Մայա Միտչել
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Lismore |
Կրթություն | Trinity Catholic College Lismore? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Մայա Միտչել (օգոստոսի 18, 1993, Lismore), ավստրալիացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է «Անհնազանդը» հեռուստասերիալում խաղացած Բրիթանի Ֆլյունի և «Ֆոսթերներ» դրամատիկական հեռուստասերիալում Կալի Ադամս Ֆոսթերի դերերով[1]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայան ծնվել է Լիսմորում, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա։ Նրա հայր Ալեքսը եղել է տաքսու վարորդ, իսկ մայրը՝ Ջիլը աշխատում էր կրթական համակարգում։ Միտչելը ունի կրտսեր եղբայր՝ Չարլին[2]։ Նա նվագում է կիթառով, ինչը երևում է իր ֆիլմերում և հեռուստատեսային աշխատանքներում։ Նա սովորել է Լիսմոր քաղաքի Տրինիտի Կաթոլիկական քոլեջում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայան սկսել է դերասանական կարիերան դպրոցական և տեղի թատերական ներկայացումներում խաղալով։ Նրա տաղանդը նկատեց մի գործակալության, երբ Մայան 12 տարեկան էր, և շուտով նա ստացավ Բրիտանի Ֆլյունի դերը «Անհնազանդը» հեռուստասերիալում։ «Անհնազանդը» սերիալում ունեցած հաջողությունից հետո, նա նկարահանվեց «Trapped» հեռուստասերիալում։ Նա նաև նկարահանվել է «Կ-9» հեռուստասերիալում և բրիտանական «Դոկտոր Ով» հայտնի սերիալում։
Հեռուստատեսությունում նրա առաջին դերը եղել է Disney Channel ալիքում, «Ջեսսի» հեռուստասերիալում։ Հետո նրա առաջնախաղն էր «Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ» հեռուստատեսային ֆիլմում, Մակ Մաքենզիի դերով։ 2013 թվականից նկարահանվում է ABC Family ալիքի «Ֆոսթերները» հեռուստասերիալում, Կալի Ջեյկոբի դերում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2006—2007 | Անհնազանդը | Բրիտանի Ֆլյուն | Գլխավոր դեր (25 էպիզոդ) |
2008—2009 | Trapped | Նատաշա Համիլթոն | Գլխավոր դեր(26 էպիզոդ) |
2009 | Կ-9 | Taphony | 20-րդ էպիզոդ. «Taphony and the Time Loop» |
2011 | Castaway | Նատաշա Համիլթոն | Գլխավոր դեր (15 էպիզոդ) |
2013 | Ջեսսի | Շեյլի Մայքլզ | 2-րդ եթերաշրջան, 10-րդ սերիա. «Jessie’s Big Break» |
2013—2018 | Ֆոսթերներ | Կալի Ադամս Ֆոսթեր | Գլխավոր դեր |
2013 | Ֆինեսն ու Ֆերբը | Կամեո | Phineas and Ferb’s Musical Cliptastic Countdown |
2013 | Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ | Մակ Մաքենզի | Դիսնեյ ֆիլմ |
2013 | Փիլիսոփաներ։ Գոյատևման դաս | Բեատրիս | Երկրորդական դեր |
2014 | Փարքեր, Ջոուի և Ջեսսի. Սուրբ Ծնունդ Հավայան կղզիներում | Շեյլի Մայքլզ | Դիսնեյ ֆիլմ |
2015 | Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ 2 | Մակ Մաքենզի | Դիսնեյ ֆիլմ |
2016-… | Պահապան առյուծ | Ջասիրի | Հնչյունավորում |
2017 | Թեժ ամառային գիշերներ | Էմի | |
2018 | Երբեք մի վերադարձեք | Էնժելա | |
2019-… | Հաճելի հոգսեր | Կալի Ադամս Ֆոսթեր | Ֆոսթերները սերիալի շարունակություն |
2019 | Մեր վերջին ամառը | Ֆիբի | The Last Summer |
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
Teen Choice Awards | 2013 | Choice Summer TV Star. Դերասանուհի | Ֆոսթերներ | Առաջադրված | [4] |
Teen Choice Awards | 2014 | Choice TV. Դերասանուհի | Ֆոսթերներ | Առաջադրված | |
Teen Choice Awards | 2015 | Choice TV. Դերասանուհի | Ֆոսթերներ | Առաջադրված | [5] |
Teen Choice Awards | 2015 | Choice Summer TV Star. Դերասանուհի | Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ | Առաջադրված | [5] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mortified – Taylor's DNA»։ australianscreen։ Վերցված է 2016-09-03
- ↑ «Maia Mitchell»։ TV Guide։ Վերցված է 2016-09-03
- ↑ Marnie Johnston (6th Aug 2013)։ «Lismore lass hits bigtime»։ The Northern Star։ Վերցված է 2016-09-03
- ↑ Maglio Tony (հուլիսի 16, 2013)։ «‘Man of Steel,’ ‘The Heat’ Lead Third Wave of Teen Choice Awards Nominations»։ TheWrap։ Վերցված է սեպտեմբերի 3, 2016
- ↑ 5,0 5,1 Otterson Joe (օգոստոսի 16, 2015)։ «Teen Choice Awards 2015: The Complete Winners List»։ TheWrap։ Վերցված է սեպտեմբերի 3, 2016
|