Մայքլ Արրինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Արրինգտոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1970(1970-03-13) (54 տարեկան)
ԾննդավայրՕրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց, Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ocean View High School?
Մասնագիտությունբլոգեր
 Michael Arrington Վիքիպահեստում

Մայքլ Արրինգտոն (անգլ.՝ Michael Arrington, մարտի 13, 1970(1970-03-13), Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական ստարտափերին և ԱՄՆ-ի ու այլ երկրների տեխնոլոգիական նորություններին նվիրված TechCrunch բլոգի հիմնադիր և համահեղինակ։ Wired և «Ֆորբս» ամսագրերն Արրինգտոնին անվանեցին համացանցի ամենաազդեցիկ անձանցից մեկը[1][2]։

2008 թվականին Արրինգտոնը Time ամսագրի կողմից ճանաչվեց ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ողջ աշխարհում[3]։ Wired ամսագիրը նրան ներառեց նաև «համացանցային շատախոսներ»-ի ցանկում՝ նշելով նրա համակվածությունը Web 2.0-ով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արրինգտոնը մեծացել է Հանտինգտոն-Բիչում (Կալիֆորնիա) և Սուրրեյ կոմսությունում (Անգլիա), սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում և տնտեսագետի որակավորմամբ ավարտել է Կլերմոն-Մակկենի քոլեջը։ 1995 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցը[5]։ Նա պրակտիկան անցել է O’Melveny & Myers-ում և Wilson Sonsini Goodrich & Rosati-ում՝ կորպորատիվ իրավունքի և արժեքավոր թղթերի ոլորտում[6]։

Արրինգտոնը լքեց իրավաբանական պրակտիկան և միացավ Real Names ստարտափին, որը տապալվեց 100 միլիոն դոլարը գերազանցելուց հետո[7]։ Արրինգտոնը եղել է համացանցային վճարումների Achex ընկերության հիմնադիրներից մեկը, որը First Data-ին վաճառվեց 32 միլիոն դոլարով, որն այժմ հանդիսանում է օնլայն Western Union-ի back-end-ը[7]։

Արրինգտոնը համացանցում հռչակ ձեռք բերեց Սիլիկոնային հովտի մասին իր TechCrunch բլոգի շնորհիվ։ TechCrunch-ը գրում է համացանցային ստարտափերի և նորությունների մասին։ 2011 թվականի սեպտեմբերին Արրինգտոնը լքեց TechCrunch-ն ու AOL-ը[8]։

Արրինգտոնը հայտնի է նրանով, որ հանդես է գալիս քոլեջները լքելու կոչերով։ 2010 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում «Կարկառուն նորարար» դասախոսությունների ժամանակ նա հայտարարեց. «Լավագույնը, որ կարելի է անել՝ մեկ տարի սովորել Հարվարդում և լքել այն։ Բոլորը կիմանան, որ Դուք բավականաչափ խելացի եք եղել՝ այնտեղ հասնելու համար»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forbes' 25 Web Celebrities
  2. Wired 4th Most Powerful Blogger
  3. «Michael Arrington - The 2008 TIME 100». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  4. Wired Magazine's Which Blowhard Are You?
  5. TechCrunch Bio Արխիվացված 2011-06-19 Wayback Machine
  6. CrunchBase Profile
  7. 7,0 7,1 Arrington can generate buzz
  8. ARIANNA HUFFINGTON: Mike Arrington Is Out At TechCrunch
  9. Shirin Ghaffary. «Professor Says Michael Arrington Lives In An Ivory Tower». TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Արրինգտոն» հոդվածին։