Մամիկոն Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Ամիրջանյան
հունվարի 1, 1932(1932-01-01) - մարտի 21, 1992(1992-03-21) (60 տարեկանում)
Ծննդավայր Քարին տակ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Քարին տակ, Արցախ
Գերեզման Քարին տակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մամիկոն Ամիրջանյան (հունվարի 1, 1932, Քարին տակ, Շուշիի շրջան - մարտի 21, 1992, Քարին տակ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամիկոն Ամիրջանյանը ծնվել է 1932 թ. հունվարի 1-ին Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում։ Հաճախել է տեղի դպրոցը, սակայն նյութական պայմանների անբավարար լինելու պատճառով կիսատ է թողել ուսումը։ Աշխատել է ծեփագործ-ներկարարի իր մասնագիտությամբ։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Շուշիի շինարարական հիմնարկներում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, նորից աշխատանքի է անցել Շուշիում։ Ծանր վիրավորվել է 1992 թ. հունվարի 26-ին։ Զոհվել է 1992 թ. մարտի 21-ին Քարին-տակում ուժեղ ռմբակոծության հետևանքով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]