Մամբրե Մատենճյան
Մամբրե Մատենճյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1880[1] Բաբերդ, Թուրքիա[1] |
| Մահացել է | փետրվարի 3, 1920[1] (39 տարեկան) Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] |
| Բնակության վայր(եր) | Ռուսական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | գրականագետ և ուսուցիչ |
| Հաստատություն(ներ) | Ներսիսյան դպրոց[1] |
| Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան (1901)[1] և Փարիզի համալսարան (1907)[1] |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Մամբրե Վարդևանի Մատենճյան (հոկտեմբերի 25, 1880[1], Բաբերդ, Թուրքիա[1] - փետրվարի 3, 1920[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]), հայ գրականագետ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կովկաս։ 1901 թվականին Մատենճյանը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1903-1907 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնում (հաճախել է նաև արվեստների պատմության դասընթացները)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը ֆրանսերեն, հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (դպրոցի համար գրել և հրատարակել է «Հունական գրականություն» ձեռնարկը)։ Արտաշես Աբեղյան և Մանուկ Աբեղյանների հետ կազմել է 1912-1917 թվականներին պրակներով լույս տեսած «Գրագետ» ուղղագրության դասագիրքը։ Մատենճյանը աշխատակցել է ժամանակի հայ պարբերական մամուլին, մասնակցել գրական կյանքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 286)։ |