Մահվան երջանիկ օր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մահվան երջանիկ օր
անգլ.՝ Happy Death Day
Մահվան երջանիկ օր (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, թրիլեր, սև կատակերգություն, միստիկ ֆիլմ և սլեշեր
Թեմաdate of death? և time loop?
Թվականհոկտեմբերի 7, 2017[1], նոյեմբերի 16, 2017[1][2], հոկտեմբերի 13, 2017[1] և փետրվարի 2, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորChristopher Landon?
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ
Սցենարի հեղինակScott Lobdell?
ԴերակատարներJessica Rothe?, Իսրայել Բրուսարդ և Ruby Modine?
ԵրաժշտությունԲեր Մաքկրիրի
Պատմվածքի վայրԼուիզիանա
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն96 րոպե[3]
Բյուջե4 800 000 $[4]
Շահույթ125 479 266 $[4]
ՀաջորդHappy Death Day 2U?
Պաշտոնական կայքէջ

«Մահվան երջանիկ օր» (անգլ.՝ Happy Death Day), 2017 թվականի ամերիկյան սարսափ-կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Քրիստոֆեր Բո Լենդոնի կողմից Blumhouse Productions ստուդիայում։ Սցենարը գրել է Սքոթ Լոբդելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիշը երիտասարդ, շվայտ կյանք վարող աղջիկ է, որը մի քանի տարի առաջ կորցրել էր մորը և փչացրել հարաբերությունները հոր հետ։ Նա սովորում է, ապրում հանրակացարանում, չունի իրական ընկերուհիներ, ոչ էլ մշտական ընկեր։ Սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ իր ծննդյան օրը, նա արթնանում է հազիվ ծանոթ համակուրսեցու սենյակում, ում անունը Կարտեր էր, և հեռանում՝ ուշադրություն չդարձնելով հեռախոսին, որին զանգում էր հայրը։ Միակը, ով շնորհավորում է Տրիշին իր հանրակացարանի հարևանուհի Լորին էր․ Տրիշը նրա թխած կեքսը նետում և գնում է սիրեկանի՝ ամուսնացած բժշկի և ուսուցչի՝ Գրեգորի Բաթլերի հետ հանդիպման։ Երեկոյան երեկույթի գնալիս Տրիշի վրա երեխայի դիմակով ինչ-որ մեկը հարձակվում է և դանակով հարվածում նրան։

Տրիշն արթնանում է անկողնում, զգալով ցավը գոյություն չունեցող վերքից, և տեսնում է, որ ժամացույցի վրա կրկին 9:01 է և սեպտեմբերի 18-ը, ու հեռախոսը զանգում է, և նա կրկին Կարտերի սենյակում է։ Տրիշը դուրս է գալիս հանրակացարանից և համոզվում, որ «նախորդ» առավոտվա բոլոր իրադարձությունները կրկնվում են։ Երեկույթին նա գնում է այլ ճանապարհով, բայց այնտեղ նրան կրկին սպանում է դիմակով անծանոթը։ Նույն վայրում կրկին արթնանալով՝ նա փորձում է պատմել տեղի ունեցածը Լորիին, սակայն վերջինս ակնհայտորեն չի հավատում և միայն խորհուրդ է տալիս հանգստանալ. Տրիշը որոշում է ոչ մի տեղ չգնալ և պաշտպանվել իր սենյակում, բայց մարդասպանը, միևնույն է, նրան գտնում է։

Տրիշը համոզվում է, որ հայտնվել է ժամանակավոր հանգույցում, որը փակվում է նրա մահվան պահին։ Հերթական արթնացումից հետո նա պատմում է իր պատմությունը Կարտերին. վերջինս խորհուրդ է տալիս օգտվել իրադարձությունների հաջորդականության իմացությունից, որպեսզի բացահայտի մարդասպանին, կանխի իր մահը և դրանով իսկ խզի շրջապտույտը։ Մի քանի փուլերի ընթացքում նա ստուգում է բոլոր նրանց, ովքեր, իր կարծիքով, կարող էին նրան սպանել, և համոզվում է, որ նրանցից ոչ մեկը մարդասպան չէ։ Այս ընթացքում նա շատ բան է սովորում շրջապատի մասին և հասկանում է, թե ինչպիսի սարսափելի մարդ է ինքը. նա փոխում է իր հարաբերությունները իր, կյանքի նկատմամբ և սիրահարվում է Կարտերին։

Հերթական մահվանից հետո, այս անգամ բեյսբոլի գնդակի հարվածից, Տրիշը առավոտյան արթնանալով կորցնում է գիտակցությունը և հայտնվում է հիվանդանոցում։ Այնտեղ Բաթլերը պատմում է, որ իր մոտ բազմաթիվ մահացու վերքերի հետքեր են հայտնաբերվել։ Ակնհայտ է, որ կրկնվող մահերն անհետևանք չեն անցնում, և կյանքերի պաշարը անվերջ չէ, անհրաժեշտ է լուծել խնդիրը, քանի դեռ ուշ չէ։ Բայց հենց հիվանդանոցում Տրիշի վրա կրկին հարձակվում է մոլագարը. նա սպանում է ոստիկանության սպային և պայթեցնում է ոստիկանական մեքենան աղջկա հետ միասին։

Հեռուստատեսությունից Տրիշն իմանում է, որ մոլագար Թոմբսը, որը մեղադրվում է մի քանի կանանց սպանության մեջ, գտնվում է կամպուսի հիվանդանոցի պահպանության ներքո։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հենց Թոմբսն է հետապնդում աղջկան։ Տրիշը շտապում է հիվանդանոց, որպեսզի խանգարի Թոմբսին, բայց ուշանում է. նա արդեն ազատ է արձակվել և սպանել թիկնապահին։ Հանցագործի հետ կռվում զոհվում է Կարտերը։ Տրիշը, որը արդեն հասել էր թշնամուն, գիտակցում է, որ եթե նա հիմա խզի հանգույցը, ապա Կարտերը կմնա մեռած, և ինքնասպանություն է գործում։ Հաջորդ անգամ նա փորձում է ուղղել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ օրը․ ներողություն է խնդրում հորից և Լորիից, փչացնում է հարաբերությունները Բաթլերի հետ, փրկում է հսկիչին հիվանդանոցում, հանդիպում Թոմբսին դեմ առ դեմ և սպանում նրան։ Երեկոյան նա Կարտերի հետ միասին խորհրդանշական կերպով նշում է ծննդյան օրը՝ ուտելով Լորիի թխած կեքսը։

Ի սարսափ Տրիշի հաջորդ առավոտ ամեն ինչ նորից կրկնվում է։ Երբ Լորին հերթական անգամ նրան կեքս է հանձնում, Տրիշը հանկարծ հիշում է, որ նախորդ շրջափուլում արել է այն, ինչ մինչ այդ երբեք չի արել. հյուրասիրված կեքսն է կերել։ Նա գլխի է ընկնում, որ կեքսը թունավորված է եղել, և հենց Լորին է իսկական մարդասպանը. երբ թունավորման ծրագիրը չի հաջողվել, նա ազատ է արձակել Թոմբսին, որպեսզի սպանի հարևանուհուն։ Տրիշը մեղադրում է Լորիին, նա կեքսը ոստիկանությանը հանձնելու սպառնալիքից հետո խոստովանում է, որ սիրահարված է Բաթլերին և ցանկանում է վերացնել մրցակցին, որից հետո հարձակվում է՝ առանց թաքնվելու։ Տրիշը կարողանում է պայքարել՝ Լորիին բռնությամբ կերակրելով թունավորված կեքսը և հարևանին դուրս շպրտելով պատուհանից։

Սրճարանում նստած՝ Տրիշն ու Կարտերը քննարկում են տեղի ունեցածը, պարզվում է, որ Տրիշը երբեք չի դիտել «Արջամկան օրը» ֆիլմը։ Հաջորդ առավոտ Տրիշը կրկին արթնանում է Կարտերի անկողնում, կարծես հանգույցը նորից է սկսվել, բայց դա կատակ էր. ցիկլը վերջապես պատռվել է, եկել է հաջորդ օրը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեսիկա Ռոթ՝ Թերեզա «Տրիշ» Գելբման
  • Իսրայել Բրուսարդ՝ Կարտեր Դևիս
  • Ռեյչել Մեթյուզ՝ Դանիել
  • Ռուբի Մոդին՝ Լորի Սփենգլեր
  • Ֆի Վու՝ Ռայան
  • Չարլզ Էյթքեն՝ Գրեգորի Բաթլեր
  • Լաուրա Քլիֆթոն՝ Ստեֆանի Բաթլեր
  • Ջեյսոն Բեյլ՝ Դևիդ Գիբլման
  • Միսի Յագեր՝ Ջուլի Գիբլման
  • Ռոբ Մելո՝ Ջոզեֆ Թոմբս
  • Քալեբ Սփիլիարդս՝ Թիմ Բաուեր
  • Բլեյն Քերն՝ Նիկ Սիմս

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն առաջին անգամ հայտարարվել է 2007 թվականի հուլիսին, իսկ Մեգան Ֆոքսը նախագծին կցվել է որպես գլխավոր դերակատարուհի[5]։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին Blumhouse Productions ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմում գլխավոր դերը կխաղա Ջեսիկա Ռոթը։ Քրիստոֆեր Բո Լենդոնը կլինի սցենարիստ և ռեժիսոր, իսկ Ջեյսոն Բլումը հանդես կգա որպես Blumhouse Productions-ի պրոդյուսեր[6]։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայել Բրուսարդը, Ռուբի Մոդինը, Չարլզ Էյթքենը և Ռեյչել Մեթյուզը միացել են դերասանական կազմին[7]։

Ֆիլմը նկարահանվել է հինգ շաբաթվա ընթացքում[8] Նոր Օռլեանի Լոյոլայի համալսարանի տարածքում[9]։ Տրիշի կրկնվող արթնացման տեսարանները նկարահանվել են երկու օր շարունակ[10]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումից հետո ռեժիսոր Քրիստոֆեր Լենդոնը հայտնել է, որ ժամանակավոր հանգույցի մեջ Տրիշերի հայտնվելու պատճառը կբացահայտվի սիքվելում[11]։ Սիքվելի նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսին, ֆիլմը էկրան է բարձրացել 2019 թվականի փետրվարին։

Ֆիլմում գործում են նույն գլխավոր հերոսները, բայց ավելացվում են մի քանի նոր կերպարներ։ Ակցիան սկսվում է սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ Տրիշն արթնանում է Կարտերի սենյակում և համոզվում, որ ժամանակավոր ցիկլը ընդհատվել է։ Բայց այստեղ սենյակ է ներխուժում Ռայանը, ով առաջին ֆիլմի ընթացքում առավոտյան մտածում էր, թե արդյոք Կարտերին հաջողվել է քնել Տրիշի հետ, նա հայտարարում է, որ երկրորդ անգամ է ապրում այդ օրն այն բանից հետո, երբ անծանոթը սպանվել է երեխայի դիմակով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմն ունի 71% վարկանիշ՝ 135-ի հիման վրա, 10-ից 6-ի միջին հաշվով[12]։

The Sun-ից Ջեյմի Իսթը նրան անվանել է «Մարկ Ուոթերսի «Դաժան աղջիկների» ոճով սլեշեր»»[13]։ «Ռոսիյսկայա գազետա»-ի մեկնաբան Ալեքսեյ Լիտովչենկոն նշել է ռեժիսոր Լենդոնին․ «Նրա հմուտ աշխատանքի շնորհիվ ժամանակավոր հանգույցի և բարոյական կերպարանափոխության փիլիսոփայական առակը միաձուլվել է էքստատիկ սիմբիոզի մեջ մահացած դեռահասների մասին տիպային ժապավենով»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=blumhousehorror2018.htm
  5. «EXCLUSIVE: Megan Fox Joins Half to Death»։ Beyond Hollywood։ 2007-07-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-28-ին։ Վերցված է 2017-09-27 
  6. McNary Dave (2016-10-11)։ «Jessica Rothe Starring in Horror Movie ‘Half to Death’»։ Variety։ Վերցված է 2017-04-20 
  7. McNary Dave (2016-11-08)։ «Ruby Modine Joins Horror Movie ‘Half to Death’»։ Variety։ Վերցված է 2017-04-20 
  8. «Happy Death Day's Jessica Rothe On What It Means To Be A Scream Queen in 2017» 
  9. «Movie Reviews Collected»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2020-06-06 
  10. Tom Philip (2017-10-18)։ «Happy Death Day Star Jessica Rothe Explains What It's Like to Die a Dozen Times in the Same Movie»։ GQ։ Վերցված է 2017-10-19 
  11. «'Happy Death Day' isn't out yet, but the director already has an idea for a sequel»։ Business Insider (անգլերեն)։ 2017-10-01։ Վերցված է 2017-10-22 
  12. «Happy Death Day (2017)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-13 
  13. «Like a slasher Mean Girls, Happy Death Day nails comedy and horror»։ The Sun (անգլերեն)։ 2017-10-19։ Վերցված է 2017-10-20 
  14. Make slasher great again