Մամիկոն Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մամիկոն Միսակի Ալեքսանյան
Ծնվել է1923
Ծննդավայրգ. Բագրավան
Ազգությունհայ

Մամիկոն Միսակի Ալեքսանյան (1923, գ. Շահումյան - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ տարին չլրացած՝ ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանքի նշանակվել Թալինի շրջանի Ահագչի գյուղի յոթնամյա դպրոցում։ Հաջորդ ուսումնական տարում արդեն Ներքին Բազմաբերդի դպրոցի տնօրենն էր։ 1942 թվականին մեկնել է բանակ, ծառայել 409-րդ դիվիզիայի 675-րդ գնդում։ Շուտով ընտրվել է գումարտակի կոմերիտական կազմակերպության քարտուղար և նշանակվել գնդացրային դասակի հրամանատարի օգնական։ Գերմանացիների դեմ մարտնչել է Հյուսիսային Կովկասում։ Մասնակցել է Մոզդոկի, Մալգոբեկի, Ստավրոպոլի, Կրասնոդարի ազատագրմանը, արժանացել «Խիզախության համար» մեդալի։ Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանում Սոլդատսկայա երկաթուղային կայարանի գրավման ժամանակ ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո, 1943 թվականին, զորացրվել է և շարունակել մանկավարժական աշխատանքը Ներքին Բազմաբերդի, Ցամաքասարի, Վերին Բազմաբերդի յոթնամյա դպրոցներում։

1947 թվականին տեղափոխվել է Անիի շրջան, ֆիզիկա և մաթեմատիկա դասավանդել Նորաբերի և Բագրավանի դպրոցներում։ 1961 թվականից եղել է ժողովրդական պատգամավորների Անիի շրջխորհրդի գործկոմի քարտուղար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 15-16։