Մայիսի մեկի մարզադաշտ (ԿԺԴՀ)
Jump to navigation
Jump to search
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Ռունգրադո մայիսի մեկի մարզադաշտ |
Տեղագրություն | Փհենյան և Չունգույոկ |
Երկիր | ![]() |
Անվանված է | Rŭngrado? և 1 May 1989? |
Բացված | մայիսի 1, 1989 |
Սեփականատեր | Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն |
Տարողություն | 150 000[1][2] |
Տնային թիմ | Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | խոտածածկ՝ 22 500 մ² ընդհանուր մակերես՝ 207 000 մ² |
![]() | |
![]() | |
Rŭngrado May First Stadium Վիքիպահեստում |
Ռունգրադո Մայիսի մեկի մարզադաշտ (կորեերեն՝ 릉라도 5월1일 경기장), բազմանպատակ մարզադաշտ տեղակայված Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) մայրաքաղաք Փհենյանում։ Ընդհանուր զբաղեցրած տարածքը կազմում է 207 000 մ²։ Բաղկացած է ութ հարկից, բարձրությունը կազմում է 60 մետր։ 150 000 հանդիսականի տարողությամբ ներկայումս համարվում է ամենամեծ մարզադաշտն աշխարհում[3]։ Կառույցի ճարտարապետական առանձնահատկություններից է մագնոլիա ծաղիկ հիշեցնող 16 կամարներից կազմված օղակը։
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1989 թ. մայիսի 1-ին։ Օգտագործվում է որպես տնային մարզադաշտ ԿԺԴՀ տղամարդկանց և կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների համար, սակայն առավել հայտնի է որպես «Արիրան» զանգվածային խաղերի անցկացման վայր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արիրան» փառատոնը նվիրված Կիմ Իլ Սոնգի ծննդյան 100-ամյակին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]