWS TO FOLLOW VERY SOON.» (Թվիթ)։ Վերցված է 13 August 2019 
  49. Staff Guardian (12 January 2012)։ «Brit awards 2012: nominations in full»։ Theguardian.com։ Վերցված է 21 April 2019 
  50. Staff Guardian (12 January 2012)։ «Brit awards 2012: nominations in full»։ Theguardian.com։ Վերցված է 21 April 2019 
  51. Amy Phillips and Evan Minsker. (2012-09-12)։ «Mercury Prize Nominees Announced»։ Pitchfork.com։ Վերցված է 2012-09-12 
  52. Hardie Beth (17 September 2012)։ «A total sex pot (Rihanna) and a sweet innocent lass (Taylor Swift) are going to have a fight»։ Mirror.co.uk։ Վերցված է 21 April 2019 
  53. Hardie Beth (17 September 2012)։ «A total sex pot (Rihanna) and a sweet innocent lass (Taylor Swift) are going to have a fight»։ Mirror.co.uk։ Վերցված է 21 April 2019 
  54. «Mercury Prize 2016: David Bowie gets posthumous nomination»։ BBC։ Վերցված է 2016-08-18 
  55. «StubHub Q Awards 2016 shortlist announced! Vote now to decide this year's winners»։ Qthemusic.com։ Վերցված է 21 April 2019 
  56. «StubHub Q Awards 2016 shortlist announced! Vote now to decide this year's winners»։ Qthemusic.com։ Վերցված է 21 April 2019 
  57. 57,0 57,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 23 February 2018-ին։ Վերցված է 2 December 2016 
  58. «BBC Music - BBC Music Awards 2016 - The Nominees»։ Bbc.co.uk։ 25 November 2016։ Վերցված է 21 April 2019 
  59. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2017-ին։ Վերցված է 2 December 2016 
  60. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2017-ին։ Վերցված է 2 December 2016 
  61. «Albums of the Year - 2019»։ Rough Trade Records։ Վերցված է 27 November 2019 
  62. «6 Music Recommends Albums Of The Year 2019»։ BBC Radio 6 Music։ Վերցված է 27 November 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Jessie J
Sound of...
2012
Հաջորդող՝
Haim