Մահ սառցաբեկորների մեջ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահ սառցաբեկորների մեջ
անգլ.՝ Orca
«Մահ սառցաբեկորներ մեջ» ֆիլմի շապիկը
Երկիր ԱՄՆ[1][2]
Ժանրսարսափ ֆիլմ[3][4], ֆիլմ աղետի մասին և արկածային ֆիլմ
Թվականհուլիսի 15, 1977[5], հուլիսի 22, 1977[5], հուլիսի 28, 1977[5], հուլիսի 29, 1977[5], օգոստոսի 31, 1977[5], դեկտեմբերի 15, 1977[5], դեկտեմբերի 19, 1977[5], դեկտեմբերի 21, 1977[5], դեկտեմբերի 26, 1977[5], դեկտեմբերի 31, 1977[5], հունվարի 16, 1978[5], հունվարի 24, 1978[5], փետրվարի 25, 1978[5], մարտի 10, 1978[5], մարտի 23, 1978[5], ապրիլի 5, 1978[5], ապրիլի 13, 1978[5], հունիսի 3, 1978[5], հունիսի 28, 1978[5], հուլիսի 14, 1978[5] և սեպտեմբերի 17, 1978[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Անդերսոն[6][4][7][…]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս և Լուչիանո Վինչենցոնի
Սցենարի հեղինակԼուչիանո Վինչենցոնի, Սերջիո Դոնատի և Ռոբերտ Թաուն
ԴերակատարներՇառլոտա Ռեմփլինգ[6][7][8][…], Ռիչարդ Հարիս[6][7][8][…], Ուիլ Սեմփսոն[6][7][8][…], Բո Դերեկ[7][8][9], Քինան Ուին[8][9], Ռոբերտ Քերադայն[8][9], Փիթեր Հութեն[9], Սքոթ Ուոքեր[9], Don "Red" Barry? և Ուեյն Հեֆլի[10]
ՕպերատորԹեդ Մուր
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՋոն Բլում
Պատմվածքի վայրԿանադա
Նկարահանման վայրԿանադա
ԿինոընկերությունParamount Pictures և Dino de Laurentiis Cinematografica
Տևողություն88 րոպե
Բյուջե6 000 000 $[11]
Շահույթ14 717 854 $[12]
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 3875

«Մահ սառցաբեկորների մեջ», դրամատիկական սարսափ ֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին ԱՄՆ-Իտալիա համատեղ ուժերով։ Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Անդերսոնը։ 1982 թվականին կինոնկարը ԽՍՀՄ-ի կինովարձույթում հայտնվեց՝ լայնէկրան ֆորմատով։ Ֆիլմը դիտեց 33 միլիոն խորհրդային հանդիսատես[13]։ Ֆիլմի բնօրինակ անվանումը «Orca» է՝ խոյադելֆինի լատինական անվանման մի հատվածը (Orcinus orca): Միայն ԽՍՀՄ տարածաշրջանում է ֆիլմը հայտնի «Մահ սառցաբեկորների մեջ» անվանումով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավապետ Նոլանը իռլանդացի է։ Մի անգամ, երբ շնաձուկ էր որսում, ականատես եղավ, թե ինչպես խոյադելֆինը փրկեց մի մարդու կյանք՝ մի հարվածով սպանելով շնաձկանը։ Հիմա Նոլանը ցանկանում է Նյուֆաունդլենդի ափամերձ գոտուց որսալ մի խոյադելֆին, որպեսզի այն վաճառի օկեանարիումին։ Խոյադելֆինի վաճառքից գոյացած գումարը անհրաժեշտ է նրան, որպեսզի կարողանա վերանորոգել իր երկկայմ առագաստանավն ու վերադառնալ հայրենիք՝ Իռլանդիա։ Սակայն «Բամպո» առագաստանավի անձնակազմը, երբ փորձում էր որսալ արու խոյադելֆինի, ծանր վիրավորում է էգին։ Վերջինս հարձակվում է առագաստանավի պտուտակի թևին։ Վիրավոր էգին բարձրացնում են առագաստանավի տախտակամած, բայց այդ պահին նրանից դուրս է գալիս ու ընկնում է պտուղը, որը, նավապետի հրամանով, դուրս է գցվում տախտակամածից։ Այդ ամենին ակամա հետևում է կնակորույս որձ խոյադելֆինը (կնակորույս, քանզի խոյադելֆինները համարվում են մոնոգամ կենդանիներ)։ Շուտով որձը սկսում է վրիժառությամբ պայքարել նավի անձնակազմի դեմ և սպանում է նրանցից մեկին, հետո լուրջ վնասներ է հասցնում երկկայմ առագաստանավին։

Հետո խոյադելֆինը շրջափակման մեջ է վերցնում ձկնորսական ավանը, որտեղ գտնվում է Նոլանի և նրա անձնակազմի ապաստանը։ Կենդանաբան Ռեյչել Բեդֆորդը բացատրում է ծովագնացին, որ վերջինս արժանի կերպով չի գնահատում խոյադելֆինի ինտելեկտը։ Քանի որ նա ամեն գնով կփորձի մենամարտի բռնվել իր «կնոջ» և չծնված «երեխայի» կյանքը խլող մարդու հետ։ Նոլանը տատանվում է այդ մտքից։ Սակայն ավանում բռնկվում է հրդեհ, որի հեղինակը արու խոյադելֆինն էր։ Դրանից հետո ձկնորսական ավանի բնակիչները անհապաղ պահանջում են, որպեսզի Նոլանը և նրա երկկայմ առագաստանավը լքեն ծովախորշը։ Նոլանն ու անձնակազմը դուրս են գալիս բաց օվկիանոս։ Այդ ընթացքում խոյադելֆինը հասցնում է ավերել Նոլանի կացարանն ու կծել Էննիի՝ ծովագնացներից մեկի ոտքը։

Նոլանը բնույթով վատ մարդ չէ, բացի այդ խարազանվել է ճակատագրի հարվածներից. նրա հղի կնոջը ժամանակին մահացու ելքով ծեծել է մի հարբած վարորդ։ Ու դրա համար էլ, Նոլանը հասկանում է խոյադելֆինին։

«Բամպո» երկկայմ առագաստանավը դուրս է գալիս խոյադելֆինի հետ հանդիպման։ Նավի անձնակազմին միանում են կենդանաբան Ռեյչելն ու էսկիմոս Ումիլակը՝ Նյուֆաունդլենդի բնիկ ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, որը տեղյակ է մարդասպան-խոյադելֆինների հետ կապված բազմաթիվ դեպքերի։ Էգի սատկելու վայրում Նոլանը հանդիպում է արուին։ Վերջինս նավին առաջնորդում է դեպի բևեռային ջրերը։ Այստեղ, սառույցների մեջ, կատարվում է այս դրամատիկ իրադարձության վերջին գործողությունը։ Ումիլակը մահանում է ընկնող սառցաբեկորից։ Առագաստանավի անձնակազմի մյուս անդամները մահանում են մեկը մյուսի հետևից, երբ փորձում են բռնել խոյադելֆինին։ Հետո նա խորտակում է առագաստանավը։ Նոլանն ու Ռեյչելը փորձում են մի հաստ սառցաբեկորի վրա կանգնել։ Սակայն վայրկյանների ընթացքում խոյադելֆինը հրում է այն սառցալեռը, որի վրա միայն Նոլանն էր պատսպարվել։ Խոյադելֆինը ավելի ու ավելի հեռու է քշում այդ սառցաբեկորը։ Նոլանը սայթաքում և ընկնում է ջուրը, որտեղ «խաղալիք» է դառնում արու վրիժառուի համար։ Նա բռնում է ծովագնացին և ուժգին նետում է սառցակոշտերին, որից վերջինս կնքում է իր մահկանացուն։ Բոլորի վրեժը լուծելուց հետո խոյադելֆինը վերադառնում է թուլացած Ռեյչելի մոտ և նրանք «զրուցում» են միմյանց հետ։ Դրանից հետո խոյադելֆինը լողում ու հեռանում է։ Ռեյչելին փրկում է ուղղաթիռը, որին կանչել էր Ումիլակը՝ նախքան առագաստանավի խորտակվելը։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռիչարդ Հարիս նավապետ Նոլան
Շառլոտա Ռեմփլինգ Ռեյչել Բեդֆորդ
Ուիլ Սեմփսոն Ումիլակ
Բո Դերեկ Էննի
Կինան Ուինն Նովակ
Ռոբերտ Քերադայն Քեն
Սքոտ Ուոլկեր Սվեյն
Պիտեր Հութեն Փոլ
Ուեյն Հեֆֆլի քահանա
Վինսենտ Ջենտիլե լիցքավորման աշխատակից
Դոն Բերրի դոկեր

Նկարահանման մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծնոտներ» ֆիլմի արձանագրած հաջողություններից հետո Դինո դե Լաուրենտիսը հանձնարարեց Լուչանո Վինչենցոյին նկարահանել «առավել դաժան և սարսափելի ֆիլմ, քան սպիտակ շնաձկան մասին ֆիլմն է»։ Քանի որ Լուչանոն այդ հարցի մասնագետ չէր համարվում, ուստի դիմեց եղբոր՝ Ադրիանոյի օգնությանը։ Վերջինս այդ թեմաներով էր հետաքրքրվում։ Նկարահանումները կատարվել են Նյուֆաունդլենդում, երբ ձկնորսության սեզոնն էր դեռևս շարունակվում։ Լաբրադորի հյուսիսային ջրերի տեսարանները նկարահանվել են Մալթայում՝ հատուկ ստեղծված նկարահանման տաղավարում, որտեղ սառույցի տեսքով դեկորացիաներ էին պատրաստել։

Ֆիլմը ստեղծելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ վարժեցված խոյադելֆիններ, որոնք այստեղ էին բերվել Սան Ֆրանցիսկոյի օկեանարիումից։ Բացի դրանցից, նաև ստեղծվել էին այդ կենդանիների կաուչուկե կրկնօրինակները, որոնք բնօրինակից չէին զանազանվում։ Այնքան բնական էին պատրաստած, որ նույնիսկ Բնության պահպանման կոմիտեի ակտիվիստները փորձեցին կանգնեցնել այն ավտոմեքենաների շարասյունը, որոնք տեղափոխում էին այդ մուլյաժները։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Orca» (ֆիլմի բնօրինակ անունը)՝ այսպես էր կոչվում երկկայմ առագաստանավը, որը նկարահանվել էր 1975 թվականի «Ծնոտներ» ֆիլմում։
  • Ռիչարդ Հարիսը հրաժարվում է կասկադյորների օգնությունից և բոլոր հնարքները անձամբ է կատարում։ Նույնիսկ մի քանի անգամ հազիվ է փրկվում մահից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]