Մամեդրզա Շեյխզամանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամեդրզա Շեյխզամանով
ադրբ.՝ Məmmədrza İsa oğlu Şeyxzamanov
Ծնվել էօգոստոսի 4, 1915(1915-08-04)[1]
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1984(1984-01-25)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Մամեդրզա Իսա օղլի Շեյխզամանով (ադրբ.՝ Məmmədrza İsa oğlu Şeyxzamanov, օգոստոսի 4, 1915(1915-08-04)[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1984(1984-01-25)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)[2], Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1984)[3];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամեդրզա Շեյխզամանովը ծնվել է 1915 թվականին Գանձակում։ 1934-1936 թվականներին սովորել է Գանձակի դրամատիկական թատրոնի ստուդիայում։ 1936-1954 թվականներին նա ընդմիջումներով հանդես եկավ Գանձակի դրամատիկական թատրոնի բեմում։ 1954-1984 թվականներին խաղացել է Մաշադի Ազիզբեկովի անվան Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում[4]։ Լավագույն դերակատարումներից են՝ Կաջար, Խոսրով («Վակիֆ», «Ֆարխադ և Շիրին», Սամեդ Վուրղուն), Իմամյար, Այդըն («Յաշար», «Այդըն», Ջաֆար Ջաբարլի), Նաբի («Գաչակ Նաբի», Ռուստամ Սուլեյման), Շահբազով («Աչքի բժիշկ», Իսլամ Սաֆարլի), էդկար («Անթոնի և Քլեոփաթրա», Ուիլյամ Շեքսպիր), Հաջի Հասան («Մեռյալները», Ջալիլ Մամեդկուլիզադե) և այլն.

Թատրոնից բացի, Մամեդռզա Շեյխզամանովը խաղացել է նաև ֆիլմերում («Բախթիյար», «Տաք արևի տակ», «Մեկ ամրոցի գաղտնիքը», «Նասիմի», «Ես հիշում եմ ձեզ, ուսուցիչ», «Ոսկե անդունդ»)[5]։

Մահացել է 1984 թվականի հունվարի 25-ին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
  • Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1984)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://azertag.az/xeber/bu_gun_xalq_artisti_memmedrza_seyxzamanovun_dogum_gunudur-2718856
  2. Մամեդրզա Շեյխզամանով
  3. Шејхзаманов // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. — Т. X. — С. 489.
  4. Մամեդրզա Շեյխզամանով
  5. «azerbaijanfilm.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.