Մայոն (կենտր, բիկոլ․՝ Bulkan Mayon, ֆիլիպ․՝ Bulkang Mayon), հրաբուխ է Ֆիլիպիններում։ Բարձրությունը 2462 մետր
։ Այն գտնվում է Լուսոն կղզու հարավ-արևեքում, Բիկոլ շրջանում գտնվող Լեգասպի քաղաքից ոչ հեռու։ Մայոնը գտնվում է Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի հատման սահմանին, տեկտոնապես ակտիվ տարածքում։ Կղզու բոլոր հրաբուխներից ամենաակտիվն է։ Ունի համարյա կատարյալ կոնի ձև, հիմքում 130 կմ
երկարություն[1]։ Կազմված է հիմնականում անդեզիտային լավաներից[2]։ Հրաբուխը «Մայոն հրաբուխ» (Mayon Volcano Natural Park) ազգային պարկում է, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։
Վերջին 400 տարվա
ընթացքում Մայոնը ժայթքել է ավելի քան 50 անգամ, որոնցից ամենաաղետաբերը եղել է 1814 թվականի փետրվարի 1-ին։ Լավան ամբողջովին վրացրել է Կագզավա քաղաքը, զոհվել է ավելի քան 1200 մարդ։ 1993 թվականի ժայթքումը տարել է 79 մարդու կյանք։ 2006 թվականի հուլիսի 19-ից հրաբուժը սկսել է նորից ծխել և լավան հոսում էր «մեղմ ժայթքումներով»։ 2009 թվականի դեկտեմբերից հրաբուխը ակտիվացել է ինչն էլ ստիպել է տարհանել մոտակայքում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց[3]։ 2013 թվականի մայիսի 7-ի ժայթքումից զոհվել են 4 գերմանացի ալպինիստներ և նրանց ուղեկցողը։ Հայտարարվել է, որ նրանք զոհվել են արտանետված լեռնային խոշոր ապարներից[4]։
2018 թվականի առաջին օրերից հրաբուխը նորից ակտիվացել է։ Արտանետված լավան բարձրացել է մինչև 700 մետր[5]։
↑Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
МайонArchived 2012-03-02 at the Wayback Machine. на сайте Филиппинского института вулканологии и сейсмологии (PHIVOLCS)(անգլ.)(չաշխատող հղում — պատմություն)
MayonArchived 2004-09-28 at the Wayback Machine. — Smithsonian Global Volcanism Program