Մայբարա(ճապ.՝ 米原市Մայբարա-սի), Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 250,46 կմ²[2], բնակչությունը՝ 38 963 մարդ[3], բնակչության խտությունը՝ 155,57 մարդ/կմ²։
Մայբարայի ժամանակակից ժողովուրդը այստեղ հաստատվել է 2005 թվականի փետրվարի 14-ին՝ Մայհարա, Սանտու և Իբուկի քաղաքների միաձուլման արդյունքում (այս բոլոր քաղաքները գտնվում են Սակատա տարածաշրջանում)։ Հարևան Օմի քաղաքը Մայբարային է միացվել 2005 թվականի հոկտեմբերի 1-ին։ Քաղաքի նոր անվանումը հիմնվում է Մայբարա ճապոնական երկաթգծի անվանման վրա, որը շատերը գիտեին որպես Տոկայդո-սինկանսենի կայարան։
2018 թվականի հունիսի 29-ին Մայբարային հարվածեց F2 տորնադոն։ Տորնադոյի հետևանքով վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ, և վիրավորվեց 8 բնակիչ։
Քաղաքի բնակչությունը կազմում է 38 963 մարդ (2014 թվականիհուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 155,57 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].