Մայա Բերեզովսկա
Մայա Բերեզովսկա լեհ.՝ Maja Berezowska | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Ditto |
Ծնվել է | ապրիլի 13, 1898[1] կամ ապրիլի 13, 1893[2] |
Ծննդավայր | Բարանովիչի, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 31, 1978[1] |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, ծաղրանկարիչ և բեմանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[3], իլյուստրացիա[3], Ծաղրանկար[3] և բեմանկարչություն[3] |
Պարգևներ | |
![]() |
Մայա Բերեզովսկայա (լեհ.՝ Maja Berezowska, ապրիլի 13, 1898[1] կամ ապրիլի 13, 1893[2], Բարանովիչի, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1978[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայտնի է նաև Դիտտո կեղծանունով (լեհ.՝ Ditto), լեհ նկարչուհի, գծանկարիչ, ծաղրանկարիչ և բեմանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայա Բերեզովսկայան ծնվել է Բարանովիչի քաղաքում 1893 կամ 1898 թվականին[4], Մայայի հայրը՝ Էդմունդ Բերեզովսկին, եղել է Ռուսական կայսերական բանակի փոխգնդապետ, Տրանսսիբիրյան երկաթուղային մայրուղու շինարարը, իսկ հետագայում՝ Լեհական բանակի բրիգադի գեներալ[5]։
Մայան սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի մասնավոր դպրոցում, բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել Կրակովում, Փարիզում և Մյունխենում։ Դեռ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նա հայտնի էր իր էրոտիկ նկարներով[6]։ Մարդկային բարձր զգացմունքները, մարմնի գեղեցկությունը մշտապես եղել են նրա ստեղծագործությունների հիմնական թեման։ Նույնիսկ իր կյանքի մայրամուտին նա գրել է.
![]() |
Առանց սիրո կյանք չի կարող լինել։ Ինձ համար չկա ավելի գեղեցիկ բան քան մարդկային մարմինը, քանի ես կենդանի եմ, ես կնկարեմ այն, ինչքան հնարավոր է ավելի գեղեցիկ։ Szpilki, № 34 (21 օգոստոս), 1977 | ![]() |
1933-1936 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ համագործակցել է տեղական «Le Figaro», «Le Rire» և «Ici Paris» թերթերի հետ։ 1935 թվականին վերջինիս համարներից մեկում հրապարակվել է ծաղրանկարների շարք Հիտլերի մասին՝ «Քաղցր Ադոլֆի սիրախաղը», որին անմիջապես արձագանքել է գերմանական դեսպանատունը՝ ստիպելով ֆրանսիական քրեական ոստիկանությանը նրան դատական պատասխանատվության ենթարկելու «պետության ղեկավարին վիրավորելու» համար։ Փաստաբանին հաջողվել է պաշտպանել նրան, և գործն ավարտվել է խորհրդանշական տուգանքով։ Պատերազմից առաջ վերադառնալով Լեհաստան՝ Մայան աշխատել է ծայրագավառում, բայց, վերադառնալով Վարշավա, 1942 թվականի մայիսին ձերբակալվել է գեստապոյի կողմից։ Հիտլերին վիրավորելու համար նա դատապարտվել է մահվան և ուղարկվել Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար[7]։
Մահվան դատավճիռը չի կատարվել։ Համակենտրոնացման ճամբարում, որքանով դա հնարավոր էր, Մայան շարունակել է նկարել հիմնականում իր բախտակից ընկերուհիների դիմանկարները, որպեսզի նրանք կարողանային ապօրինի կերպով այդ նկարներն ուղարկեն իրենց ընտանիքներին[8]։ 1945 թվականի մայիսին մահվան ճամբարը ազատագրվել է Կարմիր բանակի կողմից, և Բերեզովսկայան իր մի խումբ հայրենակիցների հետ միասին Շվեդական կարմիր խաչի հրավերով մեկնել է Ստոկհոլմ՝ բուժման[5]։
1946 թվականի հունիսին Բերեզովսկայան վերադարձել է Լեհաստան, որտեղ նա հիմնականում զբաղվել է թատրոնների բեմի և բեմական հագուստների ձևավորմամբ, հրատարակել է իր ծաղրանկարները թերթերում և ամսագրերում, ինչպես նաև նկարազարդել գրքեր[5]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին Մայա Բերեզովսկայան ամբողջությամբ հեռացել է պրոֆեսիոնալ կյանքից և մեկ տարի անց մահացել։ Թաղված է Վարշավայի Վոինսկիե Պովոնզկի գերեզմանոցում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #122529901 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Czech National Authority Database
- ↑ Год рождения 1898 указан на надгробии у могилы художницы, однако по данным Биографического Словаря Польского Театра на самом деле родилась она пятью годами ранее.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Gersz, Aleksandra (2018-12-22)։ «Stworzyła polskie porno, obraziła Hitlera, wywoływała skandale. Maja Berezowska to kolorowy ptak polskiej sztuki»։ naTemat.pl (լեհերեն)։ Վերցված է 2019-05-27
- ↑ Czyńska, Małgorzata (2018-10-19)։ [Berezowska. Sex-realistka «https://magazynszum.pl/berezowska-sex-realistka/»] (լեհերեն)։ SZUM։ Վերցված է 2019-05-27
- ↑ Kośka, Martyna (2019-02-15)։ «Maja Berezowska – Zawsze zbyt śmiała»։ IgiMag (լեհերեն)։ Վերցված է 2019-05-27
- ↑ «Kim była Maja Berezowska?»։ HarpersBazaar.pl (լեհերեն)։ 2018-12-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 2019-05-27
|