Մահվան երթ Բաթաանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան երթ Բաթաանից
Սպանության ձևՄահվան երթ
Մասն էBattle of Bataan?
Սկիզբապրիլի 9, 1942
Վերջապրիլի 17, 1942
Երթուղին
Մահվան երթի զոհերից

Մահվան երթ Բաթաանից (անգլ.՝ Bataan Death March, ֆիլիպիներեն՝ Martsa ng Kamatayan sa Bataan; ճապոներեն՝ バターン死の行進, Hepburn: Batān Shi no Kōshin) , Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսերական բանակի կատարած ռազմական հանցագործություն, որը տեղի է ունեցել հազարավոր ամերիկացի և ֆիլիպինցի ռազմագերիների Բաթաան թերակղզու հարավային մասից 106 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Օ'Դոնել» համակենտրոնացման ճամբարը տեղափոխելիս[1]։ Մահվան երթը հարկադրված են եղել կատարել մոտավոր հաշվարկներով 60.000-ից 80.000 ռազմագերիներ, որոնցից 2500-10000 ֆիլիպինցիներ և 100—650 ամերիկացիներ մահացել են ճանապարհին[2][3][4]։

Երթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթաանի ճակատամարտն ավարտվել է 1942 թվականի ապրիլի 9-ին, երբ ամերիկյան ու ֆիլիպինյան զինվորականները գերի են հանձնվել ճապոնացիներին։ Գերիներին հրամայվել է ոտքով հասնել Բաթաան մարզի վարչական կենտրոն՝ Բալանգա։ Ռազմական առաջին հանցագործությունը կատարվել է Պատիգան գետի ափին, երբ գնդապետ Մասանոբու Ցուիի հրամանով սպանվել են 350-400 անզեն ֆիլիպինցիներ[5]։

Երթի ժամանակ ռազմագերիները տառապել են սննդի ու ջրի պակասից, հարկադրված են եղել խմել ջրափոսերից։ Երբ հասել են Բալանգա, սանիտարական վատ պայմանների ու մարդկանց չափազանց մեծ կուտակումների պատճառով դիզենտերիա և այլ համաճարակներ են բռնկվել, ու թեև ռազմագերիների մեջ բժիշկներ են եղել, վերջիններս հիվանդներին չեն կարողացել պատշաճ օգնություն ցույց տալ, քանի որ դեղամիջոցները բացակայել են, ճապոնացիներն էլ բացարձակապես ոչ մի օգնություն չեն ցուցաբերել։

Ռազմագերիները Բալանգայից ոտքով շարժվել են դեպի Սան Ֆեռնանդո, ճանապարհին դարձյալ տառապել հոգնածությունից, սննդի ու ջրի պակասից։ Բացի այդ, վերահսկիչներն անխնա ծեծել են նրանց, որոշ սպաներ թրով հարվածներ հասցնելու վարժանքներ են կատարել ռազմագերիների վրա։ Այսպես կոչված՝ «մաքրող խմբերն» էլ սպանել են նրանց, ովքեր այլևս ի վիճակի չեն եղել շարունակելու ճանապարհը[6][7]։ Այսպես՝ ահավոր տառապանքներ կրելով, զոհեր տալով՝ մահվան երթի մասնակիցներից ողջ մնացածները հասել են Օ'Դոնել, որտեղի զորանոցը ճապոնացիները վերածել էին համակենտրոնացման ճամբարի։

Դատաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի սեպտեմբերին դաշնակիցներին հաջողվել է գերի վերցնել Ճապոնիայի կայսերական բանակի գեներալ, 14-րդ բանակի հրամանատար Մասահարու Հոմային, ում հրամանով էր կազմակերպվել Բաթաանի մահվան երթն ու ռազմագերիների սպանդը։ Պատերազմի հանցագործներին դատելու նպատակով Տոկիոյում կազմակերպված տրիբունալի ժամանակ նրան ներկայացվել են մեղադրանքներ մարդկության դեմ գործած 43 ծանրագույն հանցանքների համար[8], դատապարտել են մահապատժի, որն ի կատար է ածվել 1946 թվականի ապրիլի 3-ինр[9]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bilek, Anton (Tony) No Uncle Sam: The Forgotten of Bataan. — Kent State University Press, 2003. — ISBN 0873387686
  • I Am Alive!: A United States Marine's Story of Survival in a World war II Japanese POW Camp. — 2003. |isbn=0345449118 |ref=Jackson |язык=en |автор=Jackson, Charles; Bruce H. Norton}}
  • Mallonee, Richard C. Battle for Bataan : An Eyewitness Account. — I Books, 2003. — ISBN 0743474503
  • Templeton, Billy D. Manila Bay Sunset: The Long March Into Hell. — River Road Press, 2006. — ISBN 0978515803
  • Corregidor: From Paradise to Hell!. — 2006. |id=ISBN 141202109X |ref=Waldron |язык=und |автор=Waldron, Ben; Emily Burneson}}
  • Bataan: Our Last Ditch : The Bataan Campaign, 1942. — 1990. |isbn=0870528777 |ref=Whitman |язык=und |автор=Whitman, John W.}}
  • The Battle of Bataan: A History of the 90 Day Siege and Eventual Surrender of 75,000 Filipino and United States Troops to the Japanese in World War. — 1992. |isbn=0899507573 |ref=Young |язык=en |автор=Young, Donald J.}}
  • Ghost Soldier. — 2001. |isbn=038549565X |ref=Sides |язык=und |автор=Sides, Hampton}}
  • Give Us This Day. |издание=revised  |isbn=0393319210 |ref=Stewart |язык=und |автор=Stewart, Sidney}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bataan Death March. Britannica Encyclopedia Online». Britannica.com. 1942 թ․ ապրիլի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Lansford, Tom (2001). «Bataan Death March». In Sandler, Stanley (ed.). World War II in the Pacific: an encyclopedia. Taylor & Francis. էջեր 159–60. ISBN 978-0-8153-1883-5.
  3. Norman, Michael; Norman, Elizabeth. Tears in the Darkness (revised ed.). Farrar, Straus and Giroux. ISBN 978-0374272609. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  4. Seven Czech prisoners were among the captives. Philippine Star, «Czech Heroes in Bataan»
  5. «The Causes of the Bataan Death March Revisited». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Stewart, Sidney (1999). Give Us This Day (revised ed.). W. W. Norton & Company. ISBN 0-393-31921-0.
  7. Murphy, Kevin C. Inside the Bataan Death March: Defeat, Travail (Jefferson, NC: McFarland, 2014). էջեր 240–66.
  8. Maga, Timothy P. (2001). Judgment at Tokyo: the Japanese war crimes trials. University Press of Kentucky. էջ 21. ISBN 978-0-8131-2177-2.
  9. «The Trial Of General Homma».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահվան երթ Բաթաանից» հոդվածին։