Մայքլ Թրոութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Թրոութ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1991(1991-08-07)[1] (32 տարեկան)
ԾննդավայրMillville, Քամբերլենդ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMillville Senior High School?
Մասնագիտությունբեյսբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Mike Trout Վիքիպահեստում

Մայքլ Նելսոն Թրոութ (անգլ.՝ Michael Nelson Trout, օգոստոսի 7, 1991(1991-08-07)[1], Millville, Քամբերլենդ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, բեյսբոլի գլխավոր լիգայի «Լոս Անջելես Էնջելս Անահայմայից» ակումբի աութֆիլդեր դիրքի խաղացող։ 2011 թվականին Թրաութը միացել է Ամերիկյան լիգային, նվաճել է «Սիլվեր Սլագեր» մրցանակը և քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղն Ամերիկյան լիգայի ամենաարժեքավոր խաղացողի կոչման համար։ Նա նաև մի քանի վիճակագրական անվանակարգերում դարձել է լիգայի առաջատարը` ներառյալ հավաքած միավորները (կարգերը) և գողացված բազաները։ 2019 թվականի մարտի 20-ին 430 միլլիոն դոլլարի պայմանագիր կնքելով` դարձել է անհատական պայմանագրով պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկը` առաջ անցնելով Կանելո Ալվարեսից[4]։

Los Angeles Angels center fielder Mike Trout (27) (5971760364).jpg

2010 թվականի հուլիսին Թրոութը ճանաչվել է երկրորդ ամենահեռանկարային խաղացողն ըստ «Baseball America» պարբերականի։ Նախքան 2011 թվականի մրցանակաշրջանը ճանաչվել է ամենահեռանկարային խաղացողն ըստ ESPN պարբերականի։

Խաղացողի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոութն ուժեղ է և արագաշարժ, ինչի շնորհիվ նրան երբեմն համեմատել են Բեյսբոլի փառքի սրահի անդամ Մայք Մենթլի հետ[5]։ 2012-ից մինչև 2015 թվականը նա ամեն խաղաշրջանի ժամանակ խփում է ոչ պակաս, քան 27 հոում-ռան և 35 հավելյալ բազային հիթեր, և բացի այդ, նա ունի իրականացման արդյունքի և վազքի թվի բարձր ցուցանիշ։ Մայքը լավ է հարվածում ներքևի փոխանցումները սթրայք գոտում[6][7]։ Նրա բարձր արագությունը թույլատրում է նրան լավ խաղալ կենտրոն-ֆիլդա պաշտպանողական դիրքում, ինչպես նաև` բազաներ գողանալ։ 2012-ից մինչև 2015 թվականը նա գողացել է 113 բազա, տոկոսային հաջող փորձերը՝ 84 %[8][9]։

Ըստ Fangraphs-ի, վերջին չորս տարիներին Թրոութը համարվել է Բեյսբոլի գլխավոր լիգայի ամենաարդյունավետ հարվածողը։ Նա գլխավոր լիգայի առաջատար է վազքի միջինից բարձր՝ 221,5 ցուցանիշով, գլխավորում է բազայի ելքերի արդյունավետության ցուցանիշով և 71 %-ով ավելի շատ վազքեր է կատարել, քան միջին ցուցանիշն է լիգայում[10]։ Շնորհիվ իր աչքի ընկնող ելույթներին՝ չնայած երիտասարդ տարիքին` Թրոութը հաճախ համեմատվում է Թեդ Ուիլյամսի հետ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://www.baseball-reference.com/awards/mvp_cya.shtml
  3. 3,0 3,1 3,2 MLB.com
  4. Mike Trout tops the list of largest contracts in sports after signing record-breaking $430M deal, CBS.
  5. Rosecrans, C. (2012 թ․ հուլիսի 17). «Al Kaline calls Mike Trout 'an outstanding player,' compares him to Mickey Mantle». cbssports.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  6. «How do you pitch to Trout/Hosmer?». espn.go.com. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  7. «Mike Trout: "Low-ball specialist"». espn.go.com. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  8. «Mike Trout - Advanced Fielding statistics». Fangraphs.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  9. «Mike Trout - Standard statistics». Fangraphs.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  10. «Qualified MLB Batters 2012-2015, sorted by park-adjusted wRAA (also called Batting Runs Above Average)». Fangraphs.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. Verducci, Tom. «Mike Trout is the game's best young player since Ted Williams». si.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Թրոութ» հոդվածին։