Մամիկոն Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Հակոբի Մանուկյան
Մամիկոն Մանուկյան.tif
Ծնվել էփետրվարի 14, 1927
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 22, 1995
(68 տարեկանում)
Մահվան վայրԳորիս, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ամուսին(ներ)Հռիփսիմե Սրապյան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Մամիկոն Հակոբի Մանուկյան (փետրվարի 14, 1927, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1995, Գորիս, Հայաստան (թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում)), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1981 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամիկոն Մանուկյանը ծնվել է Ախալցխայում:

Ծնողների ընտանիքները 1828 թվականին գաղթել են Էրզրում քաղաքից։ Հոր՝ Հակոբ Մանուկյանի ընտանիքը բնակվել է Աբաստուման քաղաքում, մոր ընտանիքը բնակվել է Ախալցխա քաղաքում։ Մամիկոնը եղել է ընտանիքի ավագ որդին, այնուհետև ծնվել է քույրը՝ Հռիփսիմեն և եղբայրը՝ Սեյրանը։

Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Կիրովի անվան միջնակարգ դպրոցում (այժմ՝ Հովհաննես Թումանյանի անվան 3-րդ միջնակարգ դպրոց)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի գյուղատնտեսական տեխնիկումի գինեգործական բաժինը և ավարտել գերազանց։ Սովորելու ընթացքում աշխատել է Ախալցխայի հայկական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ Այդ շրջանում դերակատարումներից հիշարժան է Շահ Իսմայիլի դերը։ Այդ տարիներին ստեղծել է նաև առանձին մի թատերախումբ, որ հյուրախաղերով շրջել է Վրաստանի հայաբնակ գյուղերում, միաժամանակ ղեկավարել է տեղի պիոներ տան թատերական խմբակը։ 18 տարեկանում եկել է Երևան, 1945 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1949 թվականի փետրվար ամսից դեռևս ուսանողական տարիքում կրկին վերսկսել է աշխատանքը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը և մարտ ամսին գործուղվել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, այնուհետև 1956 թվականի ապրիլ ամսին արվեստի գործերի վարչության հրամանով տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչ մահը՝ 1995 թվականի ապրիլի 22-ը։

1980-1984 թթ. տնօրենի պաշտոնում ղեկավարել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը։ 1981 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, (Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացման մեջ «Ագրիպայի» դերակատարման համար)։ 1984 թվականից մինչ մահը՝ 1995 թվականի ապրիլի 22-ը այդ թատրոնում վճարվել է որպես բարձր որակավորում ունեցող դերասան[1][2]։

Դերացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախալցխայի հայկական դրամատիկ խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շահ Իսմաիլ»- Շահ Իսմայիլ, 1945 թ.
  • «Սայաթ- Նովա» Իշխան Չիկովանի, 1947 թ. 30/08

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտական ներկայացումներ

  • Ա. Օստրովսկի «Եկամտավոր պաշտոն», Վիշնևսկի, 1950 թ.
  • Ա. Խաֆրոնով «Մի քաղաքում», Ռատնիկով, 1950 թ.
  • Ալեքսանդր Պուշկին «Քարե հյուրը», Կոմանդոր, 1950 թ.

Դերեր պատանի հանդիսատեսի թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ. Բրուշտեյն «Քեռի Թոմասի տնակը», Հիլ Ուիլսոն 1950 թ./14/10
  • Սսլոդար «Խաղաղության աստղը», Բրունել, 1951 թ./08/04
  • Վ. Կավերին «Երկու կապիտան», Պեգով, 1951 թ./03/06
  • Ա. Շայբոն, «Սուվորովականներ», Լեբեդև, 1951 թ./27/12
  • Տ. Շամիրխանյան «Սևանի ափին», Բագրատ, 1952 թ. 30/04
  • Նիկոլայ Օստրովսկի «Ինչպես էր կոփվում պողպատը», Արտյոմ 1953 թ. 17/01
  • Վ. Կրիպս, Կ. Մինց, «Հռչակավոր կապիտանների ակումբը», նավապետ Նեմո 1953 թ. 11/04
  • Վ. Գուբարյով, «Պավլիկ Մորոզով», Իվանով 1953 թ. 09/06
  • Ձ. Սոլոդար, «Անտառային լճակի ափին», Բորիս Բորիսովիչ 1953 թ. 27/07
  • Վ. Ռոզով, «Կյանքի մի էջը», Նիկոլայ 1953 թ. 04/12
  • Գր. Յաղջյան, «Ոսկի քաղաքը», Ոսկու թագավոր 1954 թ. 28/03
  • Վ. Լյուբիմովա, «Ճանապարհից դուրս», Կորնեյ Ֆյոդորովիչ 1954 թ. 16/07
  • Բ. Գորբատով, «Հայրերի պատանեկությունը», Կովալյով 1954 թ. 27/10
  • Ս. Ջելցեր, «Դինի մաշիկը», Չաո 1954 թ. 28/11
  • Ալեքսանդր Շիրվանզադե, «Արտիստը», Չելինի 1955 թ. 17/02
  • Վ. Լյուբիմովա, «Քարե սիրտը», Պանդոկապան 1955 թ. 23/09
  • Ֆ. Միլլեր, «Խարդավանք և սեր», Հոֆմարշալ 1956 թ.11/02
Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղբար», Կիպար, 1985 թ․
Վ. Սարդու, Է. Մորո, «Մադամ Սան-Ժեն», Ժոզեֆ Լեֆեվր, 1972 թ.
Վիլյամ Շեքսպիր «Կորիոլան», Մենենիոս Ագրիպա, 1978 թ.
Գ. Հարությունյան «Հարսնացուն Հյուսիսից», Մուրադ, 1973 թ.

Դերեր Սունդուկյանի անվան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Նուշիչ, «Փիլիսոփայության դոկտոր», Ռայսեր, 1957 թ. 06/04
  • Գ. Բորյան, «Նույն հարկի տակ», Միստր Ստոքս, 1957 թ. 02/09
  • Ժորա Հարությունյան, «Սրտի արատ», Ժիրայր, 1958 թ. 26/03
  • Գ. Ֆիգեյրեդո, «Աղվեսը ու խաղողը», Եթովպացի, 1958 թ. 26/06
  • Կ. Գուցկով, «Ուրիել Ակոստա», Դը Սանթոս, 1958 թ. 30/07
  • Ա. Կուզնեցով «Չմարող Աստղեր», Շտերնբերգ, 1958 թ. 29/10
  • Ալեքսանդր Արաքսմանյան, «Քոսրտի կրակը», Գնել Ասլանովիչ, 1959 թ. 15/03
  • Ալեքսանդր Օստրովսկի «Անմեղ մեղավորներ» Մուրով 1959 թ. 12/12
  • Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս», Կարապետ 1959 թ. 14/06
  • Ն. Պոգոդին, «Երրորդը պաթետիկականը» Թեք կարտուզով բանվոր 1960 թ. 24/04
  • Վ. Զակ, Ա. Կուզնեցով «Երկու գույն», Գալստյան 1960 թ. 23/10
  • Եղիշե Չարենց, «Դեպի ապագան», Ղաչաղ, թուրք տղա 1960 թ. 30/11
  • Ալ. Պարնիս «Աֆրոդիտեյի կղզին», Էդուարդո Ոuիլսոն 1961 թ. 15/04
  • Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է», Ռուֆ Էպլի, 1961 թ. 19/04
  • Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք», Խոռխոռունի 1962 թ. 17/03
  • Գ. Տեր-Գրիգորյան, «Մեռնող Ֆլորան», Գաղձ բալիկ 1962 թ. 04/07
  • Պ. Մերիմե, «Աֆրիկյան սեր», Հաջի Նոման, 1963 թ. 12/06
  • Սամուել Մարշակ, «Վշտից փախչողը բախտ չի գտնի» , Գեներալ, 1965 թ. 02/01
  • Նաիրի Զարյան, «Արա Գեղեցիկ», Ասուր, 1965 թ. 01/07
  • Ս. Ալյոշին, «Անունն անհայտ է», Էսերման, 1966 թ. 09/11
  • Բ. Լավրենյով «Բեկում», Երեմեև, 1967 թ. 07/05
  • Ֆյոդոր Դոստոևսկի, «Ապուշը», Գեներալ Եպանչին, 1968 թ. 24/02
  • Նաիրի Զարյան, «Արտավազդ և Կլեոպատրա», Թորգոմ, 1968 թ. 18/12
  • Ն. Պագոդին, «Իմ բարեկամը», Միստր Հենրի , 1969 թ. 08/02
  • Ս. Հարությունյան, «Միայն մարդն է ուղիղ քայլում», Ռեկտոր, 1970 թ. 02/03
  • Զարզանդ Դարյան «Հանրապետության նախագահը», Երզնկյան, 1970 թ. 30/05
  • Վահագն Դավթյան, «Մհերի դուռը», Զինվոր, 1970 թ. 30/12
  • Վ. Սարդու, Է. Մորո, «Մադամ Սան-Ժեն», Ժոզեֆ Լեֆեվր, 1972 թ. 15/04
  • Գ. Հարությունյան «Հարսնացուն Հյուսիսից», Մուրադ, 1973 թ. 13/12
  • Հ. Պարոնյան «Պաղտասար աղբար», Օգսեն, 1974 թ. 14/02
  • Պերճ Զեյթունցյան, «Ավերված քաղաքի առասպելը», Դրաստամատ, 1975 թ. 15/03
  • Էդ. Լոստան «Սիրանո Դ’ Բերժերակ», Կոմս Դ’ Գիշ, 1976 թ. 09/05
  • Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար», Իրավաբանական գործերի լիազոր 1977 թ. 19/05
  • Վիլյամ Շեքսպիր «Կորիոլան», Մենենիոս Ագրիպա 1978 թ. 25/09
  • Ա. Աբդուլին «13-րդ նախագահը», Բաիմով , 1979 թ. 04/11
  • Եզ. Շահինյան «Արգելված երազներ», Քաղաքագլուխ, 1980 թ. 02/03
  • Պերճ Զեյթունցյան «Անավարտ մենախոսություն», Մարկոսյան, 1983 թ. 17/03
  • Վ. Շեքսպիր «Ամեn ինչ լավ է` թե լավ վերջանա», Ֆրանսիո թագավոր 1984 թ. 10/11
  • Բոմարշե, «Ֆիգարոյի ամուսնությունը», Բարթոլո, 1985 թ. 26/01
  • Ժորա Հարությունյան «Հունիս էր, արև», Նահապետ, 1985 թ. 14/04
  • Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղբար», Կիպար, 1985 թ. 14/01
  • Ժիրայր Անանյան «Իրարանցում», Մեհրաբյան, 1987 թ. 23/05
  • Պերճ Զեյթունցյան «Ոտքի դատարանն է գալիս» Լիման Ֆոն Սանդերս 1988 թ. 23/05
  • Ա. Ռիբակով «Արբատի Բուդյագին զավակները», 1988 թ. 16/02
  • Ժ. Անանյան, «Կարուսել», Սուփրիկյան, 1989 թ. 24/03
  • Բ. Մոլիեր, «Քաղքենին ազնվական», Փիլիսոփայության ուսուցիչ, 1992 թ. 05/03
  • Ժիրայր Անանյան, «Իմ տունը քո տունը չէ», Հայրումյան, 1993 թ.

Դերեր հեռուստաթատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաֆայել Երիցյան, «Բոռերը», Պաշտոնավոր, 1957 թ. 19/08
  • Եղիշե Չարենց, «Լենինն ու Ալին» ԽՍՀՄ դեսպան, 1957 թ. 19/18
  • Ն. Կագրամանով, «Տարեմուտի սյուրպրիզներ, Բյուրոկրատ, 1957 թ. 31/12
  • Ի. Լ. Քարաջալե, «Երկու շահում», Ոստիկան, 1958 թ. 24/03
  • Մ. Ֆայզուլին, «Բարեկամները», Դասղեկ, 1959 թ. 02/02
  • Ստ. Վարդանյան , «Խակ Ձմերուկը», Բրիգադիր , 1959 թ. 23/03
  • Վ. Պովոլյաև, «Ախ, սիրտ», Բաժնի վարիչ, 1959 թ. 10/06
  • Ալեքսանդր Պուշկին, «Քարե Հյուրը», Կոանդոր, 1959 թ. 08/06
  • Հասկիլ, «Միստր Նոբադիի կարիերան», Պատկառելի միստր 1959 թ. 22/?
  • Հր. Մուրադյան «Սայաթ Նովա» Իշխան Չիկովանի 1959 թ. 22/12
  • Խուան Սյաո, «Գյուլնազ տատի հեքիաթը», Չաո, 1960 թ. 21/01
  • Մ. Օվչիննիկով, «Օտարի հետքը», Կապիտան Մեդվեդև 1961 թ. 29/02
  • Ի. Էվալդ,«Գլեբ Ռագոզինի գործը», Միլիցիայի տեսուչ, 1961 թ. 20/03
  • Վ. Բատտերշտրադտ, «Մայրիկ, դու այդ չես հասկանում», Հայր, 1962 թ. 08/03
  • Գ. Առաքելյան «Թունելախորշի մարդիկ, Բրիգադիր 1962 թ. 19/02
  • Ա. Նեսին, «Տունը սահմանի վրա», Ոստիկան 1965 թ. 08/02
  • Ն. Հաուստոն, «Համաձայն օրենքի», Քննիչ, 1967 թ. 15/03
  • Վ. Վաղարշյան, «Օղակում», Դասակապետ, 1967 թ. 09/10
  • Դյուրենմաթ, «Ֆիզիկոսները», Սիվերս, 1967 թ. 18/01
  • Լ. Լեոնով, «Արշավանք», Եգորով 1970 թ. 11/05
  • Բ. Մոլիեռ, «Երևակայական հիվանդը, Օրգոն, 1971 թ. 02/02
  • Ալեքսանդր Շիրվանզադե ,«Շառլատանը», Շարբաբչյան, 1971 թ. 16/07
  • Ռոզեն Պրոկոֆևիչ, Գաբրիելովիչ, «Կատակասերը», Պավել, 1973 թ. 20/11
  • Ռեջ. Լոուզ, «Տասներկու զայրացած տղամարդիկ», 10-րդ երդվյալ ատենակալ, 1973 թ. 24/04
  • Մուրացան, «Գևորգ Մարզպետունի» Վահրամ Սեպուհ, 1973 թ. 13/01
  • Ջ. Բրունո, «Մոմակալը», Մաքիավելի, 1973 թ. 25/06
  • Ժորժ Սիմենոն, «Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում Դիրեկտոր 1975 թ. 10/06
  • Ա. Լիյվես, «Ինֆարկտ», տնօրենի տեղակա, 1975 թ. 30/06
  • Սիլվա Կապուտիկյան, «Եվ դո՞ւ,Բրուտոս», Մախմուրյան 1976 թ. 26/01
  • Ջ. Պրիստլի, «Սկանդալ, որ պատահեց», միստր Հայդեյքր, 1977 թ. 10/11
  • Հովհաննես Մելքոնյան, «Հրաժարական», Վռամշապուհ Ցիցերյան, 1978 թ. 30/07
  • Անտոն Չեխով, «Հիվանդասենյակ № 6», Ծեր զինվորական, 1978 թ. 31/10
  • Գաբրիել Սունդուկյան, «Վոդևիլներ», «Բաղնիսի բոխչա», Աղալո, 1983 թ. 05/06
  • Տարաբուզի Սկառնաչի, «Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատոն», Ռայմոնդո, 1983 թ. 05/12
  • Լ. Դեմետրիոս «Տոհմածառը», Ալեյկո, 1986 թ. 27/01
  • Ֆրանց Վերֆել «Մուսա Լեռան 40 օրը» Թևոսյան 1986 թ. 24/05
  • Վ. Գրիգորյան «Սպիտակ Ագռավը», Երվանդ 1986 թ. 09/07
  • Սերո Խանզադյան, «Մատյան եղելությանց», Ընկեր Մկրտիչ 1986 թ. 24/11
  • Դոմանովիչ, «Ստրադիա», Ռազմական մինիստր 1989 թ. 03/08
  • Ա. Արփիարյան, Գր. Չալիկյան, «Պարտք մեր հանապազորյա», Հասան Փաշա 1990 թ. 23/04

Դերեր ռադիոթատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուխովո-Կոբիլին «Դատական գործ» , Կարևոր անձ
  • Եժի Կրասնեցկի «Տարելիցը», Միլպետ
  • Սաղաթել Հարությունյան «Միայն մարդն է ուղիղ քայլում», Ռեկտոր
  • Ստեփան Զորյան, «Հեղկոմի նախագահը», Անրանիկ
  • Ռ. Խաբատին, «Նավապետ Բլադի ոդիսականը», Նահանգապետ
  • Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը», Թևոսյան
  • Ս. Ալյոշին, «Ամեն ինչ մնում է մարդկանց», Մարգունով
  • Ալեքսանդր Պուշկին, «Կապիտանի աղջիկը», Գեներալ
  • Դուբրովսկի, «Դուբրովսկի», Իշխան Վերեյսկի
  • Հրաչյա Քոչար, «Կարոտ» , Ենոք
  • Վահագն Դավթյան, «Մհերի դուռը», Տասնապետ
  • Հ. Բյոլ , «Ծաղրածուի աչքերով», Կոստերդ
  • Ալեքսանդր Պուշկին, «Քարե Հյուրը», Կոմանդոր
  • Հ. Հաուպման, «Մայրամուտից առաջ», Շտեյնից
  • Դոմանովիչ, «Ստրադիա», Պաշտոնյա
  • Անահիտ Սեկոյան, «Եթե որոտանը խոսեր», Գուրգեն
  • Լ. Անդրեև, «Ձին Սենատում», Մարկով
  • Արտ. Մալանթարյան «Այդ խելահեղ օրը», Գուրգեն
  • Կ. Տոնոյան, «Զինվորը», Ավակով
  • Ռ. Սանոյան, «Հանդիպում», Խոպանչի
  • Ստ. Վարդանյան «Կիսակայարան», Առաքել
  • «Սասնա Ծռեր», «Սասունցի Դավիթ և Փոքր Մհեր», Ձենով Օհան
  • Արտ. Մալանթարյան, «Կնախամտածված սպանություն», Դատավոր
  • Ա. Արփիարյան, «Կարմիր Ժամուց» , Հասան Փաշա
  • «Սասնա Ծռեռ», «Մեծ Մհեր», Ձենով Օհան
  • Լ. Դեմետրիոս, «Տոհմածառ», Ալեյկո
  • Սերո Խանզադյան, «Մատյան, եղելության» Հրայր
  • Ռ. Համբարյան, «Ես տեսել եմ Արարատը»
  • Հր. Լալայան, «Արիության բարձունքը», Կապիտան
  • Դյուրենմաթ, «Ֆիզիկոսները», Սիվերս
  • Ռ. Ռոուզ, «12 Զայրացած տղամարդիկ», 10-րդ երդվյալ ատենակալ
  • Ռ. Գևորգյան «Իմ հայրիկը Մարկ Տվենն է»
  • Հ. Մելքոնյան «Հայր Տոնապետի Զորահավաքը», Անդրանիկ
  • Միլորդ Լեմպել «Հերոսը», Ջոն
  • Վ. Սարդու, «Մադամ Սան-Ժեն», Ժոզեֆ լեֆեվր
  • Վ. Արաքսմանյան, «Կարմիր Գլխարկ»
  • Վ. Դվորեցկի «Հրաժեշտ»
  • Խ. Դաշտենց «Խոդետան»
  • Թ. Մոստովիչ «Նիկոդիմ Դիլմարի կարիերան», Գնդապետ
  • Մառ Բայջիև «Մենք տղամարդ ենք»
  • Դերենիկ Դեմիրճյան «Նապոլեոն Կորկոտյան»
  • Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»
  • Վիշնևսկի, «Լավատեսական ողբերգություն», Հրամանատար
  • Գր. Չալիկյան «Խաղաղվի’ր, ի սեր աստծո», Բարունակ
  • Շ. Զաքարյան, «Պարգևատրում», Սեդրակ Ալ. Գելման «Հետադարձ կապ»
  • Ա. Քրիստի, «Արևելյան ճեպնթաց»
  • Կ. Տոնոյան, «Աշնանային Գնացքում», Աղաբեկյան
  • Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա» , Ասկարյան
  • Շ. Զաքարյան «Գլխավոր փորձը», Գեներալ
  • Գուրզադյան «Իրական դրամա 4 օր տևողությամբ»
  • Ռ. Համբարյան, «Արարում»
  • Մորգենթաու, «Կ. Պոլիս 14-15 թվականներ»
  • Արտաշես Քալանթարյան, «Սրճարան Կարո»
  • Երվանդ Օտյան, «Վաճառականի մը նամակները», Մարկոս
  • Ստ. Զաքարյան «Թուղթ առ փրկիչ», Աբգար թագավոր
  • Ժիրայր Անանյան, «Ուղղաթիռներ եկեղեցու վրայով», Ռեժիսոր
  • Ստ. Զաքարյան, «Եռագրություն- Խոր Վիրապ», Աբգար Մ. Շատրով, «Շարունակել, շարունակել»
  • Գ. Սարգսյան, «Գլադիատորը», Դարբինյան

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականից ՀՀ շրջանային կոմիտեի անդամ
  • 1982 թվականին ընտրվել է շրջանային խորհրդի դեպուտատ
  • 1982 թվականին ընտրվել է ՀՀ քաղաքային կոմիտեի անդամ
  • 1949 թվականին ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1981 թ. (Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացման մեջ «Ագրիպայի» դերակատարման համար)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Մամիկոն Մանուկյանի մասին imdb.com կայքում