Մամալիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Մամալիգա
Mamaligamoldova.jpg
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրFlag of Moldova.svg Մոլդովա
Հիմնականեգիպտացորենի ալյուր
Mamaliga Վիքիպահեստում
Մամալիգա

Մամալիգա (ռում.՝ mămăligă, մեմելիգե), եգիպտացորենի ալյուրից պատրաստված թանձր շիլա, մոլդովական, ռումինական, ուկրաինական և ղազախական ազգային ուտեստ: Մամալիգան մեծ տարածում ունի նաև կովկասյան ժողովուրդների մոտ. վրացիների մոտ կոչվում է «գոմի», աբխազների մոտ՝ «աբիստա», ադըղեների մոտ՝ «մերեմիսե», չեչենների մոտ՝ «ահիար հուդար» կամ շիլա՝ եգիպտացորենի ալյուրից, ինգուշների մոտ՝ «ժուրան-հուդար», օսերի մոտ՝ «մամելայ քեբեր» (բառացի՝ «մի կտոր՝ չմեռնելու համար»)[1]:

Իր համով, արտաքին տեսքով և նյութակազմվածքով տարբերվում է շիլայի մնացած բոլոր տեսակներից: Կտրվում է մոմած թելով կամ հատուկ փայտե դանակով:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամալիգան կարելի է կտորների բաժանել

Պատրաստվում է հատուկ եղանակով՝ ջրից, աղից և եգիպտացորենի ալյուրից՝ չուգունե ամանի մեջ (ռում.՝ ceaun)՝ հատուկ փայտիկ-խառնիչի օգնությամբ: Պատրաստելիս մամալիգան ավելի թանձր են պատրաստում, որպեսզի հաց չօգտագործեն այն համտեսելիս, և իտալական պոլենտայի նմանությամբ՝ մամալիգան էլ բաժանվում է կտորների:

Մամալիգան մատուցվում է թթվասերի և բրինզայի (ռում.՝ mămăligă cu brânză şi smântână) հետ: Երբեմն մամալիգան մատուցում են ափսեի մեջ լցված տաք կաթի հետ միասին (ռում.՝ mămăligă cu lapte): Մամալիգայից պատրաստում են նաև եգիպտացորենի բլիթներ՝ այն կտրելով և փոքր-ինչ պահելով յուղի մեջ:

Քանի որ մամալիգան օգտագործվում էր հացի փոխարեն, այն մտնում է մեծ քանակությամբ ուտեստների բաղադրության մեջ: Այդպիսի ուտեստներից մեկը մամալիգայով կաղամբով տոլման (ռում.՝ sarmale, сармале) է: Մյուս ուտեստը՝ բուլզը (ռում.՝ bulz), իրենից ներկայացնում է թխված գնդիկներ, որոնց ներսում բրինզա և յուղ կա:

Մամալիգան կարող են մատուցել նաև խրխոզիով, կաթնաշոռով և պանիրով, խոզապուխտով, ձվով, սնկով, տապակած ձկով և այլն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինզայով և խրխոզիով մամալիգա

Պատմականորեն մամալիգան եղել է քրիստոնյաների հիմնական սնունդը՝ փոխարինելով հացին: Մամալիգան պատրաստել են նաև կորեկից: Եգիպտացորենի դաշտերի մասին ամենավաղ հիշատակումը կապվում է մոլդովական իշանության, մասնավորապես՝ Կոնստանտին Դուկայի կառավարման շրջանի հետ (1693-1695): Եգիպտացորենն սկսեց շատ արագ տարածում գտնել, քանի որ զավթիչ թուրքերի կողմից հարկման չէր ենթարկվում: Եգիպտացորենից պատրաստված մամալիգան իր որակական հատկանիշներով և կալորիականությամբ ավելի լավն էր, քան մինչ այդ կորեկից պատրաստված մամալիգան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]