Jump to content

Մայրոն Բոադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրոն Բոադու
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 2001(2001-01-14)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 1,83 մետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մայրոն Բոադու (հոլ.՝ Myron Boadu, հունվարի 14, 2001(2001-01-14)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Մոնակո» ֆրանսիական ակումբի հարձակվող, որը վարձակալությամբ հանդես է գալիս գերմանական «Բոխումում»։

Բոադուն «ԱԶ Ալկմարի» նիդերլանդական ակումբի սան է։ Ակադեմիա է ընդունվել 12 տարեկանում, 2016/17 մրցաշրջանից առաջ միացել է երկրորդ թիմին։ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին դեբյուտ է կատարել «Էքսելսիոր Մասլեյս»-ի դեմ խաղում և աչքի է ընկել արդեն դեբյուտային խաղի 23-րդ րոպեին[2]։ Այդ մրցաշրջանում «Յոնգ Ազի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, խփել 6 գոլ: 2017/18 մրցաշրջանի նախաշեմին պետք է մարզվեր հիմնական թիմի հետ, սակայն ստացավ ծանր ծնկի վնասվածք և բաց թողեց գրեթե մեկ տարի: 2018 թվականի մայիսի 6-ին դեբյուտ կատարեց Էրեդիվիզիում՝ «Զվոլեի» դեմ խաղում 67-րդ րոպեին փոխարինելով Մատս Սյոնտյենսին[3]։

2018/19 մրցաշրջանը սկսեց որպես մեկնարկային կազմի խաղացող՝ հանդես գալով հիմնական կազմում ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում և աչքի ընկնելով 42-րդ րոպեին[4]։

Բոադուն նաև Նիդեռլանդների երիտասարդական հավաքականների խաղացող է։ 2017 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակից է: Մրցաշարում անցկացրել է մեկ մեկնարկային հանդիպում՝ փոխարինելով վնասվածք ստացած խաղացողին և ինքն էլ վնասվածք ստանալով[5]։

2021թ. օգոստոսի 4-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց «Մոնակոյի» հետ[6]։

2023/24 մրցաշրջանի ավարտին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, վարձավճարով տեղափոխվել է նիդեռլանդական «Տվենտե»[7]։ Փետրվարի 3-ին նա դեբյուտը նշեց ակումբում Էրեդիվիզիի խաղում «Վալվեյկի» դեմ և գոլ խփեց 79-րդ րոպեին[8]։ «Տվենտե»-ի կազմում անցկացրել է 11 խաղ և խփել է երեք գոլ առաջնությունում[9]։

2024 թվականի օգոստոսի 9-ին գերմանական «Բոխումը» հայտարարեց Բոադուի վարձակալության մասին մինչև մրցաշրջանի ավարտը[10]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոադուի խաղերը Նիդեռլանդների հավաքականում
Ամսաթիվ Մրցակիցը Հաշիվը Բոադուի գոլերը Առաջնություն
1 19 նոյեմբեր 2019 Էստոնիա 5:0 1 Եվրոպայի 2020 թվականի առաջնություն (որակավորում)

Արդյունքում․ 1 խաղ / 1 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Jong AZ - Excelsior Maassluis» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «AZ - Zwolle» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «AZ - NAC» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Netherlands U-17 - Ukraine U-17» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Myron Boadu en Rouge et Blanc» (ֆրանսերեն). asmonaco.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Myron Boadu naar FC Twente: "Heb echt zin om aan de slag te gaan"». fctwente.nl (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Twente — RKC Waalwijk 3:0». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Myron Boadu». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «VfL leiht Myron Boadu von der AS Monaco aus». vfl-bochum.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.