Մամեդ-աղա Շահթախտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամեդ-աղա Շահթախտինսկի
Shahtakhtinski.jpg
Ծնվել է1846
ԾննդավայրԵրևան
Մահացել էդեկտեմբերի 12, 1931(1931-12-12)
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Լայպցիգի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԱնդամությունԱսիական ընկերություն

Մամեդ-աղա Մամեդ-Թաղի-Սուլթան օղլու Շահթախտինսկի (Շահթախտլի) (ադրբ.՝ Məhəmməd ağa Məhəmmədtağı Sultan oğlu Şahtaxtinski (Şahtaxtlı)), անդրկովկասյան թաթար (հետագայում՝ ադրբեջանցի) հրապարակախոս, լուսավորիչ, արևելագետ, լեզվաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ։ Հնչյունաբանական միջազգային հասարակության իսկական անդամ (1899), Ասիական միջազգային հասարակության անդամ (1900), Ռուսական աշխարհագրական կայսերական հասարակության կովկասյան բաժնի անդամ (1903)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականին Երևանում[1]։ Արմատները Նախիջևանի Շահթախտ գյուղից են։ Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում։ 1863 թվականին ավարտել է Թիֆլիսի (Տփղիսի) դասական արական վարժարանը։ Նույն թվականին Պետերբուրգում ինքնուրույն գերմաներեն է սովորել։ 1869 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի իմաստասիրության, պատմության և իրավունքի ֆակուլտետը։ 1873-1875 թվականներին լեքցիաներ է լսել Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում, որտեղ էլ ֆրանսերեն է սովորել։ Գիտական և գեղարվեստական աշխատություններ է գրել թաթարերենով (հետագայում՝ ադրբեջաներենով), ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով, անգլերենով, արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Азербайджанской Литературы, 3 том, т. 2, Баку, 1960 (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Modern Encyclopedia of Russian and Soviet History by Joseph L. Wieczynski, George N. Rhyne. Academic International Press, 1976; p. 145. ISBN 0-87569-064-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]