Մայրատեղային ամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայրատեղային ամուսնություն, մայրատեղային բնակություն, մայրիշխանական պայմաններում տարածված ամուսնական բնակության ձև, որի դեպքում ամուսինը փոխադրվում է բնակվելու կնոջ համայնքում։ Մայրատեղային ամուսնությունը ամուսնական զույգի համատեղ բնակության առաջին ձևն է։ Մայրատեղային ամուսնությունը հանգեցրել է տոհմային համայնքի վերափոխմանը մոր գծով ընտանեկան համայնքի և նպաստել տղամարդու սեփականության առաջացմանը, որը մայրատեղային ամուսնությունից հայրատեղային ամուսնության անցնելու համար կարևոր գործոն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 206