Մայկո
Մայկո (ճապ.՝ 舞妓, գեյշայի կամ գեյկոյի (ճապ.՝ 芸妓, գեյկո կամ գեյգի, արվեստի մարդ, Կինկիի գեյշաների անվանումը) աշակերտի անվանումը։ Սա ուսուցման երրորդ աստիճանն է, սիկոմիի և մանարաից հետո։ «Մայկո» բառը տարածաշրջանային անվանում է, սակայն հետագայում Կիոտոյի, Օսակայի և Նարայի տարածքներից դուրս տարածվեց։ Տոկիոյում և ամբողջ Կանտոյում, աշակերտուհիները կոչվում էին հանգեկու (ճապ.՝ 半玉, կիսաթանկարժեք քար)։ Ավելի ընդհանուր անվանումը օսյակու բառն է (ճապ.՝ お酌, սակե լցնող), սակայն այն կարող է ներառել և՛ ռեստորանների աշխատողներին, և՛ ալկոհոլային խմիչքների շշալցման բանվորներին։
Մայկոն համարվում է ճապոնական զվարճանքների ավանդական մշակույթի մի մասը, ում նաև կոչում են կարյուկայ։
Կիտոյի մայկոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում՝ մինչ երեխաների աշխատանքի օրենքի ընդունումը, մայկո դարձել են 9-12 տարեկաններում։ Օ-ձասիկիում (ճապ.՝ お座敷, բանկետ ավանդական ճապոնական ռեստորանում, ռեկանում, մինկեում կամ այլ շենքում՝ ավանդական ճապոնական ոճով) հյուրերի ընդունելության կանոնները սովորելուց հետո, գեյշայի աշակերտները սկսում են իրենց կարիերան։ Պատերազմից հետո կանոնները վերանայվել են, մայկո կարող էին դառնալ միայն միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո։
Սիկոմի և մինարաի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջինը, կես տարուց մինչև երկու տարի, հայցորդը համարվում է սիկոմի (ճապ.՝ 仕込み, աշակերտ, սան)։ Սիկոմին հավաքում է օկիյան, օգնում ուրիշ գեյշաներին և մայկոներին հագնել կիմոնոն։ XIX դարում սիկոմի դառնում էին 10-12 տարեկաններում, ընդ որում տանջանքը ուսուցման գործընթացում համարվում էր նորմալ փուլ անձի կայացման համար։ Ժամկետի ավարտից հետո, սիկոմին ստանում էր մինարայի կարգավիճակ (ճապ. 見習い, աշակերտ, ուսուցչին հետևող)։ Դարարա-օբին (ճապ.՝ だらりの帯 - դարարի նո օբի, կախված գոտի) մինարայների մոտ իջնում է միայն երկարության կեսի չափով և կոչվում է հանդարա (ճապ.՝ 半だら, կեսից կախված)։
-
Մայկոն միսեդասեի օրը։ Այդ օրը սանրվածքի վրա կան երկու արծաթագույն օբի։
-
Ներքևի մասում խրված են ժապավեններ, որոնք պատրաստված են վասիի թղթից։
-
Միսեդասիի հաջորդ օրը, մայկոն կրում է հագնում է կես երկարությամբ գոտի, բայց չի կրում դիմահարդարում։
Մինարայը սկսում է հաճախել թեյատներ իրենց «ավագ քույրերի» հետ, այսինքն ավելի փորձառու մայկոների և գեյշաների հետ, իսկ օկիյայի (ճապ.՝ 置屋, տուն, որտեղ ապրում են գեյշաները և մայկոները) տիրուհին, նորեկներին ներկայացնում են կազմակերպություններին, որոնք զբաղվում են գեյշաների գործերի ղեկավարմամբ։ Պաշտոնական աշխատանքը, որպես մայկո սկսվում է միսեդասիից(ճապ.՝ 出店し, անդամակցություն բիզնեսում)։ Արարողությունից հետո մայկոն միանում է «ավագ քույրերին» և սկսում հաճախել օ-ձասիկի ու համերգների, մշտապես կրում է սպիտակ դիմահարդարում, ինչպես մնացածը։
Մայկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն գեյշաների, ովքեր կրում են կեղծամներ, մայկոները սանրվածքները անում են իրենց սեփական մազերից։ Սանրվածքների վրա դնում են եղանակին համապատասխան գույներով զարդեր (մարտին՝ նարգիզներ, նոյեմբերին թխկու տերևներ)։ Մայկոների առաջին սանրվածքը կոչվում է վարեսինոբու (ճապ.՝ 割れしのぶ, գաղտնի կտրված), այն կրում են ուսուցման առաջին երկու-երեք տարին։ Ապա սանրվածք փոխվում է օֆուկուով (ճապ.՝ おふく), որը մայկոն կրում է ընդհուպ մինչև էրիկաե (ճապ.՝ 襟替え), էրիկաե սանրվածքը կրելուց մեկ—չորս շաբաթ առաջ մայկոն կրում է սակկո սանրվածքը (ճապ. 先笄, վերջին ծամակալ) և անում են օխագուրո արարողությունը (ճապ.՝ お歯黒, ատամների սևացում)։ Էրիկաեն կատարվում է մայկոյի քսան տարեկան դառնալուց հետո, իսկ եթե դիմորդը քսան տարեկանից բարձր է միանգամից հանդես է գալիս, որպես գեյշա՝ էրիկաեն տեղի չի ունենում, առաջնաելույթը կոչվում է միսեդասի։
Չնայած այն հանգամանքին, որ մայկոները կարող են դուր գալ հաճախորդներին ավելի քան գեշաները, հնարավոր չէ մակոյին միայնակ հրավիրել բանկետների։
Մայկոյի երիտասարդ տարիքը ընդգծում են զգեստները (բարձր ուսերով կիմոնո, երկար թեվքերով ֆուրիսոդե), սանրվածքը և դիմահարդարումը, գետայի փոխարեն մայկոները հագնում են բարձր կրունկներով սանդալներ, որը կոչվում է կոպորի (ճապ.՝ こっぽり (Կիոտոյում՝ օկոբո (ճապ.՝ おこぼ))։ Մայկոյի կիմոնոն ավելի գույնզգույն է, քան գեյշաներինը, մայկոները կրում են ֆուրիսոդե, իսկ գեյշաները՝ տոմեսոդե։ Կյոտոյի մայկոների և գեյշաների օ-ձասիկին կոչվում է տատիկատա (ճապ.՝ 立方, պարուհի), կատարում են ավանդական պարեր Կիոտոյի ոճով (կյո-մայ - ճապ.՝ 京舞)։
Գիոն կոբույում պարում են Ինոուե դպրոցի կյո մայը, Գիոն հիգասիում՝ Ֆուձիմա-րյու (ճապ.՝ 藤間流), Միյագավա տյոյում՝ Վակայագի (ճապ.՝ 若柳流), Պոնտո-տյոյում՝ Օնոե (ճապ.՝ 尾上流), իսկ Կամիսիտիկենեյում՝ Հայագի (ճապ.՝ 花柳流)[1]: Դիմորդները Կիոտո գալով պետք է սովորեն Կյոտոյի բարբառը (կե-կոտոբա (ճապ.՝ 京言葉))։
Օ-ձասիկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկետների անցկացվում են օ-տյայայում, ավանդական ռեստորաններում և ճապոնական ոճի հյուրանոցներում։ Վերջին տարիներին, հեռուստատեսության և թերթերի լուսաբանման շնորհիվ, ավելի ու ավելի հաճախ հաճախորդները դառնում են օտարերկրացիները։ Գոյություն ունի «իտիգենսան օկոտովարի» (ճապ.՝ 一見さんお断り, այսօր հայտնվել են ծառայություններ զբոսաշրջիկների համար, օրինակ՝ Կյո րյո րի տո մայկո նո յու բե ծառայությունը (ճապ.՝ 京料理と舞妓の夕べ), ընդունվել է 2009 թվականի հունվարին, որը ներկայացրել են մի քանի րյոկանամիներ։ Կյոտոյի «Օօկինի ձայդան» (ճապ. おおきに財団) ազգային արվեստի թատրոնը կազմակերպում է «օձասիկի ասոբի» արարողությունը (զվարճանք գեյշաների և մայկոների հետ օձասիկիի ոճով)։
Այսօր Կիոտոյում գործում է գեյշաների հինգ թաղամասեր՝ Գիոն կոբու, Միյաբա տյո, Պոնտո տյո, Միյագավա տյո, Մակիսիտիկեն, Գիոն հիգասի։ Այսօր աղջիկները, ովքեր ցանկանում են դառնալ մայկո, համացանցով իմանում են աշխատանքի մանրամասները և պայմանավորվում օկիյայի տիրուհու հետ։ Կապի այդպիսի հեշտ միջոցը մեծացրեց ցանկացողների քանակը, ուստի մասնագիտության ճակատագրի մասին անհանգստանալ պետք չէր։ Չնայած հայցորդների աճող թվին, շատերը հրաժարվում են շարունակել ուսուցումը որոշ ժամանակ անց՝ դրա պատճառը կանոնների խստությունն է։
Մայկոն, որպես Կյոտոյի խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյսին կոսոկու դորո գնացքների երթուղիների ճանապարհին (արագընթաց երկաթուղի Այտիի և Հյոգոյի միջև) տեղադրված են պաստառներ կայանների անվանումներով և խորհրդանիշներով՝ Կիոտոն ներկայացնում է ներկայացնում է զարդարված մայկոյին։ Զբոսաշրջիկները հաճախ են գալիս Կիոտո, որպեսզի տեսնեն մայկոներին։
Մայկոյի պատկերները հանդիպում են սննդամթերքի փաթեթավորումների, տպագիր գովազդների վրա և հեռուստատեսությունում։ Մայկոյի կերպարը օգտագործում են ավանդական երգեր կատարողները։ Կիոտո եկող զբոսաշրջիկներին առաջարկում են մայկո հենսին (ճապ.՝ 舞妓変身, վերափոխվել մայկոյի) ծառայությունը, հագնել կիմոնոներ, կրել մայկոյի դիմահարդարում, կարճ զբոսանք կիմոնոյով։ Առաջարկությունների ցանկում կարող է նաև ներառվել զբոսանք մայկոյի կերպարով և ֆոտոսեսիա։
Մայկոն Կիոտոյից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակատա քաղաքում, որը պատկանում է Յամագատա պրեֆեկտուրիային, «մայկո» բառը գրվում է ոչ թե «舞妓», այլ «舞娘»: Արտասանությունը, ընդ որում պահպանվում է։ Սակատայում մայկոն օբին կապում է այլ կերպ, ի տարբերություն Կիոտոյի։
Հենց Յամագատայում «մայկո» բառը գրվում է «舞子»: Յամագատայի մայկոները հանդես են գալիս «Հանագա մացուրի» փառատոնին։
Ավարայում 2007 թվականին հայտնվել է առաջին 38-ամյա բուրի նո մայկոն (ճապ.՝ ぶりの舞妓, օրիորդ մայկո)։ 2010 թվականին նրանք արդեն երկուսն էին։ Նրանք կրում էին հիկիձուրի և դարարի օբի, որոնք նման էին Կյոտոյի մայկոներին, չնայած բուրի նո մայկոները կրում էին կեղծամներ։
Նարայի կարյուկայը այսօր բաղկացած է մեկ հանամատիից՝ «Գանրին ին» (ճապ. 元林院)։ 2006 թվականին ամբողջ քաղաքում եղել է միայն մեկ մայկո։ 2008 թվականին քաղաքում կար երկու մայկո և տաս գեյշա։ Նարան 2009 թվականի հուլիսը դիմավորեց առանց մայկոների։ Աշնանը «Գանրին ին» եկան երկու հոգի։ Նրանք շատ նման են Կյոտոյի մայկոներին, նույն ձևով կապում են գոտին, անում են համանման սանրվածքներ։
Օսակայի կարյուկայը բավականին տարբերվում է Կիոտոյից։ Օսակայի մայկոները կապում են օբին հանգույցներով, որոնք նման են կոսիմոտոյի հանգույցներին (ճապ.՝ 腰元, ծառա), դա կոչվում է տետեյա (ճապ.՝ 立て矢, թռչող նետ)։ Սանրվածքների ոճը նույնպես տարբերվում է՝ Օսակայում սանրվածքները անում են Էդո դարաշրջանի ոճով։ Օսակայի կարյուկայում նույնպես լավ ժամանակներ չեն, 2008 թվականին քաղաքում կար ընդամենը երկու մայկո։
Արիմա օնսենը Կոբեում ավագ դպորցականներին հրավիրում են մայկոյի լրացուցիչ աշխատանքների։ Նրանց հագցնում են կիմոնոներ կարճ թևքերով, դնում կեղծամ, ծաղիկներով զարդարված ծամակալներ[2]։
Մեյգիրենում (ճապ.՝ 名妓連)՝ Նագոյի հանամատիում կար երեք մայկո։ Նագոյիի մայկոները կրում են զարդեր սյատիհոկոյով (ձկան գլխով վագր)։
Կոտիի րյոկաններում կարելի է վարձել մատուցողներ, ովքեր հագնված են մայկոյի կերպարով։ «Մայկո» բառը օգտագործվում է նաև Կյուսյույում։
Բավականին հաճախ, մայկոներ ընտրում են մայկո չափահաս աղջիկներից, ոչ թե ինչպես Կիտոյում։
Մասնագիտության վտանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գեյշայի հուշերը» ֆիլմի հայտնիությունը, մեծացրեց գեյշաների հայտնիությունը Ճապոնիայի սահմաններից դուրս։ 2008 թվականին զբոսաշրջիկները, ովքեր եկել էին լուսանկարվելու գեյշաների հետ, սկսեցին նրանց հետ կոպիտ վարվել[3]։ Դրա համար տեղի բնակիչները կազմակերպել են պարեկներ, իսկ թերթերը հրապարակեցին նախազգուշացումներ[4]։
Մայկոն մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դելբի Լայզա Կրիֆիլդ: Geisha. — Vintage, 2000 — С. 165.
- «Սյոնեն մայկո։ Տիյոգիկու գա յուկու!»
- «Մայկո-սան վա նատանտեյ!»
- «Կյոտո հանամի կորո սիցուձին ձիտեն»
- «Միյակո օդորի սիցուձին ձիկեն»
- «Կյոտո հիգասիյամա սիցուձին ձիկեն»
- «Գեյշայի հուշերը»
Մանգա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուրոցուբակի»
- «Կուրենայ նիոու»
Դորամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայկո-սան վա նատանտեյ!» - 1988-1990 թթ. (գլխավոր դերում Նորիկո Սակային է) և 1999 թվական, գլխավոր դերում Միկի Սակային է։
- «Կասոկեն նո օննա»
- «Կոյսուրու Կյոտո» (գլխավոր դերում Մայու Ցուրուտան է)
- «Գիոնի փառատոն» — 2005 թվականի դորամա
- «Կյո է օկոսույասու!»
- «Դանդան»
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիոնի փառատոն» - 1934 և 1959 թվականների արտադրություն։
- «Մայկո-հան դա յո ձենին սյուգո»
- «Մայկո-հան»
- «Մայկո մոնոգատիրի» - 1954 և 1987 թվականներ։
- «Գիոն կոուտա է հիգասա»
- «Օմոտյա»
- «Գեյշայի հուշերը» - 2005 թվականի ֆիլմ
- «Հանա իկուսա» — Մինեկո Իվասակին ֆիլմում նկարահանել է այդ գործողությունների իր տարբերակը
- «Մայկո-հաաաաան!!!»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сайт о майко и гейшах «Киотомайко Ченнэл»». Արխիվացված է օրիգինալից 2011-01-19-ին. Վերցված է 2016-04-17-ին.
- ↑ «Блог жителя Аримы». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Новости «Leit.ru»
- ↑ Новости «Leit.ru»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայկո կատեգորիայում։ |