Մայլա Տալվիո
Մայլա Տալվիո ֆիններեն՝ Maila Talvio | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆիններեն՝ Maila Winter |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1871[1][2] |
Ծննդավայր | Հարտոլա, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա |
Վախճանվել է | հունվարի 6, 1951[1][3] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն[4] և ![]() |
Պարգևներ | |
Ամուսին | Ջոզեֆ Հուլիուս Միկոլա |
![]() |
Մայլա Տալվիո կամ Մայլա Միկկոլա (ֆիններեն՝ Maila Talvio, ֆիններեն՝ Maila Mikkola, ծննդյան անունը՝ Վինտեր (ֆին. Winter), հոկտեմբերի 17, 1871[1][2], Հարտոլա, Պյայատ-Հյամե, Ֆինլանդիա - հունվարի 6, 1951[1][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն բանաստեղծուհի, թարգմանչուհի, հասարակական գործիչ, ֆեմինիստ, հայտնի է նաև «Maila Talvio» կեղծանունով[5]։ Տալվիոն չափավորության հարցերով առաջատար ֆինն գրող է եղել, նրա մի քանի ստեղծագործություններ թարգմանվել են շվեդերեն և այլ լեզուներով։ Երեք անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, Ակադեմիական դափնի և Ալեքսիս Կիվիի մրցանակների դափնեկիր է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայլա Վինտերը ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 17-ին Հարտոլայում, Ադոլֆ Մագնուս Վինտերի և Ջուլիա Մալվինա Բոնսդորֆի ընտանիքում, որոնք ինը երեխա ունեին[6]։ Տալվիոյի հայրը մահացել է, երբ Մայլան դեռ տասը տարեկան էլ չկար, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Նիպուլիի հեռավոր ֆերմա։ Այնտեղ նա ծանոթացել է գյուղացիական կենցաղին և դրա թերություններին, որոնց մասին հետագայում գրել է իր ստեղծագործություններում[7]։
Սովորել է Հելսինկիի աղջիկների ֆիննական դպրոցում և ավարտելուց հետո՝ տասնվեց տարեկանում, վերադարձել է՝ դառնալով իր եղբայրների և քույրերի ընտանեկան ուսուցիչը։ Միաժամանակ սկսել է ուժերը փորձել գրականության ասպարեզում։ 1893 թվականին ամուսնացել է սլավոնական լեզվաբանության հայտնի մասնագետ, Հելսինկիի համալսարանի ապագա պրոֆեսոր Յոսիֆ Յուլիուս Միկկոլայի հետ, ում հետ ծանոթացել էր երեք տարի առաջ։ Նրանք ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[8]։
Հելսինկի տեղափոխվելուց հետո Տալվիոն ամուսնու միջոցով ծանոթացել է մի շարք գրողների և բանաստեղծների հետ, ովքեր աշխատում են Պյայվալեխտիի շրջապատում, ինչպես օրինակ՝ Կազիմիր և Էյնո Լեյնո եղբայրները։ Տալվիոն նույնպես սկսել է գրել Päivälehti-ի և Suomen Kuvalehti-ի համար և ինքն էլ պայքարել է Ֆինլանդիայի քաղաքացիական իրավունքների համար, ակտիվ մասնակցություն ունենալով կանանց բանվորական շարժմանը[9]։

Տալվիոն ամուսնու հետ մի քանի անգամ ճանապարհորդել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, միաժամանակ սովորել է լեհերեն և ֆիններեն թարգմանել լեհ գրող Հենրիկ Սենկևիչի մի քանի ստեղծագործություններ։ Գրական սալոնը, որը ամուսինների կողմից անցկացվել է Ֆինլանդիայի մայրաքաղաքի իրենց տանը, սկսել է արագ ժողովրդականություն վայելել[10]։
Տալվիոյի առաջին ստեղծագործությունը 1895 թվականին հրատարակված պատմվածքների ժողովածուն է՝ «Haapaniemikeinu» վերնագրով։ Նա իր գրական բեկումը կատարել է 1901 թվականին Pimeänpirtiurbytys վեպով, որտեղ մելոդրաման օգտագործել է գյուղական հողատիրության և գյուղատնտեսական համակարգի նկատմամբ դժգոհությունը նկարագրելու համար։ Չնայած Տալվիոն իր ստեղծագործություններում անդրադարձել է գյուղական սոցիալական խնդիրներին, նա դեռևս կասկածներ է ունեցել ձևավորվող բանվորական շարժման և սոցիալիզմի վերաբերյալ։ Օրինակ, «Լուխիլիննա» (1906) վեպում նա սոցիալիզմը նկարագրում է որպես բռնի շարժում, որն առաջնորդվում է պարզունակ բնազդներով[11]։
1910-ական թվականներին Տալվիոյի վեպերի թեմաներն են եղել ժառանգականության տեսությունը և հոգեբանական խնդիրները, իսկ մինչև 1920-ականների վերջը դրանց մեջ գերակշռել է հոռետեսությունը։ Ֆիննախոսող գյուղերի և քայքայվող ու դավաճան մայրաքաղաքի միջև հակադրությունը նկարագրված է նրա 1915 թվականին հրատարակված «Նինիվեի երեխաները» վեպում։
1920-ականների վերջին Տալվիոյի համար սկսվել է ստեղծագործական նոր շրջան, երբ նա կենտրոնացել է պատմավեպերի վրա։ Դա Հելսինկիի պատմության հետ կապված եռագրություն է, որը հրատարակվել է 1929-1935 թվականներին և նրա վերջին վեպը՝ Linnoitūning iloise rouvat-ը (1941), որը տեղի է ունեցել Վիապոր (այժմ՝ Սվեաբորգ) ամրոցում 1808-1809 թվականներին ռուս-շվեդական պատերազմի ժամանակ։ Տալվիոն իր ստեղծագործությունների բեմադրության հեղինակային իրավունքը վերապահել է Հելսինկիի համալսարանին, որտեղ նրա ամուսինը՝ Յ. Յու. Միկոլան երկար տարիներ աշխատել է որպես տեսուչ։ Մայլա Տալվիոն և նրա ամուսինը բնակվել են 1884 թվականին Հելսինկիի մերձակայքում կառուցված Մեյլախտիի Լաակսոլա ամառանոցում, որը 20-րդ դարի առաջին կեսին հանդիպման վայր է դարձել Հելսինկիի համալսարանի Սատակունտայի ֆակուլտետի ուսանողների, գիտնականների և գրողների համար։
1910-ական թվականներից սկսած Տալվիոն հիվանդացել և ակտիվորեն պայքարել է տուբերկուլոզի դեմ։ 1932 թվականին նա գրել է «45 000» վեպը, ինչպես նաև համանուն ֆիլմի սցենարը, որի պրեմիերան կայացել է մեկ տարի անց։ Նա նաև խանդավառությամբ մասնակցել է դրամահավաքի աշխատանքներին, որի արդյունքում Հարյավալտայում ստեղծվել է թոքերի հիվանդությունների բուժման Satalinnansairaala առողջարանը։ Տալվիոն իր ամուսնու և Վեիկկո Անտերո Կոսկեննիեմիի հետ ակտիվորեն մասնակցել է Նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի հետ մշակութային համագործակցությանը։ 1936 թվականին Տալվիոն այցելել է Գերմանիա, որտեղ ծանոթացել է Նացիոնալ-սոցիալիզմի գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգի և Կանանց ազգային սոցիալիստական կազմակերպության առաջնորդ Գերտրուդ Շոլց-Կլինկիի հետ։
Մայլա Տալվիոն մահացել է 1951 թվականի հունվարի 6-ին Հելսինկիում և թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը։
Տալվիոն ցանկացել է, որ Լաակսոլայի ամառանոցը թանգարան դառնա, բայց հետպատերազմյան տարիներին, Երրորդ Ռեյխի առաջնորդների հետ ամուսինների սերտ հարաբերությունների լույսի ներքո, Հելսինկի քաղաքը չի համաձայնվել ընդունել այդպիսի նվիրատվություն։ Դրանից զայրացած՝ նա հրամայել է քանդել շենքը։ Ամառանոցի տեղում այժմ գտնվում է «Բալթիկ ծովի դուստրը» հուշարձանը, որը ստեղծել է քանդակագործ Լայլո Պուլլինենը։ Այն բացվել է 1971 թվականին։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Haapaniemen keinu, 1895
- Nähtyä ja tunnettua, 1896
- Aili, novel. 1897
- Kaksi rakkautta, novel. 1898
- Suomesta pois, 1899
- Johan Ludvig Runebeg, 1900
- Kansan seassa, novel. 1900
- Pimeän pirtin hävitys, novel. 1901
- Rumaa ja kaunista, 1901
- Peter Wieselgren, 1902
- Juha Joutsia, novel. 1903
- Muuan äiti, 1904
- Savipäiviltä, 1904
- Kauppaneuvoksen kuoltua, 1905
- Louhilinna, novel. 1906
- Eri teitä, 1908
- Puheita, 1908
- Anna sarkoila, 1910
- Tähtien alla, novel. 1910
- Kirjava keto, 1911
- Elinan häät, 1912
- Hämähäkki ja muita kertomuksia, 1912
- Kun meidän kaivosta vesi loppui, 1913
- Talonhuijari, 1913
- Yölintu, novel. 1913
- Huhtikuun-manta, 1914
- Elämänleikki ynnä muita puheita maalaisille, 1915
- Lempiäniemen tyttäret, 1915
- Niniven lapset, novel. 1915
- Elämän kasvot, novel. 1916
- Kultainen lyyra, 1916
- Kootut teokset 1–8, 1917–26
- Silmä yössä, novel. 1917
- Näkymätön kirjanpitäjä, collection of short stories. 1918
- Kurjet, novel. 1919
- Yötä ja aamua, 1919
- Valkea huvila, 1920
- Kihlasormus, novel. 1921
- Kirkonkellot, novel. 1922
- Viimeinen laiva, 1922
- Opin sauna, novel. 1923
- Sydämet, collection of short stories. 1924
- Hiljentykäämme, 1929
- Itämeren tytär, 1929–36 : Kaukaa tullut (1929); Hed-ulla ja hänen kosijansa (1931); Hopealaiva (1936)
- Ne 45 000, 1932
- Leipäkulta, 1934
- Millaista parantolassa on, 1935
- Terveisiä, 1936
- Itämeren tytär, 1940 (trilogy)
- Linnoituksen iloiset rouvat, 1941
- Rukkaset ja kukkaset, 1947
- Lokakuun morsian, 1948
- Juhlavalkeat, 1948
- Rukkaset ja kukkaset, 1947
- Kootut teokset i-xiii, 1951
- Valitut teokset, 1953
- Linnoituksen iloiset rouvat, 1982[12]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Maila Talvio (շվեդերեն) — SLS.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Миккола, Майла (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 181.
- ↑ Большая биографическая энциклопедия. 2009 год.
- ↑ Tuulio, Tyyni. Maila Talvion vuosikymmenet I—II. 1963—1965.
- ↑ «Миккола, Иосиф»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Forsius, Arno. Maila Talvio (1871–1951) ja keuhkotaudin vastustamistyö. Archived 2022-12-22 at the Wayback Machine.
- ↑ «Миккола, Майла»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Maila Talvio «Pieni tietosanakirja.»
- ↑ Huhtala, Liisi: Talvio, Maila (1871–1951). Kansallisbiografia-verkkojulkaisu (maksullinen). 4.5.2001. Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura.
- ↑ Works by or about Մայլա Տալվիո in libraries (WorldCat catalog)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Works by or about Մայլա Տալվիո in libraries (WorldCat catalog)
- Forsius, Arno. Maila Talvio (1871–1951) ja keuhkotaudin vastustamistyö. Archived 2022-12-22 at the Wayback Machine.
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ֆինլանդիայում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1951 մահեր
- Հելսինկի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆինն բանաստեղծներ
- Ֆինն կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ֆինն հասարակական գործիչներ
- Ֆինն ֆեմինիստներ
- Ֆեմինիստներ