Մամուկա Մդինարաձե
| Մամուկա Մդինարաձե | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
|---|---|
| Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1978[1] (47 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
Մամուկա Մդինարաձե (վրաց.՝ მამუკა მდინარაძე , նոյեմբերի 24, 1978[1]), վրացի քաղաքական գործիչ և իրավաբան։ «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Մամուկա Մդինարաձեն ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2005 թվականին դարձել է Վրաստանի փաստաբանների միության անդամ։ Մասնագիտացած էր քրեական իրավունքի մեջ՝ որպես պաշտպանական կողմի փաստաբան։ Մինչ 2015 թվականին սեփական ընկերության հիմնումը, աշխատել է իրավաբանական մի քանի ընկերություններում։ Նույն 2015 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Մդինարաձեն սկսում է զբաղվել քաղաքականությամբ՝ միանալով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Նույն թվականին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դիդգորի շրջանում եղել է իշխող կուսակցության՝ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրված թեկնածուն։ Ընտրությունների արդյունքում Մդինարաձեն ստացել է ձայների 51,7%-ը։ Այդ ժամանակվանից ի վեր նա Վրաստանի խորհրդարանի անդամ է։ 2020 թվականին, համամասնական ընտրական համակարգով, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքի կազմում վերընտրվել է խորհրդարանի անդամ։ 2016 թվականից մինչ օրս խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Parliamentary Majority Leadership Reshuffled». Civil Georgia (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամուկա Մդինարաձեի էջը Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայք էջում Արխիվացված 2021-05-31 Wayback Machine
- Մամուկա Մդինարաձեի էջը Վրաստանի ազգային խորհրդարանական գրադարանի պաշտոնական կայք էջում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուկա Մդինարաձե» հոդվածին։ |