Մայսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մայսուր (Հնդկաստան)ից)
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մայսուր
կան. ಮೈಸೂರು
անգլ.՝ Mysore
անգլ.՝ Mysuru
տելուգու՝ మైసూరు
Mysore Palace, India (photo - Jim Ankan Deka).jpg
Կոորդինատներ: 12°18′11″ հս․ լ. 76°38′36″ ավ. ե. / 12.30306° հս․. լ. 76.64333° ավ. ե. / 12.30306; 76.64333
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես132 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ763±1 մետր
Բնակչություն887 446 մարդ (2011)
Հեռախոսային կոդ821
Փոստային ինդեքսներ570001
##Մայսուր (Հնդկաստան)
Red pog.png

Մայսուր (անգլ.՝ Mysore, կանն: ಮೈಸೂರು), քաղաք Հնդկաստանում, Կառնատակա նահանգում, նույնանուն շրջանի կենտրոնը։ Հնդկաստանի Կառնակա նահանգի երրորդ խոշոր քաղաքն է: Այն գրեթե վեց դար եղել է Մայսուրական իշխանության մայրաքաղաքը՝ 1399 թվականից մինչև 1947 թվականը: Ըստ Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների, Մայսուրի բնակչությունը կազմում էր 887 446 մարդ[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արևմտյան Գաթերի ցամաքներում՝ ծովի մակարդակից 770 մ բարձրության վրա: Հեռավորությունը Բանգալորից 135 կմ է:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուր անունը (Mysore) հանդիսանում է Mahishūru[2], բառի անգլիականացված տարբերակը, որը Կանադայի Դրավիդյան լեզվով նշանակում է Մահիշի կացարան: Մահիշը Մահիշասուրան է՝ դիցաբանական դև, որը կարող է ընդունել գոմեշի կամ մարդու ձև: Ըստ հինդու դիցաբանության՝ այս տարածքը նախկինում գտնվում էր նրա տիրապետության տակ[2]: Դևը սպանվել է Չամունդ աստվածուհու կողմից, որի տաճար Chamundi Hills-ը գտնվում է Մայսուր լեռան գագաթին: Mahishūru- ն հետագայում դարձավ Mahisūru (անուն, որը նույնիսկ այժմ օգտագործվում է թագավորական ընտանիքի կողմից) և, վերջապես, հայտնի դարձավ որպես Maisūru (ներկայիս անունը կաննադերեն[3]): 2005 թվականի դեկտեմբերին Կառնատակայի նահանգային կառավարությունը հայտարարեց քաղաքի անգլիական անունը՝ Մայսուրը փոխելու մտադրության մասին[4]: Առաջարկը հաստատվել է Հնդկաստանի Կառավարության կողմից, բայց 2011 թվականի դրությամբ անվան փոխելու համար անհրաժեշտ ընթացակարգերը դեռ ավարտված չեն[5]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրը Հնդկաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է[6]։

Թվականը Բնակչությունը
1971 355 685
1981 441 755
1991 480 692
2001 787 179
2011 887 446

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1499 թվականին: Այն Վիջայանագար կայսրության մաս էր կազմում մինչև իր փլուզումը. ավելի ուշ՝ նույն անունով սուլթանության ամենակարևոր քաղաքներից մեկը: 1799-1831 և 1881-1947 թվականներին Մայսուրական Սուլթանության մայրաքաղաք (կախված էր Մեծ Բրիտանիայից): Այս ժամանակաշրջանի երկրորդ ծաղկումը կապված էր Գլխավոր պալատի (1897 թվական) և բազմաթիվ հինդուական տաճարների և մզկիթների կառուցման հետ: Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց հետո 1973 թվականին ընդգրկվեց Կառնակաթա նահանգի կազմում։

Չամունդեշվարի հինդուիստական տաճար

Մայսուրական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոդեյարովների ընտանիքը եկել է Կատյավառի Դվորկա քաղաքից: Վիջայարաջա և Կրիշնարաջա եղբայրները XIV դարում բնակություն հաստատեցին Աշտագրամի Մայուր շրջանում: Նրանցից մեկը ամուսնացավ Հադանարու շրջանի դաշտային աշխատողի՝ կալվածատիրոջ դստեր հետ և դրա շնորհիվ նա իր իշխանությունը հաստատեց այս երկրներում: Սկզբում Վոջեյարները Վիջայագարայի կայսրության վասալներ էին: Վիջայա և Կրիշնա եղբայրները բնակություն հաստատեցին Հադանի շրջանի երկու ամրոցներում: XVI դարում Հիրյա Բետտադա Չամարաջա III-ը Պուրագարայի ամրոցը փոխանցեց իր երեք որդիներից մեկին՝ Ափանա Թիմմարաջա Երկրորդին, որը այն անվանեց Մանիիշասուրա: Այս անունն այնուհետև վերածվեց Մայսուրայի:

1564 թվականին իշխանությունը անկախացավ Վիջայանագարից: Հաջորդ երկու դարերի ընթացքում Վոդեյարներն աստիճանաբար ավելացրեցին իրենց տիրապետությունը: Սակայն 1755 թվականին անչափահաս Մահարաջան ենթարկվեց գլխավոր նախարար և ոչ պաշտոնական ռեգենտ Հայդար Ալիին: Հայդար Ալիը յուրացրեց իշխանությունը: Մեկ առ մեկ, երկու Մահարաջաները սպանվեցին կասկածելի հանգամանքներում, երբ նրանք հասնում էին ամբողջ իշխանությունը ստանալու տարիքին: Իշխանի ընտանիքն իրականում գտնվում էր կալանքի տակ և հանրության մեջ երևում էր միայն Դեսարի ամենամյա փառատոնում: Հայդար Ալիի որդին և իրավահաջորդը՝ Տիպու Սուլթանը, շուտով ստանձնեց ինքնիշխանությունը: Նա ընդունեց Սուլթանի և Պադիշայի տիտղոսները և նույնիսկ ուրբաթօրյա աղոթքում Մուղալի կայսրի անունը փոխարինեց իրով: Ֆրանսիացիների հետ սերտ կապերը աղետալի դարձան Տիպու Սուլթանի համար. նա ջախջախիչ պարտություն կրեց բրիտանացիներից 1799 թվականին Սերինգապատամայում: Վերմեյարի սերնդի վերջին Մահարաջայի 5-ամյա որդին՝ Մումմադի Կրիշնառաջա Վոդեյար III- ը վերականգնվեց ավանդական գերդաստանի ուժը, և նստեց գահին: Մինչև իր հասուն տարիքը Դավանը եղավ իշխան, իսկ 1810 թվականին Մումմադին ստանձնեց ամբողջ իշխանությունը: 1831 թվականին նա փաստացի կորցրեց երկրի վարչական վերահսկողությունը և բրիտանացիները սկսեցին իշխել նրա անունից: 1881 թվականին վարչական վերահսկողությունը վերադարձվեց Վոդեյարներին և այդպիսով Մայսուրը բրիտանական Հնդկաստանում դարձավ առաջին հինդուական իշխանությունը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրը Կառնատակի ամենակարևոր արդյունաբերական կենտրոններից մեկն է: Տեքստիլային, քիմիական և էլեկտրական արդյունաբերությունները լավ զարգացած են, և կան ՏՏ ընկերությունների ներկայացուցչություններ: Ավանդական արդյունաբերություններից զարգացած է մետաքսի արտադրությունգը: Կան րդյունաբերության բազմաթիվ հետազոտական ինստիտուտներ (սննդի տեխնոլոգիա, պլաստմասսա և այլն): Զարգացած են զբոսաշրջությունը և ավանդական արհեստները (փորագրություն սանդալու փղոսկրյա և փղոսկրից):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրի համալսարանը հիմնադրվել է 1916 թվականին (6-րդը Հնդկաստանում և 1-ինը՝ Կառնատակում): Ներկայումս այնտեղ սովորում է 58,000 ուսանող: Մեկ այլ առաջատար համալսարան է Կառնատակայի բաց պետական համալսարանը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրը ճանապարհային և երկաթուղային գծով միացված է Բանգալորին: Միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացվում է ավտոբուսներով, որոնք, սակայն, սայլերն ու ձիերը դեռ չեն դուրս մղել քաղաքի փողոցներից:

Ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդակալիի քաղաքային օդանավակայանը տրամադրում է առևտրային օդային ուղևորություններ: Օդանավակայանը, որը երկար տարիներ չէր օգտագործվում, վերագործարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, երբ Kingfisher Airlines-ը սկսեց ամենօրյա սպասարկում Բանգալորում[7]: Այնուամենայնիվ, այս չվերթը չեղյալ է հայտարարվել 2011 թվականի նոյեմբերին՝ ցածր եկամտաբերության պատճառով[8]: SpiceJet-ը ներկայումս իրականացնում է թռիչքներ Մայսուրից դեպի Չեննայ և Բանգալոր[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Table 2: PR cities 1 lakh and above» (XLS)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Registrar General and Census Commissioner of India։ Վերցված է 3 March 2012 
  2. 2,0 2,1 Vasudeva Rashmi (3 November 2006)։ «Land of milk and honey»։ The Deccan Herald։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-19-ին։ Վերցված է 12 November 2007 
  3. Deve Gowda Javare Gowda (1998), p. 82.
  4. «They will be Belagavi, Mangalooru, Mysuru from November next»։ The Hindu։ 19 December 2005։ Վերցված է 14 December 2007 
  5. «Belgaum keeps 'Bengaluru' in limbo»։ The Hindu։ 11 January 2011։ Վերցված է 4 March 2012 
  6. IMPACT OF DEMOGRAPHIC AND AREAL CHANGES ON URBAN GROWTH: A CASE STUDY OF MYSORE CITY
  7. «Mysore airport to start flight operations from October 1»։ The Hindu։ 10 September 2010։ Վերցված է 1 March 2012 
  8. «Kingfisher's flights to Mysore grounded»։ DNA։ 9 November 2011։ Վերցված է 4 March 2012 
  9. «Официальный сайт авиакомпании SpiceJet»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2014-08-01