Մահվան բեմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահվան բեմադրություն, մահվան ձևացում, կեղծված մահ (օգտագործվում է նաև «պսևդոցիդ» եզրույթը[1][2][3]), իրավիճակ, երբ մարդը ապացույց է թողնում այն մասին, որ ինքը մահացել է՝ մյուսներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Այդպիսի բեմադրությունների ամենատարածված պատճառներից մեկը ապահովագրական վճարի ստացումն է կամ կատարած հանցագործության համար ձերբակալումից խուսափելը։

Մահվան բեմադրության համար հաճախ կիրառվում է ջրահեղձության կեղծումը, քանի որ այն ապահովում է մեռնողի մարմնի բացակայությունը արժանահավատ հինավորումը։ Բրիտանա-ամերիկացի լրագրող Էնն Ափելբաումի տվյալներով՝ Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջից տեղի ունեցող ինքնասպանությունների մինչև մեկ քառորդի դեպքում չի գտնվում ինքնասպանի մարմինը, ինչը հնարավոր է, որ կեղծ է[4]։

Ինքնասպանության բեմադրության իրավիճակ ընկած է ֆիլմերի, ինչպես՝ «Մասնագիտությունը՝ թղթակից», և մի շարք դասական ստեղծագործությունների հիմքում՝ «Տարելկինի մահը», «Կենդանի դիակ», «Ինքնասպանություն», «Հուսահատություն»։

Անգլերենով կան մի քանի «ինքնուսույցներ» «ինչպես կեղծել սեփական մահը» թեմայով, այդ թվում՝ «Դառնալ կորած» (անգլ.՝ Get Lost!), «Ինչպես լրիվ կորչել և չգտնվել» (անգլ.՝ How to Disappear Completely and Never Be Found), «Ինչպես ստեղծել նոր անձ» (անգլ.՝ How to Create a New Identity) և «Նոր անձի ծանր բեռը» (անգլ.՝ The Heavy Duty New Identity

Մահվան բեմադրման ամենահայտնի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղափոխական Ն. Սուխանովի հայրը՝ Նիկոլայ Գիմմերը, 1895 թվականի դեկտեմբերի 25-ին բեմադրել է իր ինքնասպանությունը Մոսկվայի Սոֆիայի ափափողոցում, որպեսզի օրինական ձևով բաժանվի կնոջից և նրան հնարավորություն տա կրկին ամուսնանալ։ Խարդախությունը բացահայտվել է, ամուսինները դատապարտվել են յոթ տարվա աքսորի՝ բանտարկության փոխարեն։ Պատմության հիման վրա է Լ. Տոլստոյը գրել «Կենդանի դիակ» դրաման։
  • Ջոն Սթոունհաուսը բրիտանացի քաղաքական գործիչ էր, որը 1974 թվականին բեմադրել է իր ինքնասպանությունը, որպեսզի խուսափի ֆինանսական դժվարություններից և ապրի սիրուհու հետ։ Հայտնաբերվել է Ավստրալիայում և դատապարտվել է բանտարկության[5]։
  • Թիմոթի Դեքստերը 18-րդ դարի ամերիկացի արտասովոր բիզնեսմեն էր, որը բեմադրել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ինչպես դրան կարձագանքի շրջապատը, և իր սեփական հոգեհացին հրավիրել է ավելի քանի 3 հազար մարդու։ Նրա կինը ոչ մի արցունք չի թափում, և նա հասկանում է, որ կինն այդքան էլ տխուր չի իր մահով[6]։
  • Ալեքսանդր Իվանովիչ Ուսպենսկին Ուկրաինական ԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարն է եղել 1930-ականների բռնաճնշումների ժամանակ։ Խուսափելով ձերբակալությունից՝ 1938 թվականի նոյեմբերի 14-ին խարդախել է իր ինքնասպանությունը՝ թողնելով «Փնտրեք մարմինը Դնեպրում» գրություն և գետը նետելով կիտելն ու գլխարկը։ Փախել է Վորոնեժ, սակայն կես տարի անց գտնվել է և մահապատժի ենթարկվել[7]։
  • Ալան Կիրկ Ուուլֆորդը ամերիկյան թաղման բյուրոյի տնօրեն էր, որը մոգոնել է իր մահվան մասին վկայություններ, որպեսզի խուսափի մեծ պարտքերի վճարումից[8]։
  • Կեն Կիզին ամերիկացի գրող է, որը 1966 թվականին բեմադրել է ինքնասպանություն և փախել Մեքսիկա, որպեսզի խուսափի մարիխուանա պահելու համար բանտարկությունից[9]։
  • Նյու Ջերսիի նախկին սենատոր Դևիդ Ֆրիդլենդը 1985 թվականին կեղծել է իր մահը սկուբա դայվինգի միջոցով, քանի որ սպասում էր դրամաշորթության համար դատին։
  • Շառլ Մուլեն Լուիզիանայից կաշառակեր ոստիկան էր, 1988 թվականին մեղադրվել է դեռահասին բռնաբարելու փորձ անելու համար։ Մուլեն թողել է իր մեքենան կամրջի մոտ և գրառում ուղարկել իր ոստիկանական բաժանմունք։ Ինքնասպանությունը ճանաչվել է անհամոզիչ, քանի որ ոստիկանները չեն կարողացել մարմինը գտնել գետից։ Մի քայլարշավորդ հաղորդել է ոստիկանություն, որ մի մարդ առանց զգուշացնելու կրակ է բացել իր վրա, և նկարագրությունը համապատասխանում էր Մուլեին։ «Չբացահայտված գաղտնիքներ» անունը կրող գործը հանգեցրել է Մուլեի կալանավորմանը։
  • Ֆրանցիսկո Պաեսան Իսպանիայի գաղտնի ծառայության՝ Ազգային հետախուզության գործակալ էր։ 1998 թվականին նա Թաիլանդում ձևացրել է, թե մահացել է սրտի կանգից, այն բանից հետո, երբ խաբել է Լուիս Ռոլդենին, որը եղել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գեներալ, երբ 1993 թվականին կաշառակերության մեծ սկանդալ է ի հայտ եկել։ Պաեսան արել էր դա, որ գողանա գողանա այն բոլոր փողերը, որոնք Ռոլդանը նախկինում գողացել էր այդ ժամանակ։ Նա հայտնվել է 2004 թվականին։ Այդ տարիների ընթացքում նա բացել է օֆշորային ընկերություն, այդ ամենը բացահայտվել է շնորհիվ «Պանամայի թղթերի»։
  • Սթիվեն Չին Լյունը բեմադրել է իր մահը 2001 թվականի սեպտեմբերի 11ահաբեկչության ժամանակ, որպեսզի խույս տա անձնագիր կեղծելու համար պատժից[10]։
  • Ամերիկուհի Դորոթի Ջոնսոնը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ կեղծ վկայություններ է սարքել իր մահվան մասին, որպեսզի ստանա ապահովագրություն, որը ձևակերպել էր դուստրը՝ Թվիլա Մաքքին։ Ջոնսոնին և Մաքքիին 2003 թվականին մեղադրանք է առաջադրվել ապահովագրության խարդախության համար[11]։
  • Բրիտանական Հարթլփուլ բանտի աշխատակից Ջոն Դարվինը բեմադրել է իր մահը 2002 թվականի մարտի 21-ին (անհայտացել է կանոեով զբոսանքի ժամանակ)։ Դեպքը պարզվել է 2006 թվականին, երբ Google-ով փնտրելիս երևացել է նրա լուսանկարը Պանամայում տուն գնելիս[12]։
  • Մարկուս Շրենկերը Ինդիանա նահանգից ֆինանսական մենեջեր էր, մեղադրվել է հաճախորդներին խաբելու համար, փորձել է խարդախել իր մահը ավիավթարով, որպեսզի խուսափի դատական հետապնդումից։ Հայտնաբերվել և ձերբակալվել է եռօրյա գործողության արդյունքում, որն անցկացվել էր որոշ նահանգներում[13]։
  • Հեջ ֆոնդի ամերիկացի մենեջեր Սեմյուել Իզրայել III-ը, որը 20 տարվա բանտարկության է դատապարտվել խարդախության համար, փորձել է ինքնասպանություն սարքել 2008 թվականին։ Հետագայում հանձնվել է իշխանություններին[14]։
  • Հայտնի չեխ սատիրիկ գրող Յարոսլավ Հաշեկը այնքան հաճախ է բեմադրել իր մահը, որ երբ իրոք մեռել է, ոչ ոք դրան չի հավատացել․

Պրահայում ոչ ոք չէր հավատացել Հաշեկի մահվանը. նրան այնքան հաճախ էին թաղում։ Դրա համար էլ թաղմանը միայն հարազատներն էին, տեղացիները, դե նկարիչ Պանուշկան, որը մեզ է թողել Յարոսլավ Հաշեկի հետմահու դիմանկարը։

http://www.sovsekretno.ru/articles/id/1578

  • Արկադի Բաբչենկոյի մահվան բեմադրությունը անցկացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2018 թվականի մայիսի 29-ին։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Նոբս. «Ռեջինալդ Փերինի անկումն ու վերելքը»
  • «Սիրո արվեստ», ֆիլմ, 1965
  • Վիլյամ Շեքսպիր. «Ռոմեո և Ջուլիետ»
  • Մարկ Տվեն. «Թոմ Սոյերի արկածները»
  • Ռիչարդ Ռայթը «Աութսայդեր» վեպում պատմում է Քրոս Դեյմոնի մասին, որը փրկվում է մետրոյում վթարից, սակայն թողնում է իր վերարկուն անճանաչելի այլանդակված դիակի վրա։ Հետաքննողները կարծում են, որ դա Քրոսի մարմինն է, և նա օգտագործում է այդ առիթը, որպեսզի նախկին կյանքից։
  • Ֆորդ Մեդոքս Ֆորդի «Անխոհեմ քայլ» (1933) գիրքը մի մարդու մասին է, որն ինքնասպանություն է գործում և օգտագործում դա իր համար։
  • «Դատարկ տուն» գրքում Շերլոկ Հոլմսը կրկին հայտնվում է դոկտոր Վաթսոնին իր ենթադրյալ մահից մի քանի տարի անց, որը եղել էր Մորիարտի հետ մարտում Ռայխենբախի ջրվեժի մոտ։ Նա բացատրում է, չի եղել Ռեյխենբախի ջրվեժի մոտ և նրան հաջողվել է փախչել Մորիարտի գործընկեր գեներալ Մորանից։ Հոլմսի համար կարևոր էր, որ իրեն պաշտոնապես համարեն մահացած, քանի դեռ Մորանը ազատության մեջ է։ Արթուր Կոնան Դոյլն ի սկզբանե որոշել էր «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում Հոլմսի մահը կլինի վերջնական հանգուցալուծում, սակայն երկրպագուների ճնշման պատճառով «վերածնել է» կերպարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.livescience.com/22473-faking-death-crime-law.html
  2. «Pseudocide: The Art of Faking Your Death». Psychology Today. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Pseudocide definición y significado - Diccionario Inglés Collins». www.collinsdictionary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Anne Applebaum. «Getting away from it all». Slate.com. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  5. BBC NEWS | UK | UK Politics | MP planned fake death for months
  6. Todd, William Cleaves Timothy Dexter. Boston, Massachusetts: David Clapp & Son., 1886: 6.
  7. Успенский А. И. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934—1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. — М.: Звенья, 1999. — 502 с. — 3000 экз. — ISBN 5-7870-0032-3
  8. «Colorado Springs Gazette article on Alan Wolford». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  9. The Electric Kool-Aid Acid Test by Tom Wolfe.
  10. BBC story on Steven Leung
  11. «WBAY story on the McKee case». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  12. BBC NEWS | UK | England | Tees | 'Missing' man charged by police
  13. «Marcus Schrenker Sentenced». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. Fugitive Fund Manager’s Girlfriend Is Charged — The New York Times