Մամիկոն Դանղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Դանղյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1907(1907-10-01)
Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան
Մահացել էհուլիսի 11, 1984(1984-07-11) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1949)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ «Պատվո նշան» շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Մամիկոն Տիգրանի Դանղյան (հոկտեմբերի 1, 1907(1907-10-01), Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան - հուլիսի 11, 1984(1984-07-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և երկու տարի զբաղվել ուսուցչական աշխատանքով: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1936), ընդունվել ասպիրանտուրա և երկու տարի անց պաշտպանել թեկնածուական, 1949 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականից նույն համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչն է, աշխատել է նաև որպես քիմիական ֆակուլտետի դեկան։

Գիտական աշխատանքները վերաբերում ևն բազմաֆունկցիոնալ γ-լակտոնների սինթեզին և դրանց տարբեր փոխարկումների ուսումնասիրությանը[1]։

Մամիկոն Դանղյանը 1951 թվականից շուրջ երեսուն տարի գլխավորել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը, դասավանդել «Օրգանական քիմիա» հիմնարար առարկան: 1951-1962 և 1967-1971 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան: Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 36 և դոկտորական 5 ատենախոսություն[2]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշաև», Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, Երևան, 1961 (համահեղինակ)։
  • Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, 2-րդ հրատ., Երևան, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дангян Мамикон Тигранович
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 203:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 283 CC-BY-SA-icon-80x15.png