Մայքեն Քասփերսեն Ֆալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքեն Քասփերսեն Ֆալլա
2019-01-13 Sundays Victory Ceremonies at the at FIS Cross-Country World Cup Dresden by Sandro Halank–005 Maiken C-F.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 13, 1990(1990-08-13)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա

Մայքեն Քասփերսեն Ֆալլա (նորվ.՝ Maiken Caspersen Falla, օգոստոսի 13, 1990(1990-08-13)[1], Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, 2014 թվականի օլիմպիական չեմպիոն անհատական սպրինտում, 2018 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, աշխարհի Գավաթի բազմակի հաղթող։ Մասնագիտացած է սպրինտերային ազատ և դասական ոճի մրցաշարերում։

Աշխարհի Գավաթին Ֆալան առաջնախաղով հանդես է եկել 2008 թվականի նոյեմբերին, 2011 թվականի հունվարին առաջին հաղթանակն է տարել աշխարհի Գավաթի թիմային սպրինտում։ Կարիերայի ընթացքում տարել է 14 հաղթանակ Գավաթի խաղում (9 անձնական սպրինտում, 4 թիմայինսպրինտում և 1 էստաֆետայում)։ Ֆալլայի լավագույն ձեռքբերումը ընդհանուր առմամբ  Աշխարհի գավաթի ամփոփիչ հաշվարկում 2014/15 և 2015/16 մրցաշրջանում հանդիսանում էր 6-րդ տեղը։

2010 թվականի Վանկուվերի Օլիմպիադայում սպրինտում զբաղեցրել է 20-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է հինգ անընդմեջ առաջնությունների։

Օգտագործում Fischer ընկերության արտադրության դահուկներ։

Մարիուս  Քասփերսեն Ֆալլայի երկվորյակ եղբայրը,  ով նույնպես պրոֆեսիոնալ դահուկորդ է։

Ձմեռային օլիմպիական խաղերին Կորեայում դասական սպրինտում վերջնագծին է հասել երկրորդը, զիջելով միայն  Շվեդիայից Ստին Նիլսոնին, և նվաճեց արծաթե մեդալ[2]։

Խոշորագույն մրցումների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկորդային մարզաձևերի աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություն Սպրինտ Թիմային
սպրինտ
10 կմ 7,5+7,5 կմ 30 կմ Էստաֆետա
Չեխիա Չեխիա Լիբերեց 2009 39
Նորվեգիա Նորվեգիա Օսլոյո-Հոլմենկոլեն 2011 13 3
Իտալիա Իտալիա 2013 Վալ դի Ֆիյեմե 3 4
Շվեդիա Շվեդիա Ֆալուն 2015 3 1
Ֆինլանդիա Ֆինլանդիա Լահթի 2017 1 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]