Մահվան համբույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մահվան համբույր
El petó de la mort / El beso de la muerte
El Bes de la Mort.JPG
տեսակքանդակ
քանդակագործԱմենայն հավանականության կա՛մ Խաում Բարբա, կա՛մ Խոան Ֆոնտբերնատ
տարի1930
ժանրհանրային արվեստ
նյութմարմար
գտնվելու վայրՊոբլենոու պանթեոն, Բարսելոնա
քաղաքԲարսելոնա
Kiss of Death (Poblenou Cemetery) Վիքիպահեստում


Մահվան համբույր (իսպ.՝ El beso de la muerte, կատ.՝ El petó de la mort), մարմարե արձան, գտնվում է Բարսելոնայի Պոբլենոոուի պանթեոնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ քանդակը ստեղծել է Խաում Բարբան, չնայած կա վարկած, որ քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է Խոան Ֆոնտբերնատին։ Քանդակը պատկերում է մահվան տեսքով թևավոր կմախքի, որը համբուրում է երիտասարդի այտը։

Գերեզմանի տապանագրին գրված է մեծ բանաստեղծ և քահանա Ժասինգ Վերդագերի տողերը, որին առեղծվածային բանաստեղծությունների պատճառով մեղադրել են հերետիկոսության մեջ և զրկել ծնողական իրավունքից։ Տապանագրի բնագիր տեքստն ու թարգմանությունը․

Aquote1.png Նրա երիտասարդ սիրտն այլևս չի բաբախում։ Երակներում կանգ է առել և անշարժացել արյունը։ Եվ առանց զոհված հավատքի աջակցության, Անկման գիրկն է բացվում՝ զգալով մահվան համբույրը։ Ամեն։
Aquote2.png


Քանդակը ոգեշնչության աղբյուր է հանդիսացել Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմի համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխարենը նկարագրելու մահը իբրև թևավոր հրեշտակի, քանդակագործը ընտրել է կմախքը։ Համբույրի գայթակղությանը դժվար է ընդդիմանալ - քանդակագործը ցույց է տալիս երիտասարդությանը, որ մահին ընդունում են իբրև հովանավորի։ Քանդակը և՛ ռոմանտիկ է թվում, և՛ սահմռկեցուցիչ։ Այդ են փաստում զանազան տպավորությունները, որ ունենում են մարդիկ դա դիտելիս։ Այն միանգամից գրավում է և վանում, իսկ շոշափելու ցանկությունը միանում է խուսանավելու ցանկությանը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скульптура «Поцелуй смерти» - Испания - Таинственные места - Каталог статей - IGRUNBUM.RU»։ www.igrunbum.ru (en-gb)։ Վերցված է 2017-10-14 (չաշխատող հղում)
  2. «The Kiss of Death ~ Kuriositas»։ Kuriositas.com։ 2012-03-04։ Վերցված է 2012-09-22