Մայա Նիկուլինա
Մայա Նիկուլինա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1937 (84 տարեկան) |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և մանկավարժ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ուրալի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն |
Պարգևներ | Պավել Բաժովի անվան մրցանակ |
Մայա Պետրովնա Նիկուլինա (ռուս.՝ Майя Петровна Никулина, փետրվարի 9, 1937, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մանկավարժ և մշակույթի պատմաբան: ԽՍՀՄ գրողների միության (1981) և Ռուսաստանի գրողների միության (1991) անդամ: Պավել Բաժովի անվան մրցանակի դափնեկիր (2002):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայա Նիկուլինան ծնվել է 1937 թվականի փետրվարի 9-ին, Սվերդլովսկում, ծառայողների ընտանիքում: 1954-1959 թվականներին սովորել է Ուրալի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1963-1988 թվականներին` բանասիրական ֆակուլտետում: 1968-1987 թվականներին աշխատել է Սվերդլովսկի մարզային մանկական գրադարանում՝ որպես ավագ մատենագետ: 1987-1992 թվականներին աշխատել է «Ուրալի գիտություն» թերթի հումանիտար գիտությունների բաժանմունքի վարիչ, 1992-1998 թվականներին՝ «Ուրալ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և գրական բաժնի վարիչ: 1995-2004 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող և Ուրալի պետական համալսարանի գրական բաժնի վարիչ: 1994 թվականից նա «Корифей» գիմնազիայի ստեղծման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկն է և գիմնազիայում դասավանդել է հայրենի երկրի պատմության և լեզվաբանության հիմունքներ[1][2]:
1981 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1952 թվականին լույս է տեսել Նիկուլինայի բանաստեղծությունների առաջին հրատարակությունը: Նրա գրչին են պատկանում «Իմ տունը և այգին» (1969), «Անուններ» և «Իրավունքի ոգին» (1977), «Անվահետք» (1983), «Կանանցի խոտ» (1987) և «Քար»: Քարանձավ Լեռ», «Բանաստեղծություններ» (2002) և «Բանաստեղծությունների ընտրանի և թարգմանություններ: Արձակ՝ 2 հատորով» (2008): Նիկուլինան մասնակցել է «Ժամանակակից ուրալյան պոեզիայի անթոլոգիա» հանրագիտարանի 2-րդ և 3-րդ հատորների ստեղծման աշխատանքներին: 1970-1980 թվականներին Նիկուլինան կազմակերպել և ղեկավարել է գրական ստուդիա: Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել անգլերենից, չեխերենից, սլովեներենից և իսպաներենից[2][3][1]: 2002 թվականին «Քար: Քարանձավ: Լեռ» գրքի համար նրան շնորհվել է Պավել Բաժովի անվան մրցանակ:
Բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 — «Мой дом и сад»
- 1977 — «Имена: Стихи» и «Душа права»
- 1979 — «Край родной»
- 1983 — «Колея: Сб. стихов» и «Душа права: Лирика»
- 1986 — «Дочки-матери»
- 1987 — «Бабья трава»
- 1992 — «В полмира снег, сугробы и метели...»
- 1998 — «Прогулки по Екатеринбургу»
- 2002 — «Стихи» и «Камень. Пещера. Гора»
- 2008 — «Избранное в 2-х томах: стихотворения и переводы. Проза»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պավել Բաժովի անվան մրցանակ (2006[2])
- «Ուրալ» ամսագրի մրցանակ (2000)
- Սվերդլովսկի նահանգապետի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2003[4])
- «Սլովո» մրցանակ (2013)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Урал литературный : Крат. биобиблиогр. слов. / А. А. Шмаков, Т. А. Шмакова. - Челябинск : Юж.-Урал. кн. изд-во, 1988 г. — 366 с. — С. 193 — ISBN 5-7688-0264-9
- Писатели Среднего Урала: Биобиблиогр. указ. / Сост. Л. И. Зыкова. — Свердловск, 1986 г. — С. 191-194.
- Знаменательные и памятные даты по Свердловской области на 1987 год: Библиогр. указ. — Свердловск, 1986 г. — С.9
- Литература Урала: Очерки и портр. / Науч. ред. Н. Л. Лейдерман. — Екатеринбург, 1998 г. — С. 275-280.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Люди города: поэт, писатель, публицист Майя Никулина»։ Официальные сайты Екатеринбурга։ Վերցված է 2021-01-26
- ↑ 2,0 2,1 2,2 «Никулина Майя Петровна»։ Год литературы в Екатеринбурге։ Վերցված է 2021-01-26
- ↑ «Никулина Майя Петровна»։ Галерея уральской литературы։ Վերցված է 2021-01-26
- ↑ «М.П. Никулина награждена Премией губернатора Свердловской области в сфере литературы и искусства»։ Галерея уральской литературы։ Վերցված է 2021-01-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Никулина Майя Петровна»։ Год литературы в Екатеринбурге։ Վերցված է 2021-01-26
- «Никулина Майя Петровна: "Душа права и смерти в жизни нет"»։ Литературный журнал «Урал»։ Վերցված է 2021-01-26
- «Майя Никулина»։ Русская поэзия։ Վերցված է 2021-01-26
- «Люди города: поэт, писатель, публицист Майя Никулина»։ Официальные сайты Екатеринбурга։ Վերցված է 2021-01-26
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Ուրալի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուրալի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս մանկավարժներ