Մայկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայկայով տղամարդ

Մայկա, հագուստի, մասնավորապես ներքնազգեստի տեսակ, որը կրում են վերնաշապիկի տակից։ Դասական մայկան որպես կանոն պատրաստվում է բարակ սպիտակ բամբակյա կտորից։ Այն գրկում է իրանը, չունի թևեր, վզի տակ ունի բավականին խոր բացվածք, ինչն էլ հիշեցնում է անգլերեն А տառը, այդ իսկ պատճառով անգլերենում այն հաճախ է կոչվում A-shirt։ Երբեմն մայկաները կարվում են ոչ թե բամբակյա կտորներից, այլ ցանցկեն գործվածքներից։ Կան մայկաներ, որ ունեն համեմատաբար երկար թևեր, հիշեցնում են անգլերեն T տառը, այդ իսկ պատճառով կոչվում են T-shirt․ սրանք կրում են վերնաշապիկի տակից և նախատեսված են ցրտից պաշտպանվելու համար։

Վազորդներ (1500 մ վազք )՝ գունավոր մայկաներով՝ մեջքի հատվածում արված հատուկ կտրվածքով

Այսօր հատկապես ամառային եղանակին հաճախ են մայկան կրում իբրև վերնա-շապիկ։ Դրանք լինում են բազմագույն։

Մայկան հաճախ են կիրառում նաև իբրև սպորտային հագուստի մի մաս կամ տեսակ, օրինակ՝ թեթև ատլետիկայում։ Այդ դեպքում այն կարում են հատուկ տեսակի կտորներից ինչպես միագույն, այնպես էլ բազմագույն, կամ էլ կարող է ներկված լինել այն պետության ազգային գույներով, որը ներկայացնում է մարզիկը։ Մայկայի տեսակներից մեկն էլ բռնցքամարտի համար է նախատեսված, որը սովորականից տարբերվում է մեջքի վրա՝ թիակների շրջանում արված հատուկ բացվածքով։

Երկարաթև մայկան, ի տարբերություն սվիտերի, տարբերվում է միայն օգտագործվող նյութի հատկություններով։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորոշ է մայկա բառի ծագումը։

Ենթադրվում է, որ այն ծագել է 1) ռուսերեն մայիս ամսանունից («май»), 2) իտալերեն maglia, 3) ֆրանսերեն maillot («մայկա», առաջացած Maillot ազգանունից), 3) նիդերլանդերեն (իմա` հոլանդերեն) maat («նավաստի») բառերից[1].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Этимологический словарь украинского языка: В 7 т. / АН УССР. Институт языкознания имени А. А. Потебни; Ред.кол.: Мельничук, Александр Саввич (главный ред.) и др. — Т. 3: Кора — М / Сост.: Р. В. Болдырев и др. — 1989. — 552 с. ISBN 5-12-001263-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Майка // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1958. — Т. V. — Стб. 263—264. — 588 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]