Մամլուք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամլուք
ռուս.՝ Мамлюк
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական դրամա
Թվական1958
Պրեմիերասեպտեմբեր, 1958
Լեզուվրացերեն
ՌեժիսորԴավիթ Ռոնդելի
Սցենարի հեղինակԴավիթ Ռոնդելի
ԴերակատարներԴաթո Դանելիա
Օթար Կոբերիձե
Վ. Ջոջուա
ՕպերատորԼև Սուխով
ԵրաժշտությունԱնդրեյ Բալանչիվաձե
ՆկարիչներՌևազ Միրզաշվիլի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն98 րոպե

Մամլուք (վրաց.՝ მამლუქი), 1958 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Այն պատմական դրամա է՝ նկարահանված Ուիարագոյի (Կոնդրատե Թաթարիշվիլու) «Մամլուք» վիպակի հիման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մամլուք» բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ ստրուկ, գերի։ Եգիպտոսում մամլուք էին կոչում գերված ռազմիկներին, որոնց բերում էին թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներից, Վրաստանից ու կովկասյան այլ երկրներից։

Ֆիլմի գործողություններն սկսում են Վրաստանում XVIII դարի վերջում։ Օտարականները առևանգում են երեխաների, որպեսզի նրանց դարձնեն հավատարիմ ու անգութ ռազմիկներ։ Երկու ընկերների առևանգում են և վաճառում ստրկության։ Նրանցից մեկն ընկնում է Եգիպտոս, մյուսը՝ Վենետիկ։ Խվիչան դառնում է եգիպտական մամլուք Մահմուդ անունով։ Տարիներ անց նրանք հանդիպում են անապատում, որտեղ տեղի է ունենում ճակատամարտ Նապոլեոնի ու Ալի բեյի՝ Եգիպտոսի կառավարչի զորքերի միջև։ Մամլուքը մենամարտում է ֆրանսիական զորքի սպայի հետ ու վիրավորում նրան։ Սպան, ձիուց ընկնելով ավազների վրա, վրացերեն գոռում է՝ «Վայ, նանա» («Օյ, մայրիկ»)։ Եվ այդ պահին Մահմուդը ճանաչում է իր ընկերոջը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մամլուք» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]